ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել

15:10, 13 Օգս, 2024

ՍԽԱԼ

Օգոստոսի 8-ին Oragir.News-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ պարագաներ գնելու համար անցկացված մրցույթը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քանի որ եղել է նաև ավելի ցածր գին առաջարկող ընկերություն, սակայն հաղթող է ճանաչվել այլ ընկերություն։

«Գնումների մրցույթը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քանի որ եղել է նաև ավելի ցածր գին առաջարկող ընկերություն, սակայն հաղթող է ճանաչվել «Անի Մանուկյան Արմենի» ԱՁ-ն։ Մասնավորապես՝ «Մ․ Ա․ Կիրակոսյաններ ՍՊԸ»-ն հիշյալ պարագաների մատակարարման համար առաջարկել է 409․000 դրամ գինը, որը 190․000 դրամով պակաս է հաղթող ընկերության առաջարկած գնից, սակայն, ժողովրդավարության բաստիոն ինքնահռչակված Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարությունը որոշել է օրենքը խախտել և հաղթող ճանաչել «Անի Մանուկյան Արմենի» ԱՁ-ին»,— գրել էր լրատվականը։

Երևանի քաղաքապետարանը քաղաքապետարանի կարիքների համար տնտեսական ապրանքների փաթեթներ ձեռք բերելու համար այս տարվա հունիսի 17-ին մրցույթ էր հայտարարել, որին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 5 ընկերություն՝ տարբեր գնառաջարկներով՝ «ԴԱՎՄՈՆԹ» ՍՊԸ (1 մլն 290,000 դրամ), «Տարոն Մաթևոսյան» ԱՁ (900,000), «Անի Մանուկյան Արմենի» ԱՁ (599․000), «Մ․ Ա․ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆԵՐ» ՍՊԸ (409․000), «Երվանդ Սարգսյան Ռուդոլֆի» ԱՁ (632․000)։

Գնման ընթացակարգի հանձնաժողովի հայտերի գնահատման նիստի N3 արձանագրության համաձայն, հայտ ներկայացրած մասնակիցներից երեքի մոտ («Տարոն Մաթևոսյան» ԱՁ, «Անի Մանուկյան Արմենի» ԱՁ, «ԴԱՎՄՈՆԹ» ՍՊԸ) եղել են անհամապատասխանություններ։ Գնահատող հանձնաժողովը կառավարության N526-Ն որոշման 41-րդ կետի հիման վրա առաջարկել է շտկել դրանք։ 

Նկատենք՝ ըստ այդ որոշման, եթե հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը:

Վերոնշյալ մասնակիցները սահմանված ժամկետում շտկել էին առկա անհամապատասխանությունները։

Նույն արձանագրության համաձայն՝ «Մ. Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆԵՐ» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Լ. Կիրակոսյանի, հանդիսանում է նաև «Մաան» ՍՊ ընկերության տնօրենը, իսկ «Մաան» ՍՊ ընկերությունը մինչև հաջորդ տարվա՝ 2025-ի փետրվարի 10-ը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ այս ընկերությունն ընդգրկվել է սև ցուցակում:

Պատկերը՝ գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակից

Հանձնաժողովն արձանագրել էր, որ «Մ. Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆԵՐ» ՍՊ ընկերության և «Մաան» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն, քանի որ այս ընկերությունների 100% բաժնեմասի սեփականատերը և տնօրենը միևնույն անձն է: 

Ի դեպ, «Մաան» ՍՊ ընկերության նկատմամբ 2023 թվականի հուլիսից արգելանք է կիրառվել և նշանակվել է վարչական տույժ։ Մեկ տույժ կիրառվել է նաև այս տարի։

Պատկերները՝ e-register․am-ից

«Գնումների մասին» օրենքի համաձայն, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Կառավարության N 1593-Ն որոշման համաձայն, մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման, ուստի՝ գնահատող հանձնաժողովը որոշել էր «Մ. Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆԵՐ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատել անբավարար և մերժել:

Գնահատող հանձնաժողովի 2024 թ․ հուլիսի 17-ի թիվ 2 որոշմամբ ընտրվել է «Անի Մանուկյան Արմենի» ԱՁ-ի ներկայացրած հայտը։

Ընտրված մասնակցի՝ «Անի Մանուկյան Արմենի» ԱՁ-ի հետ պայմանագիրը կնքվել է 2024 թ․ օգոստոսի 7-ին։

Այսպիսով, Oragir.News-ի պնդումը, թե Երևանի քաղաքապետարանի կողմից «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ պարագաներ գնելու համար անցկացված մրցույթը տեղի է ունեցել օրենքի խախտումով, սխալ է։

Սյուզաննա Համբարձումյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` oragir.newsԵրևանի քաղաքապետարանպետական գնումներ

Հարակից հոդվածներ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները

15:10, 12 Սպտ, 2024

Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու ժամկետների մասին քաղաքային իշխանությունների հայտարարությունները մի քանի անգամ փոփոխվել են։  Նախ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը...

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի

12:20, 21 Օգս, 2024

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզը փակ է՝ հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Արդյունքում, տարբեր տարիներից հերթագրված 248 երեխա առայժմ հնարավորություն...

«Ժողովուրդ» օրաթերթը սխալ է մեկնաբանում Ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակը
Սխալ

«Ժողովուրդ» օրաթերթը սխալ է մեկնաբանում Ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակը

19:10, 22 Հնս, 2024

Հունիսի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պետական գնումների վերահսկողության գործընթացին մասնակցելու համար «ընտրվել է» առողջապահական ոլորտում գործունեություն ծավալող միայն...

Ֆինանսների նախարարությունը գնահատական չի տալիս ենթադրաբար օրենքի խախտմամբ կատարվող գնումներին, մինչդեռ՝ պարտավոր է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆինանսների նախարարությունը գնահատական չի տալիս ենթադրաբար օրենքի խախտմամբ կատարվող գնումներին, մինչդեռ՝ պարտավոր է

13:23, 3 Հնս, 2024

ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության համաձայն՝ նախարարության գործառույթներից մեկն էլ գնահատելն է, թե արդյո՞ք հանրային հատվածի կազմակերպությունների գնումները համապատասխանում են ՀՀ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens