ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել

16:08, 19 Ապր, 2022

ՍԽԱԼ

Ապրիլի 18-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Google-ը բարձր որակով հասանելի է դարձրել ռուսական ռազմական օբյեկտների արբանյակային լուսանկարները։ Այս լուրը տարածել են, մասնավորապես, lragir.am-ը, lurer.com-ը, 168.am-ը, tert.am-ը և այլ լրատվական կայքեր։

Հայկական լրատվականներում լուրի սկզբնաղբյուրները տարբեր են, սակայն ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ լուրի սկզբնաղբյուրը defence-ua.com ռազմական, պաշտպանական խորհրդատվություն տրամադրող կայքն է, որին հղում կատարելով՝ նույն հոդվածը հրապարակել է armyinform.com.ua կայքը, որը, իր հերթին, ըստ կայքի «մեր մասին» բաժնի, Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկատվական գործակալություն է։

Armyinform.com.ua-ին հղվելով՝ նույն հոդվածը հրապարակել է նաև Ուկրաինական Unian գործակալությունը, ինչից էլ լուրն սկսել է ակտիվ տարածում գտնել։

Հրապարակված հոդվածներում տեղադրված են մի քանի լուսանկարներ, որտեղ բավականին պարզ երևում են ռուսական ռազմական օբյեկտները։ 

Google Earth-ի արբանյակային լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դրանք նախկինում էլ փակ չեն եղել, ցանկացած ոք կարող էր և հիմա էլ կարող է գտնել և ուսումնասիրել ռազմական օբյեկտների արբանյակային լուսանկարները։

Օրինակ՝ երկրորդ լուսանկարում պատկերված է Կուրսկում տեղակայված ավիաբազան։ Արբանյակային լուսանկարներում նույնիսկ հին լուսանկարները դիտելիս պատկերի որակը նույնն է, և ավիաբազայի տարածքը հնարավոր է դիտարկել ամբողջությամբ։

Արբանյակային առաջին լուսանկարը 2021 թվականի նոյեմբերի 24-ի է, երկրորդը՝ նույն թվականի ապրիլի 6-ի

Բացի դրանից, հնարավոր է ուսումնասիրել և գտնել այլ ռազմական նշանակության օբյեկտներ, ինչը միշտ էլ հնարավոր է եղել, այսինքն՝ Google-ը որևէ փոփոխություն չի կատարել արբանյակային լուսանկարներում։

Արբանյակային լուսանկարում Շայկովկայի ավիաբազան է

Ավելի ուշ Google ընկերության ներկայացուցիչը ռուսական «Տասս» լրատվական գործակալությանը մեկնաբանություն է տվել, որում, մասնավորապես, նշվում է, որ Google-ը որևէ փոփոխություն չի կատարել Ռուսաստանի տարածքում արված արբանյակային լուսանկարներում։ Այս լուրը հրապարակել էր նաև փաստերի ստուգմամբ և հետաքննություններով զբաղվող The Insider-ը, որը հետագայում թարմացրեց հոդվածը և ավելացրեց Google-ի պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը։

Այսպիսով՝ ռուսական ռազմական օբյեկտների արբանյակային լուսանկարների հասանելի դառնալու մասին տեղեկությունները կեղծ են։ Google ընկերությունը որևէ փոփոխություն չի կատարել արբանյակային լուսանկարներում, իսկ հրապարակված լուսանկարները միշտ էլ հասանելի են եղել բոլորին։ 

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Google Earthինքնաթիռ

Հարակից հոդվածներ

«Հայկական արբանյակից առաջին լուսանկար» ներկայացվողը կեղծ է․ Լուսանկարը վերցված է Google Earth-ից
Սխալ

«Հայկական արբանյակից առաջին լուսանկար» ներկայացվողը կեղծ է․ Լուսանկարը վերցված է Google Earth-ից

14:26, 18 Հլս, 2022

Civic.am լրատվական կայքը, որը կապված է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, քիչ առաջ լուսանկար է հրապարակել, որին կից տեքստում գրված...

Ադրբեջանը իրանական ուղղաթիռ չի գնդակոծել. սկզբնաղբյուրը հերքում է
Ֆեյք

Ադրբեջանը իրանական ուղղաթիռ չի գնդակոծել. սկզբնաղբյուրը հերքում է

18:51, 23 Սպտ, 2021

Սեպտեմբերի 22-ին սոցցանցերում և լրատվամիջոցներում շրջանառվեց տեղեկություն, ըստ որի՝ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել իրանական ուղղաթիռի ուղղությամբ։  Այս մասին,...

Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքները շարունակում են զարմացնել, սակայն նորություն չեն
Առանց վճռի

Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքները շարունակում են զարմացնել, սակայն նորություն չեն

16:55, 17 Սպտ, 2021

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում և մամուլում կրկին ակտիվորեն քննարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջան-Թուրքիա թռիչքները։ Հատկանշական է, որ պատերազմի ավարտից ի...

Մեկ ամսում շուրջ 100 թռիչք դեպի Ադրբեջան․ օդային ճանապարհով ռազմական օգնությունը շարունակվում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մեկ ամսում շուրջ 100 թռիչք դեպի Ադրբեջան․ օդային ճանապարհով ռազմական օգնությունը շարունակվում է

16:20, 27 Հկտ, 2020

Արցախում արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում Թուրքիայից և մի շարք այլ երկրներից օդային ճանապարհով շարունակաբար ռազմական բեռնափոխադրումներ են իրականացվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens