ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Մեկ անձից գնումները չեն ավելացել 72 տոկոսով. Ռոբերտ Քոչարյանը սխալվում է

19:04, 28 Օգս, 2020
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Վերջին երկու տարվա ընթացքում մեկ աղբյուրից գնումներն աճել են 72 տոկոսով․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի յութուբյան ալիքում օգոստոսի 27-ին հրապարակվեց «Տնտեսությունը լուծումներ է պահանջում. քննարկում տնտեսական թեմաներով Ռոբերտ Քոչարյանի հետ» խորագրով տեսանյութը, որում Քոչարյանը տնտեսական մասնագետների հետ քննարկում է մի շարք թեմաներ՝ քննադատելով ներկա իշխանությունների աշխատանքը:

Անդրադառնալով կոռուպցիայի խնդրին՝ Քոչարյանը, մասնավորապես, հայտարարեց. «Վերջին երկու տարվա ընթացքում մեկ աղբյուրից գնումներն աճել են 72 տոկոսով: Պետական գնումները կոռուպցիայի համար ամենից գայթակղիչ ոլորտն է՝ պետական կառավարման ոլորտում: Եվ այստեղ 72 տոկոսով աճել է։ Ո՞նց մենք հավատանք, թե պայքար է գնում կոռուպցիայի դեմ: Ո՞նց մենք հավատանք, թե համակարգային կոռուպցիա չկա»:

Հաշվի առնելով փաստը, որ մեկ անձից, այսինքն՝ առանց մրցույթի կատարվող պետական գնումները և դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերը մշտապես հանրության քննարկման առարկա են, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել Քոչարյանի հայտարարությունը և դրա համապատասխանությունն իրականությանը:

Մեկ անձից գնումների ընդհանուր թիվը նվազել է

Պետական գնումները հրապարակվում են armeps.am և gnumner.am կայքերում: Եվ այս կայքերում առկա վիճակագրությունը հակասում է Ռոբերտ Քոչարյանի պնդմանը:

Այսպես, ըստ Armeps.am-ի տվյալների՝ 2020 թվականի ութ ամիսների ընթացքում կնքվել է մոտ 10 հազար պայմանագիր՝ «մեկ անձից» և «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգերով: 

2019-ին նշված ընթացակարգերով կնքված պայմանագրերի թիվը շուրջ 24 հազար է: Նախքան հեղափոխությունը՝ 2017 թվականին, կնքվել է շուրջ 38 հազար «մեկ անձից» և «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգերով պայմանագիր: Այսինքն, 2017 թվականի համեմատ, 2019-ին մեկ անձից գնման ընթացակարգով գնումների թիվը նվազել է շուրջ 37 տոկոսով: 

Նշենք, որ այս ցուցակում ներառված են տեղեկություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Փակ բաժնետիրական ընկերությունների և հիմնադրամների կողմից կայացված գնման ընթացակարգերից:

Loading...

Loading…

Պետական կառավարման ոլորտում ևս առանց մրցույթի գնումները չեն ավելացել

Պատկերը գրեթե նույնն է նաև պետական կառավարման մարմինների կողմից կատարված գնումների պարագայում: Այս դեպքում, սակայն անհրաժեշտ է նշել, որ 2020-ի ութ ամիսների ընթացքում մեկ անձից գնումների թիվը զգալիորեն ավելացել է: Սակայն կարելի է նաև ենթադրել, որ այս հանգամանքը կապված է կորոնավիրուսի համավարակով և մրցույթ հայտարարելու ժամանակի սղության պատճառով:

E-gov.am-ից տեղեկանում ենք, որ 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կնքվել է մեկ անձից գնման 3226 պայմանագիր, ինչը շուրջ 35 տոկոսով ավելի է ամբողջ  2019-ի ընթացքում կնքված պայմանագրերի քանակից: Այնուամենայնիվ, տարբերությունը նախահեղափոխական շրջանից նկատելի է: 2016-ին կնքվել էր, ընդհանուր առմամբ, 5739 գնման պայմանագիր, 2017-ին՝ 4648: 

Loading...

Loading…

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե մեկ անձից գնումները ավելացել են 72 տոկոսով, չի համապատասխանում իրականությանը:

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կոռուպցիաՀՀ տնտեսությունպետական գնումներՌոբերտ Քոչարյան

Հարակից հոդվածներ

Քոչարյանի տեսագրության արտահոսք․ ԱԱԾ-ն սպառիչ հիմքեր չի տրամադրում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քոչարյանի տեսագրության արտահոսք․ ԱԱԾ-ն սպառիչ հիմքեր չի տրամադրում

11:17, 3 Հլս, 2026

Հունիսի 14-ին Facebook սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում տարածվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային անցման կետում արված տեսագրություն, որում երևում էր, թե...

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում

11:18, 15 Մյս, 2026

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում վերհիշել է իր նախագահության տարիները, խոսել Հայաստանում սփյուռքահայերի...

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը
Տվյալների լրագրություն

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը

16:40, 10 Ապր, 2026

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 8-ին իր հերթական փոդքասթում, խոսելով Հայաստան-Ռուսաստան առևտրային կապի մասին, ասել է․...

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները

10:38, 17 Մրտ, 2026

Երևանի քաղաքապետարանը FIP.am-ին հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ին։ Սակայն հոկտեմբերի 8-ին հրապարակված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens