ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Հարկային օրենսգրքի փոփոխությամբ գույքահարկը բարձրանո՞ւմ է, թե՞ նվազում

17:12, 26 Հնս, 2020
ՃԻՇՏ

ՃԻՇՏ

Բացարձակ արժեքով բոլորի գույքահարկը ավելանում է, 580,000 նոր գույքային միավոր դառնում է հարկատու. Մանե Թանդիլյան

Ազգային ժողովը հունիսի 24-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որի նպատակը «տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը համարժեք հարկելն է»:

Խորհրդարանական ընդդիմությունը փոփոխությունը ներկայացնում է որպես գույքահարկի բարձրացման օրինագիծ, մինչդեռ իշխող խմբակցությունը ճիշտ հակառակն է պնդում։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը գույքահարկի բարձրացումն անթույլատրելի է համարում։  

«Բացարձակ արժեքով բոլորի գույքահարկը ավելանում է։ 580,000 նոր գույքային միավոր դառնում է հարկատու»,- ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ նշել էր Մանե Թադիլյանը։  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի բացատրությամբ՝  քննարկվող նախագծով գույքահարկը ոչ թե բարձրանում է, այլ նվազում։ Միաժամանակ, Թունյանը հաստատում է, որ այս հարկային օրենսգրքում քննարկվող փոփոխություններով այնպես են անում, որ այդ բարձրացումը շատ ու միանգամից չլինի։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել՝ ի վերջո, խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը գույքահարկի բարձրացո՞ւմ է ենթադրում, թե՞ նվազում։

Գույքահարկն օրենքով բարձրացել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերից

Հարկային օրենսգրքով 2020 թ. հունվարի 1-ից համահարթեցվեց եկամտային եռաստիճան հարկը, անկախ աշխատավարձի չափից՝ եկամտահարկը սահմանվեց մեկ միասնական՝ 23 տոկոս դրույքաչափով։ Հարկային համակարգի պարզեցումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ սոցիալական արդարությունը վերականգնվելու է անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգի միջոցով։

2019 թ. նոյեմբերի 19-ին «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով հաստատվեց, որ գույքահարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվելու է անշարժ գույքի կադաստրային արժեքի հիման վրա, որն օրենքով արդեն մոտարկված է շուկայական արժեքին։ Եվ քանի որ անշարժ գույքի շուկայական արժեքը շատ ավելի բարձր է, քան կադաստրային արժեքը, նոր օրենքը հանգեցնելու է գույքահարկի բարձրացման։

Այս օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թ. հունվարի 1-ից։

Բացի այդ, 2019 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված օրենքով սահմանվում են հարկման բազայի նոր սանդղակներ: Այսպես` եթե ներկայում գույքահարկը գանձվում է ընդհանուր շինությունների համար, ապա այս օրենքով հաշվի են առնվում գույքի տեսակի մի շարք գործոններ։ Արդյունքում՝ շոշափելի բարձրանում է հատկապես բարձրարժեք անշարժ գույքի կադաստրային արժեքը, այդ թվում՝ մեծ հողամասերով շքեղ առանձնատների, նորակառույց շենք-շինությունների։

Այսպիսով՝ «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով գույքի կադաստրային գինը մի քանի անգամ բարձրանում է, բայց նախատեսվում է գործող դրույքաչափերը նվազեցնել՝ արդեն Հարկային օրենսգրքով, քանի որ գործող դրույքաչափերը բարձր են և առանց փոփոխված  դրույքաչափերի, գույքի իրական գնի հետ հաշվարկում ահռելի գումար կարող են կազմել:

Անշարժ գույքի հարկման գործող դրույքաչափերը

Հարկային օրենսգրքի փոփոխությամբ սահմանվում է, թե ինչ տեսակ գույքի համար որքան և երբ կբարձրանա հարկը 

Մայիսի 27-ին կառավարությունը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ինչպես նշվեց, 2021 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն՝ գույքահարկի վճարները պետք է բարձրանան, իսկ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ կառավարությունն արդեն մշակեց հանրապետությունում գործող գույքային միավորների բոլոր խմբերի համար հարկման ավելի պակաս դրույքաչափեր և սանդղակներ, այսինքն՝ սահմանվեց, թե ինչ տեսակ գույքի համար որքան կբարձրանա հարկը։

Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ գույքահարկի դրույքաչափերի փոփոխության արդյունքում «գույքային հարկերի հարկման պոտենցիալը մոտավորապես 4․3 անգամ կաճի»:

Այսպիսով՝ եթե գործող օրենսդրությամբ մինչև 3 մլն դրամ գնահատված տներն ու բնակարաններն ազատված էին հարկերից, ապա առաջարկվող փոփոխությամբ հարկ պետք է վճարեն բոլորը։

Արդյունքում՝ մինչև 10 մլն դրամ գնահատված բնակարանների և մինչև 7 մլն դրամ բնակելի տների մասով սահմանվում է 0․05 տոկոս հարկման դրույքաչափ։ Այսինքն՝ եթե բնակարանը գնահատվում է մինչև 10 մլն դրամ, ապա սեփականատերը պետք է տարեկան վճարի 5000 դրամ գույքահարկ, իսկ մինչև 7 մլն արժողությամբ բնակելի տան դեպքում գույքահարկը կկազմի 3500 դրամ։ 

Ըստ Մանե Թադիլյանի՝ այսպիսով գույքահարկ սկսում են վճարել 580,000 գույքերի սեփականատերեր, որոնք մինչև այժմ գույքահարկ չեն վճարել։

Որպեսզի առավել պատկերավոր ներկայացնենք այս փոփոխությունը, բերենք մի օրինակ։

Եթե ձեր բնակարանի արժեքը 40 մլն դրամ է, ապա նախկինում այդ բնակարանի գույքահարկը կազմում էր 14,100 դրամ, մինչդեռ սահմանված նոր դրույքաչափի համաձայն՝ նույն բնակարանի գույքահարկը կկազմի 50,000 դրամ։

Անշարժ գույքի հարկման նոր դրույքաչափերը

Քանի որ գույքահարկի նոր համակարգին անցումը ենթադրում է հարկային բեռի կտրուկ աճ, կառավարությունն առաջարկում է անցում կատարել աստիճանաբար՝ առաջիկա չորս տարիների ընթացքում։ Այսինքն՝ 2021 թվականին սեփականատերը կվճարի նոր մեթոդով հաշվարկված գույքահարկի 25%-ը, 2022-ին` 50%-ը, 2023-ին` 75%-ը, իսկ 2024-ից՝ գույքահարկն ամբողջությամբ։ Այսինքն՝ հենց այս ժամկետով փորձ է արվում ժամանակավորապես նվազեցնել արդեն բարձրացված գույքահարկը, և եթե 2021-ից, օրինակ, 40 մլն դրամ արժեքով բնակարանի սեփականատերը պետք է վճարեր տարեկան 50 հազար դրամ գույքահարկ, նա այդքան գույքահարկ կվճարի 4 տարի հետո։ Իսկ այս նախագծով 2021-ին նա կվճարի 12,500 դրամ, հաջորդ երկու տարիներին՝ ավելի շատ, և միայն ամբողջ բեռը՝ 50,000 դրամը, կկրի 2024-ից։

Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի առաջին ընթերցումից հետո ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի՝ 2021 թ․-ին նոր մեթոդով հաշվարկված գույքահարկից վճարելով 25%-ը, 2022 թ․-ին՝ 30%-ը, որն աստիճանաբար կբարձրանա, և միայն 2026 թ․-ից կվճարվի գույքահարկի 100%-ը:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հարկային օրենսգրքի փոփոխության  նախագծով քննարկվում էր արդեն իսկ մի քանի անգամ բարձրացված գույքահարկի դրույքաչափերի նվազեցման հարցը: Միաժամանակ, նոր մեթոդով հաշվարկված բարձր գույքահարկը սեփականատերը կվճարի աստիճանաբար։  

Ըստ այդմ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի պնդումը, թե Հարկային օրենսգրքի փոփոխությամբ գույքահարկը ոչ թե բարձրանում է, այլ նվազում, մասամբ է ճիշտ, քանի որ դրույքաչափերն արդեն իսկ բարձրացված են, իսկ օրենսգրքով այդ բարձրացումն ընդամենը աստիճանաբար է իրականացվելու։

Իսկ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի պնդումը ճիշտ է, քանի որ առաջարկվող դրույքաչափերով իշխող ուժը բոլոր գույքային միավորների համար է հարկ սահմանում՝ նույնիսկ նրանց, որոնք մինչև այդ հարկ չեն վճարել։ Ավելանում է նաև բացարձակ արժեքով բոլոր միավորների գույքահարկը։  

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens