ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Հայաստանի ՀՕՊ-ը քաղաքացիական ինքնաթիռ չի նշանառել․ գերմանացի լրագրողը մանիպուլացնում է

18:18, 16 Հլս, 2020

ՍԽԱԼ

Եթե պնդում եք, որ անօդաչու սարք եք խոցել, մի ցուցադրեք ձեր ՀՕՊ կողմից նշանառված երկշարժիչ նեղ ֆյուզելաժով քաղաքացիական ինքնաթիռ․ Ջուլիան Ռեպկե

Երկու օր առաջ՝ հուլիսի 14-ին, գերմանական «Բիլդ» (Bild) պարբերականի լրագրող, վերլուծաբան Ջուլիան Ռեպկեն (Julian Röpcke) Թվիթերի իր միկրոբլոգում գրառում էր արել՝ մեղադրելով Հայաստանի հակաօդային զորքերին քաղաքացիական ինքնաթիռ նշանառելու մեջ: Գերմանացի լրագրողի պնդումը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:

Հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հրապարակվեց «Ադրբեջանական Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցումը» վերնագրով տեսանյութ, որի սկզբնամասում երևում է, թե ինչպես է հակաօդային համակարգը թիրախավորում թռչող սարք, իսկ ապա երևում է հրթիռի կողմից թռչող սարքի խոցումը: 

Գերմանացի լրագրողը, Twitter-ի իր էջում հրապարակելով կադրերը, գրել էր. «Եթե պնդում եք, որ անօդաչու սարք եք խոցել, մի ցուցադրեք ձեր ՀՕՊ կողմից նշանառված երկշարժիչ նեղ ֆյուզելաժով քաղաքացիական ինքնաթիռ» («two-engine narrow-body civilian airliner»):

Գերմանացի լրագրողի գրառումը տարածվել է ադրբեջանական և ռուսական լրատվականներում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք տեսանյութի սկզբնամասում երևացող (ՀՕՊ կողմից նշանառված) թռչող սարքը կարող էր քաղաքացիական ինքնաթիռ լինել:

Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութի առաջին վայրկյաններին երևում է թռչող սարքի ուռուցիկ (ավելի բարձր) գլխամասը։

Այսպես, աշխարհում կա միայն մեկ քաղաքացիական ինքնաթիռ, որն ունի ուռուցիկ գլխամաս՝ Boeing 747-ը, որը, սակայն, ի տարբերություն գերմանացի լրագրողի նկարագրած  «նեղ ֆյուզելաժով երկշարժիչ ինքնաթիռի», լայն ֆյուզելաժով է («wide-body») և ունի ոչ թե երկու, այլ չորս շարժիչ։ 

Այլ կերպ ասած՝ չկա քաղաքացիական ինքնաթիռ, որը կունենար տեսանյութում երևացող թռչող սարքի «կազմվածքը»: Ավելին, դժվար չէ համոզվել, որ Ադրբեջանի սպառազինությունում առկա միակ թռչող սարքը, որն ունի գլխամասի նմանատիպ ուռուցիկություն, հենց Elbit Hermes 900-ն է։

Բացի սա, գերմանացի լրագրողը թռչող սարքի ստորին մասում երևացող ուռուցիկ գոգավորությունը ներկայացնում է որպես քաղաքացիական ինքնաթիռի տուրբինային շարժիչներ, որոնք բացակայում են Elbit Hermes 900-ի վրա:

Հարկ է նշել, սակայն, որ Elbit Hermes 900 անօդաչու սարքը կարող է տանել մինչև 350 կիլոգրամ օգտակար զանգված (payload), մասնավորապես՝ տակից ամրացվող հետախուզական սարքավորումները (ռադար, սպեկտրոմետր, տեսախցիկ և այլն): Առանց հետախուզական կամ մարտական օգտակար զանգվածի, անօդաչու սարքի մարտական թռիչքը դառնում է անիմաստ: Տեսանյութում երևացողը, ըստ ամենայնի, հենց այդպիսի «օգտակար զանգված» է:

Այպիսով, գերմանացի լրագրող Ջուլիան Ռեպկեի այն պնդումը, թե Հայաստանի հակաօդային պաշտպանությունը նշանառության տակ է վերցրել քաղաքացիական ինքնաթիռ, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, տեսանյութի վերլուծությունը վկայում է, որ դրանում երևացող ինքնաթիռի «կազմվածքը» հենց Elbit Hermes 900-ինն է:

Անի Գրիգորյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Elbit Hermes 900անօդաչու թռչող սարքինքնաթիռՀՀ ՀՕՊՀՀ պաշտպանության նախարարություն

Հարակից հոդվածներ

1 դաշույն և 4 ուղղաթիռ․ ինչ զենք է մատակարարել ՌԴ-ն ՀՀ-ին 44-օրյա պատերազմից հետո
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1 դաշույն և 4 ուղղաթիռ․ ինչ զենք է մատակարարել ՌԴ-ն ՀՀ-ին 44-օրյա պատերազմից հետո

18:34, 23 Նյմ, 2023

Հայաստանի անկախացումից ի վեր Ռուսաստանի Դաշնությունը եղել է հայկական բանակի սպառազինության հիմնական մատակարարը։ «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հրապարակումներում անդրադարձել...

Ան/հավանական մեդիավարկածներ՝ Իրանում դրոններով հարձակման մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ան/հավանական մեդիավարկածներ՝ Իրանում դրոններով հարձակման մասին

14:09, 31 Հնվ, 2023

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը տեղեկություն ստացվեց, որ Իրանի մի շարք օբյեկտներ՝ երկրի տարբեր հատվածներում, ենթարկվել են հարձակման։ Ըստ նախնական...

Պատգամավորը սխալվում է․ նախկինում ևս սպաները ծառայության ընթացքում բնակարան ստացել են
Սխալ

Պատգամավորը սխալվում է․ նախկինում ևս սպաները ծառայության ընթացքում բնակարան ստացել են

18:23, 20 Հնս, 2022

Կառավարությունն օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, որով առաջարկվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած...

Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել
Սխալ

Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել

16:08, 19 Ապր, 2022

Ապրիլի 18-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Google-ը բարձր որակով հասանելի է դարձրել ռուսական ռազմական օբյեկտների արբանյակային լուսանկարները։...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens