ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բուքիքիոն ու Հայաստանը․ Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ հայաստանյան քրոնիկոնում

10:52, 30 Հնս, 2020

Հետհեղափոխական Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձություններին զուգահեռ քաղաքական և իրավական խոսակցություններում առավել ակտիվ սկսվեց շրջանառվել Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագետների խմբի՝ Վենետիկի հանձնաժողովի անունը։

Մասնավորապես հանձնաժողովի Ջիանի Բուքիքիոն ՍԴ ճգնաժամի լուծման հարցում ներգրավված ակտիվ անձանցից մեկն է, որը պարբերաբար խոսակցություններ է ունենում իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի հետ։ Ազգությամբ իտալացի Բուքիքիոն, ըստ պաշտոնական կենսագրության, Եվրոպայի խորհրդում աշխատանքի է անցել դեռ 1971 թվականից, իսկ 2009 թվականից հանդիսացել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ այդ պաշտոնում վերընտրվելով չորս  անգամ՝  2011, 2013, 2015 և 2017 թվականներին։ 

Բուքիքիոն և հայաստանյան քաղաքական իրադարձությունները

Հունիսի 17-ին Բուքիքիոն, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին ներկայացնելով իր ղեկավարած հանձնաժողովի 2019-ի զեկույցը, հայտնել էր, որ Հայաստանում և Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել. «Մենք աջակցում ենք այս երկու պետություններին՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու իրենց ջանքերում»,- հայտարարել էր նա։ 

Հունիսի 22-ին Բուքիքիոյի ղեկավարած Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություններ էր ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից իրենց հղված 3 հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում էին սահմանադրական ճգնաժամի լուծմանը։ Հանձնաժողովը արձանագրել էր, որ իշխանությունները եվրոպական մոդելի սահմանադրական դատարանի չափանիշներից չեն հրաժարվում և դրանք չեն փոփոխում, հայտնել էին, որ ընդունելի էին ՍԴ նախագահի պաշտոնավարման առավել կարճ ժամկետները։ Վենետիկի հանձնաժողովը նաև շեշտել էր, որ Հրայր Թովմասյանը դեռ 17 տարի նախագահելու է, ինչը մեծ ժամկետ է ու կարող է հանգեցնել ՍԴ նախագահի դերի գերակշռության։

Սրա հետ մեկտեղ, Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում հունիսի 26-ին հրապարակվել էր Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը ՍԴ անդամ Հրայր Թովմասյանին։

Բուքիքիոն հայտնել էր, որ ուշադիր հետևում է սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացումներին. «Ես ցավ եմ հայտնում, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ առաջարկներին ու կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը»,- ասել էր նա։

Բուքիքիոյի հայկական պարգևը

Բուքիքիոն, սակայն, իր բնորոշմամբ օլիգարխիկ ռեժիմից ժամանակին պարգև էր ստացել։ Մասնավորապես, 2009-ի հոկտեմբերին նա Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից ստացավ Պատվո շքանշան։ Այդ ժամանակ նա ՀՀ-ն բնութագրել էր ոչ թե օլիգարխիկ, այլ որպես ժողովրդավարական պետություն. «Հայաստանն այսօր ժողովրդավարական պետություն է: Իհարկե, կան որոշ դժվարություններ, առանց դժվարությունների չի լինում: Ինձ համար ամենամեծ պարգևն այդ առաջընթացն է, որ մենք համատեղ ուժերով արձանագրել ենք Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու գործում»,- ասել էր Բուքիքիոն։ Հովիկ Աբրահամյանն էլ նշել էր, որ պաշտոններն անցողիկ են, սակայն Բուքիքիոն մեծ աշխատանք է արել Եվրոպայի երկրներում ժողովրդավարություն հաստատելու համար։ 

Վենետիկի հանձնաժողովը դրական է արտահայտվել Հայաստանում 2005 և 2015 թվականներին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ 2005-ի սահմանադրական հանրաքվեից հետո Բուքիքիոն ափսոսանք էր հայտնել, որ հանրաքվեն այնքան լավ չի անցել, որքան ինքը կցանկանար, սակայն «սահմանադրական փոփոխությունները ՀՀ-ին մոտեցրել են Եվրոպային»։ 10 տարի անց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացված սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը ևս դրական էր արտահայտվել։ Բուքիքիոն էլ իր հերթին հայտարարել էր, որ նոր սահմանադրությունը մեկ քայլ առաջ է և որ դրա շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա։ 

Մկրտիչ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Արդյո՞ք տարածված լուսանկարներում Վլադիմիր Պուտինի որդին է
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք տարածված լուսանկարներում Վլադիմիր Պուտինի որդին է

18:06, 3 Փտր, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

Երևանը, Ստոկհոլմն ու Օսլոն հերքում են Արամ Զ. Սարգսյանին. սկանդինավյան խաղաղապահների առաջարկ չի եղել
Սխալ

Երևանը, Ստոկհոլմն ու Օսլոն հերքում են Արամ Զ. Սարգսյանին. սկանդինավյան խաղաղապահների առաջարկ չի եղել

15:40, 3 Փտր, 2023

Հունվարի 31-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պնդել է, թե ԼՂ-ում տեղակայվելու համար սկանդինավյան երկրներից խաղաղապահների զորակազմ...

Ծիծեռնակաբերդի խճուղու ոդիսականը․ քաղաքապետարանը չգիտի՝ երբ կկառուցեն
Տեսանյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղու ոդիսականը․ քաղաքապետարանը չգիտի՝ երբ կկառուցեն

15:01, 3 Փտր, 2023

Ի հեճուկս խոստման, Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջապես ոչ միայն չի վերականգնվել, այլ նաեւ կառուցապատողի հետ առաջացած խնդիրների պատճառով հայտնի չէ, թե...

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը
Սխալ

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը

18:46, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը «անհիմն մեղադրանք» է որակել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens