ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Կուրբան Բայրամի առթիվ Երևանը Թեհրանին երբեք չի շնորհավորել․ քաղաքագետի մանիպուլյացիան

14:48, 30 Հնս, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հունիսի 29-ին «5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդման եթերում քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կուրբան Բայրամի (իսլամական աշխարհում տարածված զոհաբերության տոն) առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված շնորհավորանքին, նշել է, որ Երևանը «հրաժարվել է շնորհավորել Իրանին»։ 

«Եկեք ֆիքսենք, որ Հայաստանը պաշտոնապես չշնորհավորեց Իրանին։ Այստեղ մենք խոսում ենք առաջնահերթությունների մասին․ դա նշանակում ա, որ Թուրքիան առաջնահերթությունների ցանկում առաջին տեղում է, իսկ Իրանը ընդհանրապես չկա․․․ Իրանը դարձել է Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկը՝ առաջին հերթին Սյունիքի հանդեպ, բայց [Հայաստանը] հրաժարվում է շնորհավորել Կուրբան Բայրամի տոնով իրանական կողմին․․․»,- ասել է քաղաքագետը։ 

Մելքոնյանն Իրանի ղեկավարությանը համամուսուլմանական տոնի առթիվ չշնորհավորելը ներկայացրել է «Երևանի կողմից վարվող հակաիրանական քաղաքականության» համատեքստում։ 

Մենք ուսումնասիրեցինք պաշտոնական և այլ բաց աղբյուրներ և պարզեցինք, որ Կուրբան Բայրամի առթիվ Հայաստանի որևէ ղեկավար երբևէ պաշտոնապես չի շնորհավորել Իրանին։ 

Իրանագետ Հարութ Առաքելյանը ևս «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում հաստատեց այս փաստը՝ նշելով, որ արարողակարգով այդ տոնի առթիվ պաշտոնական շնորհավորանք Երևանից նախատեսված չէ, թեև այն կարևոր կրոնական տոն է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ 

Պաշտոնական արարողակարգի համաձայն, Հայաստանի ղեկավարությունն իրանցի գործընկերներին շնորհավորական ուղերձներ է հղում Ֆեթր մուսուլմանական տոնի և Նովրուզի առթիվ։ 

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը, ինչպես իր պաշտոնավարման նախորդ տարիներին, 2023-ին ևս շնորհավորել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ինչպես Ֆեթր տոնի, այնպես էլ Նովրուզի առթիվ։ 

Այսպիսով, քաղաքագետի պնդումը, թե Հայաստանը հրաժարվել է շնորհավորել Իրանին Կուրբան Բայրամի առթիվ մանիպուլյատիվ է, քանի որ այդ տոնի առթիվ շնորհավորանք պաշտոնական Երևանից երբևէ չի հնչել նաև նախկին ղեկավարների կողմից՝ պայմանավորված պետական արարողակարգով։ 

Փոխարենը, Երևանը ինչպես նախկինում, Փաշինյանի օրոք ևս շնորհավորել է Իրանին այդ երկրի կարևոր աշխարհիկ ու կրոնական երկու այլ տոների առթիվ։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 5-րդ ալիքՍերգեյ Մելքոնյան

Հարակից հոդվածներ

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է
Սխալ

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է

12:01, 22 Սպտ, 2023

TV 5-ի «Հարցազրույցի» սեպտեմբերի 21-ի թողարկմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքը բացատրել է ՀՀ ներկա...

3 կեղծիք և մանիպուլյացիա «5-րդ ալիքի» մեկ թողարկման ընթացքում
Մանիպուլյատիվ

3 կեղծիք և մանիպուլյացիա «5-րդ ալիքի» մեկ թողարկման ընթացքում

17:34, 29 Հնս, 2023

Եթե շտապում ես․ համառոտ՝ նյութի մասին «5-րդ ալիքի» «Հայլուրի» եթերում մի քանի մանիպուլյատիվ ու սխալ պնդումներ են հնչել։  ՌԴ ԱԳՆ...

WCO-ի աջակցությունը 3-րդ երկրի մաքսային ծառայության տեղակայում չի ենթադրում. փորձագետի տեղեկությունը սխալ է
Չդասակարգված

WCO-ի աջակցությունը 3-րդ երկրի մաքսային ծառայության տեղակայում չի ենթադրում. փորձագետի տեղեկությունը սխալ է

19:38, 26 Մյս, 2023

«5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդաշարի մայիսի 26-ի թողարկման ժամանակ ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին առաջարկում է մաքսային...

Defender-ի ցանկից ՀՀ-ն հեռացվել է ոչ թե Պուտին-Փաշինյան զրույցից ժամեր անց, այլ մեկ օր առաջ․ «5-րդ ալիքի» բանախոսի սխալ պնդումը
Սխալ

Defender-ի ցանկից ՀՀ-ն հեռացվել է ոչ թե Պուտին-Փաշինյան զրույցից ժամեր անց, այլ մեկ օր առաջ․ «5-րդ ալիքի» բանախոսի սխալ պնդումը

14:39, 11 Ապր, 2023

«5-րդ ալիքի» «Հարցազրույցի» ապրիլի 11-ի թողարկմանը քաղաքական տեխնոլոգ ներկայացող Վիգեն Հակոբյանը պնդել է, թե ԱՄՆ-ի նախաձեռնած Defender-23 զորավարժություններին մասնակցող երկրների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens