ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը

14:55, 18 Հկտ, 2023

ՍԽԱԼ

«5-րդ ալիքի»` հոկտեմբերի 17-ի լրատվական թողարկման ընթացքում լրագրողը, հղում անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ուղիղ խոսքին, պնդել է, թե կառույցը ԼՂ հայերի բռնի տեղահանումն անվանում է մարդկանց «տեղաշարժ»։

«ԵԽ-ն Արցախում տեղի ունեցածն անվանում է․․․ ոչ թե էթնիկ զտում, ոչ թե բռնի տեղահանում, այլ հենց տեղաշարժ»,- ասվում է լրատվական թողարկման ռեպորտաժում։

Լրագրողը, հիմնավորելու համար իր պնդումը, մեջբերում է Մեցոլայի ուղիղ խոսքից հետևյալ հատվածը․ «Մենք խոսում ենք 100 հազար անձի տեղաշարժի մասին` Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան»:

Հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում  Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԵԽ նախագահ Մեցոլան, բացի TV 5-ի մեջբերած հայտարարությունից, մի շարք այլ հայտարարություններ էլ է արել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերաբերյալ։ 

Օրինակ, խոսելով ԵՄ-ի կողմից ԼՂ հայերի համար նախատեսվող աջակցության մասին, Մեցոլան օգտագործում է «փախստական» (refugee) եզրույթը․ «Մեր աջակցությունն ենք առաջարկում Լեռնային Ղարաբաղից եկող փախստականների հոսքի կապակցությամբ…»:

Փախստականի սահմանումը՝ ըստ ՄԱԿ համապատասխան կոնվենցիայի․ «․․․ցեղի, կրոնի, ազգության, որոշակի ընկերային խմբի պատկանելու կամ քաղաքական կարծիքի պատճառով հալածանքի հիմնավորված երկյուղ կրելու կապակցությամբ գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և անկարող է կամ այդպիսի երկյուղի պատճառով անհոժար է օգտվել այդ երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և նման պատահարների հետևանքով գտնվելով իր նախկին սովորական բնակության երկրից դուրս, անկարող է կամ այդպիսի երկյուղի պատճառով անհոժար է այնտեղ վերադառնալ»:

Նույն ասուլիսի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան Մեցոլան օգտագործում է նաև «հարկադիր տեղահանված» (forcibly displaced) եզրույթը․ «Ես խոսել եմ պատասխանատու հանձնակատարի հետ և այն փաստի մասին, որ կպահանջվի լրացուցիչ բյուջետային աջակցություն: Մարդասիրական գործիքներ պետք է հավաքվեն, որպեսզի աջակցություն ցուցաբերվի հարկադիր տեղահանված մարդկանց»։ 

Այսպիսով, Մեցոլան ասուլիսի ընթացքում երկու անգամ տարբեր ձևակերպումներով արձանագրում է՝ ԼՂ հայերի բռնի, հարկադիր տեղահանման փաստը, սակայն TV-5-ը, անտեսելով այդ արձանագրումերը և հիմնվելով համատեքստից կտրված մեկ հայտարարության վրա, խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը Արցախում վերջին զարգացումների վերաբերյալ։ 

Հատկանշական է, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, ԵԽ-ն Արցախում սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել, որում արձանագրվել է՝ «ԼՂ-ից ավելի քան 100,000 էթնիկ հայերի տեղահանումը հավասարազոր է էթնիկ զտումների»։

Փաստացի, կառույցը Արցախում ադրբեջանական վերջին գործողություններն անվանել է նաև էթնիկ զտում։ Հետևաբար, TV-5-ը  խեղաթյուրում  է ԵԽ-ի և, մասնավորապես, կառույցի նախագահ Մեցոլայի դիրքորոշումն Արցախում սեպտեմբերի 19-ից ծավալված զարգացումների վերաբերյալ։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 5-րդ ալիքԱրցախԵՄՌոբերտա Մեցոլա

Հարակից հոդվածներ

Ինչպե՞ս Օրբանին ուղղված քննադատությունը հայկական Facebook-ում ներկայացվեց որպես հարձակում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս Օրբանին ուղղված քննադատությունը հայկական Facebook-ում ներկայացվեց որպես հարձակում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ

10:33, 29 Հնս, 2026

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում հունիսի 27-ից տարածվում է մի տեսանյութ, որում Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ...

«Տատիկ-պապիկ» հուշարձանի քանդման լուսանկարը ունի թվային մանիպուլյացիայի հետքեր․ աղբյուրը՝ ադրբեջանական
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Տատիկ-պապիկ» հուշարձանի քանդման լուսանկարը ունի թվային մանիպուլյացիայի հետքեր․ աղբյուրը՝ ադրբեջանական

13:38, 22 Հնս, 2026

Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում տարածվում է Արցախի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի ոչնչացումը պատկերող լուսանկար: Հոդվածի հրապարակման պահին լուսանկարը...

Մերձդնեստրից Երևան․ ով է Երևանի փողոցներում հարցումներ անցկացնող ռուսախոս բլոգերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մերձդնեստրից Երևան․ ով է Երևանի փողոցներում հարցումներ անցկացնող ռուսախոս բլոգերը

15:12, 1 Հնս, 2026

Երևանի փողոցներում ռուսախոս մի բլոգեր՝ Նիկիտա Կոնդրատովը, հարցումներ է անցկացրել, և դատելով հարցերի բովանդակությունից, նա փորձել է պարզել երևանցիների տրամադրությունները...

Դեպի Եվրոպա առանց վիզայի՞. ի՞նչ է նշանակում վիզաների ազատականացումը Հայաստանի համար
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դեպի Եվրոպա առանց վիզայի՞. ի՞նչ է նշանակում վիզաների ազատականացումը Հայաստանի համար

11:53, 20 Մյս, 2026

«Փաստերի ստուգման հարթակը» օրերս վիզաների ազատականացման վերաբերյալ կարճ տեսանյութից հետո, ընթերցողներից բազմաթիվ հարցեր է ստացել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման թեմայով և...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens