ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հայկական արտադրության թեստերի վերաբերյալ մանիպուլյացիաներ «5-րդ ալիքի» եթերում

19:15, 3 Հլս, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«Չնայած դրանց կասկածելի արդյունավետության մասին շշուկներին՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենն ասում է, թե տեղական ՊՇՌ թեստերը 98-100 տոկոս ճշգրտություն ունեն․ «5-րդ ալիք»

«5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվականը հուլիսի 1-ի գլխավոր թողարկման ժամանակ անդրադարձ էր կատարել Հայաստանում արտադրված կորոնավիրուսի թեստերին։ Նախքան ռեպորտաժը սկսելը, հաղորդավար Լիլիթ Մուրադյանը նշել էր, որ շուտով կիրառության մեջ կդրվեն հայկական արտադրության քովիդ թեստերը, և շարունակել. «Չնայած դրանց կասկածելի արդյունավետության մասին շշուկներին՝ Մոլեկուլային կենսաբանության  ինստիտուտի տնօրենն այսօր ֆանտաստիկ տվյալ է հրապարակել։ Ասում է, թե տեղական ՊՇՌ թեստերը 98-100 տոկոս ճշգրտություն ունեն։ Եթե դա իրոք այդպես է, համաշխարհային գիտական միտքը ուր որ է կցնցվի հայկական այս նվաճումից, քանի որ աշխարհին հայտնի չեն 100 տոկոս ճշգրտությամբ ՊՇՌ թեստեր»։

Ռեպորտաժում արդեն լրագրողը նշում է, որ հայկական թեստերը հավակնում են դառնալ աշխարհում ամենավստահելին, սակայն ըստ նրա՝ գիտական շրջանակներում կասկածները շատ են, հատկապես այն դեպքում, երբ հենց ինստիտուտի տնօրենն է խոստովանում՝ տեղական արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ չկան։

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է «5-րդ ալիքի» եթերում հնչած այս մտքերի հետևում «թաքնված» մանիպուլյացիաներն ու խեղված փաստերը։

Հեռուստաալիքը գիտնականի հայտարարությունն անավարտ է թողել

«5-րդ ալիքի» ռեպորտաժի տեղեկատվական առիթը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի՝ հուլիսի 1-ին տեղի ունեցած ասուլիսն (1:51-2:27) էր, որտեղից էլ հատվածներ են մեջբերվել։ Լրագրողը, սակայն, սխալ է մեկնաբանել գիտնականի մտքերը, իսկ եթերում հայտնվել են կիսատ և կոնտեքստից դուրս մնացած հատվածներ։ «Ինչ վերաբերում է մեր նեղ լաբորատոր փորձարկումների արդյունքներին, ապա մենք ստացել ենք մոտավորապես 98 տոկոս ճշտություն»,- հայկական արտադրության թեստերի արդյունավետության մասին Արսեն Առաքելյանի հայտարարությունից այս հայտվածն է մեջբերվում ռեպորտաժում, սակայն լրագրողը «մոռանում է» նշել Առաքելյանի մտքի ոչ պակաս կարևոր շարունակությունը՝ «․․․համեմատած ներկրված թեստերի հետ։ 98-ից մոտ մինչև 100 տոկոս ճշտություն՝ մի քանի փորձարկումների շրջանակում»։ 

Այժմ առավել պարզ՝ այս «բացթողման» մասին։ Հայաստանում թեստերն արտադրվում են չինական հումքով և համապատասխան ստանդարտներով։ Չինական ստանդարտներն աշխարհում լավագույններից են, այսինքն՝ որքան համընկնեն հայկական և չինական թեստերի արդյունքները, այնքան արտադրությունը կարելի է համարել հաջողված, իսկ թեստերը՝ արդյունավետ։ Նեղ լաբորատոր պայմաններում արված փորձարկումներ ասելով՝ հենց այս համեմատությունը նկատի ուներ Արսեն Առաքելյանը։ Այլ կերպ ասած՝  հայկական արտադրության և ներկրված, օրինակ, 100-ական թեստեր փորձարկվել են միևնույն նմուշի վրա։ Եվ դրանցից 98 տոկոսի դեպքերում արդյունքը եղել է նույնական։

Մինչդեռ ռեպորտաժում Առաքելյանի հայտարարությունը ներկայացվում է հեգնական երանգով, իսկ թեստերի ճշտության մասին տեղեկությունը համեմատվում է ոչ լաբորատոր պայմաններում թեստերի զգայունության աստիճանի հետ։ Թեստերի տեսակներին և ճշգրտությանը «Փաստերի ստուգման հարթակի» անդրադարձը կարող եք կարդալ այստեղ։

Նշենք նաև, որ հայկական արտադրության թեստերի արդյունավետության անկախ փորձարկումներ իրականացրել և թեստերը երաշխավորել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։ 

Տեխնիկական հագեցվածության մասին Առաքելյանի հայտարարությունը լրագրողը կտրել է կոնտեքստից

Ըստ «5-րդ ալիքի» լրագրողի՝ հայ գիտնականները զարմանում են՝ «ինչպես ենք 98 տոկոս հավանականության մասին խոսում, երբ հենց Մոլեկուլային ինստիտուտի տնօրենն է խոստովանում՝ տեղական արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ չունենք»։

«Ամենամեծ խնդիրը, որ մենք տեսանք, նյութատեխնիկական բազայի պակասությունն է, այսինքն՝ ենթակառուցվածքների պակասությունը․․․»,- Առաքելյանի հայտարարության կրկին մի մասն է ներկայացվում եթերում։

Իրականում Առաքելյանը խոսում էր ոչ թե և ոչ միայն թեստերի արտադրության դժվարությունների, այլ, առհասարակ, երկրում կորոնավիրուսի վարակի ուսումնասիրության մասին։ «Հայաստանում այս պահին չկա բավականաչափ հագեցված գիտահետազոտական ենթակառուցվածք, որը թույլ կտա իրականացնել հետազոտություններ՝ սկսած վիրուսի մոլեկուլային մեխանիզմներից, ավարտված, օրինակ, դեղամիջոցներով և վակցինաներով»,- հայտարարել էր Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ «Հայլուր» լրատվական թողարկման ընթացքում լրագրողները դիմել են մանիպուլյացիայի՝ կոնտեքստից կտրելով և աղավաղելով հայկական արտադրության թեստերի մասին Արսեն Առաքելյանի հայտարարությունները։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 5-րդ ալիքկորոնավիրուսկորոնավիրուսի թեստեր

Հարակից հոդվածներ

Արդյո՞ք Փաշինյանը երբևէ հերքել է ԼՂ-ում էթնիկ զտման փաստը 
Սխալ

Արդյո՞ք Փաշինյանը երբևէ հերքել է ԼՂ-ում էթնիկ զտման փաստը 

16:03, 1 Փտր, 2024

«5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման եթերում վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը պնդել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում էթնիկ...

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը
Սխալ

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը

14:55, 18 Հկտ, 2023

«5-րդ ալիքի»` հոկտեմբերի 17-ի լրատվական թողարկման ընթացքում լրագրողը, հղում անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին Եվրոպական խորհրդարանի նախագահ...

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է
Սխալ

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է

12:01, 22 Սպտ, 2023

TV 5-ի «Հարցազրույցի» սեպտեմբերի 21-ի թողարկմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքը բացատրել է ՀՀ ներկա...

Կուրբան Բայրամի առթիվ Երևանը Թեհրանին երբեք չի շնորհավորել․ քաղաքագետի մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Կուրբան Բայրամի առթիվ Երևանը Թեհրանին երբեք չի շնորհավորել․ քաղաքագետի մանիպուլյացիան

14:48, 30 Հնս, 2023

Հունիսի 29-ին «5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդման եթերում քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կուրբան Բայրամի (իսլամական աշխարհում տարածված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens