ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

«Իմ քայլի» պատգամավորները Սահմանադրական փոփոխությունների քվեարկության օրը չեն իմացել վարակված լինելու մասին

17:31, 29 Հնս, 2020

ՍԽԱԼ

Պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Հայկ Գևորգյանի մոտ կորոնավիրուս ախտորոշվել է սահմանադրական փոփոխությունների քվեարկության օրից առաջ

Լրատվական կայքերում հունիսի 28-ից տարածվում է մի տեղեկություն, ըստ որի` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, կորոնավիրուսով վարակված լինելով հանդերձ, հունիսի 22-ին ներկա են եղել սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը։

Այս տեղեկությունն առաջինը հրապարակել է Alternativ.am կայքը, որը, հղում անելով իր «հավաստի» աղբյուրներին, գրել է․ «Այդ օրը՝ հունիս 22-ին, ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի մոտ արդեն դրանից մի քանի օր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Այդ պատգամավորներն են իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը, ում մոտ ախտորոշվել էր վարակը 18․06․2020 թ․ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում և Հայկ Գևորգյանը, ում մոտ վարակն ախտորոշվել է 19․06․2020 թ․ կրկին Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում»։

Կայքը նաև, հղում անելով Քրեական օրենսգրքին, գրել էր, որ այս պատգամավորները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, քանի որ դիտավորյալ խախտել են հայտարարված արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները։

Այս տեղեկությունը տարածել են բազմաթիվ լրատվական կայքեր, մասնավորապես՝ News.am-ը, 168.am-ը, Hayeli.am-ը, Yerkir.am-ը, 7or.am-ը և այլն։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե երբ են պատգամավորներն իմացել, որ վարակված են կորոնավիրուսով։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն արդեն իսկ արձագանքել էր լրատվականների այս տեղեկություններին և իր ֆեյսբուքյան էջում հերքել էր լուրը՝ այն անվանելով «սուտ մատնություն»։ Պատգամավորը նաև իր էջում 

տեղադրել էր թեստի դրական պատասխանի լուսանկարը, որից հստակ երևում է, որ Ենգիբարյանից նմուշառում է կատարվել հունիսի 23-ին, այսինքն՝ վերոնշյալ քվեարկության հաջորդ օրը։

Վիկտոր Ենգիբարյանը Fip.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հունիսի 22-ի առավոտյան չի ունեցել ախտանշաններ, նույնիսկ Ազգային Ժողով մուտք գործելիս ջերմություն չի ունեցել։ Վերջինս սկսել է վատ զգալ այդ օրը երեկոյան, իսկ հաջորդ օրն արդեն հանձնել է թեստ, որի արդյունքը պատկերված է լուսանկարում։

Լրատվականների կողմից նշված մյուս պատգամավորը՝ Հայկ Գևորգյանը, Fip.am-ի հետ զրույցում նույնպես պնդեց, որ տեղեկությունը, թե ինքը քվեարկության է գնացել արդեն իսկ հաստատված վիրուսով, սուտ է։ Գևորգյանը հայտնեց, որ կորոնավիրուսի թեստ հանձնել է հունիսի 24-ին, այսինքն՝ քվեարկությունից 2 օր անց, ինչից հետո ինքնամեկուսացել է և մինչ օրս գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Դրական պատասխանը ստացել է մեկ օր անց՝ հունիսի 25-ին։

Որպես ապացույց իր խոսքի՝ Գևորգյանը մեզ ներկայացրեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից իրեն տրամադրված՝ թեստի պատասխանի լուսանկարը։

Այսպիսով փաստենք, որ լրատվականների կողմից տարածված տեղեկությունը, թե Հայկ Գևորգյանի և Վիկտոր Ենգիբարյանի մոտ արդեն իսկ ախտորոշված է եղել կորոնավիրուս, սակայն վերջիններս մասնակցել են քվեարկությանը, չի համապատասխանում իրականությանը։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով
Նոթատետր

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով

15:45, 22 Սպտ, 2023

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեռևս սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ իր ճեպազրույցում մեկնաբանել էր Արցախի նախագահի պաշտոնում...

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին

13:16, 22 Սպտ, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախում ադրբեջանական ագրեսիային, պնդել է, թե նախորդ օրը հրադադարի...

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է
Սխալ

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է

12:01, 22 Սպտ, 2023

TV 5-ի «Հարցազրույցի» սեպտեմբերի 21-ի թողարկմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքը բացատրել է ՀՀ ներկա...

Էրդողանը չի ասել, որ «Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողությունների մասին»․ կեղծ լուր՝ հայաստանյան ԶԼՄ-ներում
Սխալ

Էրդողանը չի ասել, որ «Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողությունների մասին»․ կեղծ լուր՝ հայաստանյան ԶԼՄ-ներում

01:47, 22 Սպտ, 2023

Հայաստանյան լրատվամիջոցները, Տելեգրամում TRT-ի ռուսալեզու ալիքին հղում անելով, պնդել են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens