ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Չինարի գյուղի հրետակոծությունը․ ֆոտոպատմություն

11:23, 19 Հլս, 2020

Հուլիսի 17-ին «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողական թիմն այցելեց Տավուշի մարզ, որտեղ նախորդ օրը ադրբեջանական ուժերը հրետակոծել էին մի քանի համայնքներ։

Երբ լրագրողներով հավաքվեցինք Բերդի քաղաքապետարանի դիմաց, պատասխանատուները մեզ բացատրեցին, թե ինչպես պաշտպանվենք թշնամու հնարավոր ագրեսիայի դեպքում, ինչպես նաև խորհուրդ տվեցին անմիջապես տեղեկացնել իրենց, եթե ինչ-որ խնդիրներ առաջանան։

Լրագրողները բաժանվեցին խմբերի և Պաշտպանության նախարարության ու Ռազմական ոստիկանության սպաների ուղեկցությամբ մեկնեցին իրենց նախընտրած գյուղերը։

Մենք ընտրեցինք Չինարին

Մինչ գյուղ հասնելը, մի փոքր շեղվեցինք, որպեսզի Մովսես գյուղի բարձունքից նայելով՝ հասկանանք, թե որ հատվածում է մեր բանակը դիրքային բարելավում ունեցել։

Այն պահին, երբ հասանք Չինարիի գյուղապետարան, մեզ տեղեկացրեցին, որ գյուղի տարածքում նկատվել է ադրբեջանական ԱԹՍ, անհրաժեշտ էր թաքնվել ապաստարանում։ Մեզնից մոտ կես ժամ առաջ գյուղ ժամանած մեր գործընկերներն արդեն իսկ ապաստարանում էին և սպասում էին, թե երբ հնարավորություն կլինի դուրս գալ այնտեղից։

Որոշ ժամանակ անց, ի վերջո, մեզ տեղեկացրեցին, որ վտանգն արդեն անցել է և կարող ենք դուրս գալ թաքստոցից և սկսել աշխատանքը։

Չինարիի գյուղապետը մեզ ուղեկցող «նշանակեց» գյուղի երիտասարդներից մեկին՝ Մհերին, և կարգադրեց ցույց տալ հրետակոծման հետևանքով գյուղի վնասված տները։

Տներից մեկը, որտեղ մեզ ուղեկցեց Մհերը, 64-ամյա Լիդա Չոբանյանի տունն էր։

Տիկին Լիդան պատմում էր, որ հրետակոծման գիշերը տանն էին ինքը, ամուսինը և որդին․ «Գիշերը 4-ին տղաս արթնացրեց, ասաց «վեր կաց, հագնվի», ինքը մեքենայով գնաց»։ 

Տիկին Լիդան պատմում էր, որ երեխաներին նախօրոք էին տեղափոխել, իսկ գյուղի երիտասարդները հավաքվել և սպասում էին, որ անհրաժեշտության դեպքում օգնության հասնեն, եթե գյուղացիներից մեկը դրա կարիքն ունենա։

«Տեսա, որ կրակն ուժեղանում ա, գնացել եմ ներսի սենյակ, գետնին մի հատ շոր եմ փռել, պառկել։ Տղաս միշտ ասում ա՝ եթե կրակում են, պառկի»,- շարունակում էր իր խոսքը տիկին Լիդան․ «Մեկ էլ գմփաց, ձայնը ահավոր էր»։ 

Պայթյունից հետո տիկին Լիդան առաջինը լսել է հարևանների ձայնը, որոնք շտապել են օգնության։ «Հարևանս եկավ, ձայն տվավ՝ Լիդա, Լիդա, ասի ողջ եմ, ես ողջ եմ։ Տունը լրիվ մառախլապատ, փոշու մեջ կորած։ Մի կերպ խարխափելով, չգիտեմ ոնց եմ գտել դուռը, դուրս եկա»,- պատմում էր տիկին Լիդան։

Այդ գիշեր տիկին Լիդան լուսացրել էր հարևանի տանը և պայթյունի հետևանքները տեսել էր արդեն առավոտյան։ 

Արկը ընկել էր տիկին Լիդայի տան բակում։ Լուսանկարում տիկին Լիդայի տան բակում երևացող «ջրափոսը» հենց արկի պայթյունի հետևանքով առաջացած փոսն է։ Պայթյունի հետևանքով ամբողջովին ավերվել էր տնտեսական շինության տանիքը, արևային ջրատաքացուցիչը, լվացքի մեքենան, տան պատը ծածկվել էր տարբեր չափերի անցքերով։ Բեկորները վնասել էին նաև հարևանի տունը՝ կոտրել ապակիները, մասամբ վնասել տանիքը, իսկ մի քանի բեկոր էլ բաժին էր հասել բակում կանգնած հնամաշ մեքենային։

Տիկին Լիդայի խոսքով՝ դա լուրջ հարված էր ընտանիքի համար, քանի որ, օրինակ, արևային ջրատաքացուցիչը տեղադրվել էր բոլորովին վերջերս՝ մոտ մեկ ամիս առաջ, լվացքի մեքենան ևս նոր էր։

Տիկին Լիդայի տնից ոչ շատ հեռու գտնվում էր 90-ամյա Գարեգին պապիկի տունը, որն առանձնապես չէր ցանկանում պատմել հրետակոծության մասին։

Ականանետի արկերից մեկը պայթել էր Գարեգին պապիկի տան կողքին։ Պայթյունի հետևանքով գրեթե ամբողջովին կոտրվել էին տան ապակիները, ավերվել էր հողամասի մի հատվածը, ծառերը։ 

Գարեգին պապիկին, սակայն, այդ ամենը կարծես չէր հուզում։ Չնայած իր բավական պատկառելի տարիքին՝ պապիկն ավելի կենսախինդ էր երևում, քան մենք՝ լրագրողներս։

Հրետակոծությունից հետո հարևանները, որոնց թվում էր նաև տիկին Լիդան, օգնել էին կարգի բերել Գարեգին պապիկի տունը, սակայն բակում տեղ-տեղ թափված կոտրված ապակիները, լուսամուտի ջարդված փեղկը, վնասված ծառերը շարունակում էին պատմել նախորդ օրը տեղի ունեցածի մասին։

Արկի պայթյունից թռած բեկորներից մեկը նույնիսկ ծակել էր Գարեգին պապիկի տուն մտնող գազի խողովակը և մնացել այնտեղ, ինչի պատճառով պապիկը զրկվել էր նաև գազից։ Սակայն դա նույնպես չէր հուզում նրան, և նա հարևանուհուն էր ասում, որ մեզ համար սուրճ եփի։ Մեզ էլ ստիպում էր  անպայման մնալ և վայելել իր հյուրասիրությունը։

Գարեգին պապն ապրում է միայնակ, զավակները Ռուսաստանում են, իսկ թոռնիկը, որով նա մեր այցի ողջ ընթացքում անընդհատ հպարտանում էր, սովորում է Երևանի բժշկական համալսարանում։

Մհերի մորաքրոջ տունը ևս բավական մեծ վնասներ էր կրել հակառակորդի հրետակոծությունից։ Արկն ընկել էր տնից ոչ հեռու, փլուզվել էր հարևանությամբ գտնվող պատը։ Հարվածային ալիքի ու բեկորների պատճառով տան պատուհաններին ամբողջական ապակի չէր մնացել։ Կոտրվել էին տան դռները, պատերի վրա պարզ երևում էր պայթյունի ազդեցությունը։ Բարեբախտաբար, տանը ոչ ոք չէր եղել, և պայթյունի հետևանքով ոչ ոք չէր տուժել։

Ցավոք, Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար նման ոտնձգությունները նորություն չեն։ Նույնիսկ լարվածության սրման օրերի համար հստակ մշակած պլան ունեն։ Օրինակ, ինչպես վերը նշեցինք, երիտասարդների հավաքվելն ու օգնության կարիք ունեցող համագյուղացիներին օգնություն ցուցաբերելը։ Այսպիսի օրերին գյուղացիները նաև պատուհաններից մեկը բաց են թողնում, որ հարվածային ալիքն ամբողջությամբ չփշրի տան ապակիները։

Սա պատերազմի ու ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ ոտնձգությունների ցավալի օրինակ է, որը, ցավոք, արդեն 30 տարի շարունակվում է։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` էսկալացիահայոց բանակՏավուշի մարզ

Հարակից հոդվածներ

Տավուշում տարհանում չի նախատեսվում. ի՞նչ է փոխվել որոշման մեջ
Սխալ

Տավուշում տարհանում չի նախատեսվում. ի՞նչ է փոխվել որոշման մեջ

16:25, 23 Օգս, 2021

Համացանցում ակտիվորեն տարածվում է տեղեկություն, ըստ որի՝ Տավուշի մարզային իշխանությունները պատրաստվում են մարզի բնակչության տարհանմանը։ Այս լուրը տարածվեց ինչպես հայկական,...

Ոսկեպարում վերջին օրերին մասսայական ծառահատումներ չկան. Տավուշի գյուղերը հանձնելու մասին լուրը հերքվում է
Սխալ

Ոսկեպարում վերջին օրերին մասսայական ծառահատումներ չկան. Տավուշի գյուղերը հանձնելու մասին լուրը հերքվում է

18:16, 25 Մյս, 2021

Համացանցում տարածվել է անհայտ ծագման կայքերից մեկի՝ Pastark.am-ի մայիսի 23-ի հրապարակումը, ըստ որի՝ սկսվել է Տավուշի գյուղերի հանձնման գործընթացը։ Կայքը...

Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին

16:28, 27 Սպտ, 2020

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան լայնածավալ մարտեր սկսվեցին արցախա-ադրբեջանական սահմանում: Քանի դեռ Ադրբեջանը հայտարարում է, որ դիմել է հակահարձակման, մի շարք...

Հայ-ադրբեջանական բախումները Հայաստանի տարածքում են եղել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայ-ադրբեջանական բախումները Հայաստանի տարածքում են եղել

20:15, 23 Հլս, 2020

Տավուշի մարզի Բերդի (նախկին Շամշադինի) շրջանում հուլիսից 12-ից սկսված հայ-ադրբեջանական բախումների առաջին օրերին լուրեր տարածվեցին, որ հայկական կողմը գրավել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens