ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի

12:20, 21 Օգս, 2024

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզը փակ է՝ հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Արդյունքում, տարբեր տարիներից հերթագրված 248 երեխա առայժմ հնարավորություն չունի հաճախելու մանկապարտեզ։ 

Մանկապարտեզի հիմնանորոգման համար մրցույթ հայտարարվել էր դեռևս 2022 թվականի հունիսին: Երևանի քաղաքապետարանն ասում է, որ հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են և ընթանում է «վերջնական կարգաբերման գործընթացը, «որից հետո հնարավորին կարճ ժամկետում մանկապարտեզը կվերաբացվի»: 

Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների համար Երևանի բյուջեից ծախսվել է 474 մլն 816 հազար  դրամ (1.3 մլն դոլար): 

«Փաստերի ստուգման հարթակի» ընթերցողները դիմել էին մեզ՝ հետաքրքրվելու մանկապարտեզի ճակատագրով: Այդ նպատակով մենք եղել ենք դեռևս չբացված մանկապարտեզում։ 

Մանկապարտեզի և՛ առջևի, և՛ հետևի ու կողքերի մուտքերն ունեն թեքահարթակներ՝ տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար։ Սակայն չնայած թեքահարթակների առկայությանը՝ եզրադրերից և ոչ մեկը պատշաճ հարմարեցված չէ, օրինակ, անվասայլակով երեխայի համար։ Մանկապարտեզի շենքի մուտքերից մեկում (Նկար 1) երևում է, որ եզրադրերը կառուցելուց հետո փորձել են ասֆալտաբետոնով հարմարեցնել անվասայլակին, բայց միևնույն է՝ նույնիսկ այդ դեպքում տեղը հարմարեցված չէ անվասայլակով երեխայի ու նրան ուղեկցողի համար։ 

Նկար 1

Դեռ ավելին, շենքի մեկ այլ մուտքում (Նկար 2) եզրադիրն ընդհանրապես հարմարեցված չէ անվասայլակի համար՝ չնայած առկա է թեքահարթակ։

Նկար 2

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ 2020 թ․ դեկտեմբերի 10-ին ստորագրված հրամանով՝ 

«(․․․) Հասարակական շենքերում որպես ուղղաձիգ կապի միջոց օգտագործվում են վերելակներ, շարժասանդուղքներ, սահող կամ բարձրացնող հարթակներ հաշմանդամություն ունեցող անձանց համար և ուղղաձիգ կապի այլ միջոցներ: Նշված միջոցները պետք է նախագծվեն և տեղակայվեն հաշվի առնելով համապատասխան նորմատիվ փաստաթղթերով և տեխնիկայի անվտանգության գործարանային հրահանգներով նախատեսված պայմանները (․․․)»: 

Ի պատասխան մեր հարցմանը, թե ինչու եզրադրերը հարմարեցված չեն, Երևանի քաղաքապետարանը ուղարկել է լուսանկար (Նկար 3)՝ գրելով, որ դրանում երևում է ասֆալտաբետոնով ծածկի թեքվածությունը։

Նկար 3

Քաղաքապետարանի ուղարկած լուսանկարում մանկապարտեզի առաջին շենքի գլխավոր մուտքն է, որի եզրադիրը, ամեն դեպքում, պատշաճ հարմարեցված չէ։ Իսկ երկրորդ շենքի առնվազն մեկ մուտքի եզրադրի հարմարեցված չլինելուն քաղաքապետարանը չի անդրադարձել։ 

Մենք նաև հարցրել ենք մանկապարտեզի բակի բարեկարգման մասին։ Մասնավորապես, հարցին, թե բակում ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել, քանի որ այն անխնամ ու ոչ բարեկարգ վիճակում է, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ բակի բարեկարգման աշխատանքների համար առանձին մրցույթ է հայտարարվել ու «կնքվել է պայմանագիր՝ առանց ֆինանսական միջոցների հատկացման»: 

«Համապատասխան համաձայնագրի առկայության պարագայում կիրականացվեն նաև բակի բարեկարգման աշխատանքները»,- գրել էր Երևանի քաղաքապետարանը հարցման պատասխանի մեջ։   

Այսպիսով, չնայած արդեն երկու տարի է, ինչ մանկապարտեզը փակ է հիմնանորոգման աշխատանքների պատճառով, այն դեռևս պատրաստ չէ բացման համար։ Դեռ ավելին, մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները լիարժեք ու պատշաճ չեն իրականացվել, մասնավորապես՝ տեղաշարժման խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար։

Ալյոնա Հայրապետյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Երևանի քաղաքապետարանմանկապարտեզի վերանորոգումմանկապարտեզներպետական գնումներ

Հարակից հոդվածներ

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում

10:48, 24 Հնս, 2026

Երևանի ստորգետնյա անցումները շարունակում են մնալ մայրաքաղաքի ամենախնդրահարույց հատվածներից մեկը, որոնցից օգտվելը հանրության համար բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Թեև վերջին...

«Բարեգործական» այգի՝ քաղաքային միլիոններով. ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Բարեգործական» այգի՝ քաղաքային միլիոններով. ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը

15:13, 14 Ապր, 2026

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին արդեն երեք տարի է՝ բարեկարգվում է, սակայն այն դեռ շահագործման չի...

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները

10:38, 17 Մրտ, 2026

Երևանի քաղաքապետարանը FIP.am-ին հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ին։ Սակայն հոկտեմբերի 8-ին հրապարակված...

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին

11:00, 27 Փտր, 2026

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) 869 մլն դրամով ձեռք է բերել 57 էլեկտրոմոբիլ, որի մի մասն արդեն շահագործվում է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens