ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Մարկ Տվենից մինչև «բոլորս վարչապետ ենք». ով, ինչ և ինչպես էր մանիպուլացնում նախորդ շաբաթ

19:20, 31 Օգս, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Նախորդ շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 24-30-ը, լրատվամիջոցներում և համացանցում  բազմաթիվ էին կեղծ պնդումները և մանիպուլյացիաները:

«Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Hraparak.am-ը կիսատ տեղեկություն տվեց կորոնավիրուսի հետևանքների մասին

Hraparak.am-ը, Говорит Москва-ին հղում անելով, օգոստոսի 24-ին հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ արդեն առողջանալուց հետո նկատվում է մազաթափություն: Hraparak-ը, սակայն, ընթերցողներին խուճապի մատնող այս տեղեկությունը չէր ներկայացրել այն համատեքստում, ինչ ռուսական աղբյուրները: Թարգմանությունը կիսատ էր: Ռուսական կայքը նաև հայտնել էր, որ բուժումից հետո մազածածկույթը վերականգնվում է:

Բիսմարկին վերագրեցին Մարկ Տվենի խոսքերը

Օգոստոսի 25-ին «5-րդ ալիքի» «Հայլուր» հաղորդման գլխավոր թողարկման ընթացքում անդրադարձ եղավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ իրականացվող բողոք ակցիաներին: Սակայն կրթությանը նվիրված ռեպորտաժում դասագրքային սխալ կատարվեց: Մասնավորապես, մեջբերվեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի ելույթը, որում վերջինս Բիսմարկին է վերագրում հետևյալ խոսքերը՝ «Կառուցիր դպրոցներ, որպեսզի ստիպված չլինես բանտերի թիվը շատացնել»: Սակայն իրականում խոսքի հեղինակը ամերիկացի գրող Մարկ Տվենն է և ոչ թե Բիսմարկը: (Բնօրինակ լեզվով՝ “Every time you stop a school, you will have to build a jail. What you gain at one end you lose at the other. It’s like feeding a dog on his own tail. It won’t fatten the dog.”)

«5-րդ ալիքը» կեղծեց ինքնասպանության մասին տվյալները

Նույն թողարկման ընթացքում «5-րդ ալիքը» ռեպորտաժ էր պատրաստել Հայաստանում ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ: «Մարդը՝ մահվան կամրջին. կյանքը մերժելու՞, թե՞ լսելի լինելու համար» կոչվող ռեպորտաժում հեղինակը նշում էր, որ 2018 թվականից հետո ինքնասպանությունների միտումը աճել է: Ավելին՝ ըստ ռեպորտաժում բերված վիճակագրության՝ 2015 թվականին գրանցվել է ինքնասպանության փորձի 178 դեպք, իսկ 2020-ին` 479 դեպք: 

Իրականում, սակայն, 2015 թվականին գրանցվել է ինքնասպանության փորձի 722 դեպք, 2016-ին՝ 635, 2017-ին՝ 562: Հետևաբար, լրագրողի ներկայացրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը. Հայաստանում ինքնասպանությունների թիվը 2015 թվականի համեմատ չի աճել:

Արսեն Թորոսյանը մանիպուլացրեց թվերը

Օգոստոսի 26-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում, չբացառելով Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի 2-րդ ալիքը, անդրադարձավ նաև դպրոցների վերաբացմանը և սահմանվող համաճարակաբանական սահմանափակումներին, օրինակ բերեց ԱՄՆ-ում գրանցված դեպքերից մեկը. «Ամերիկյան ճամբարներից մեկում, որտեղ եղել են առանց հակահամաճարակային կանոնների պահպանման երեխաներ, վարակի արձանագրումը մի վարակակիր երեխայից տարածվել է մոտավորապես 95 տոկոսի վրա»:

Իրականում, նախարարն ուռճացրել է գրանցված ցուցանիշը: Նշված դեպքը տեղի էր ունեցել հուլիսին ԱՄՆ Ջորջիա նահանգի ամառային ճամբարներից մեկում: Ճամբարում գտնվել էին 597 անձինք, որոնցից 344-ը թեսթ էին հանձնել, և  կորոնավիրուսը հաստատվել էր ճամբարականներից 260-ի մոտ, ինչը  մասնակիցների ընդհանուր թվի 44 տոկոսն է:

Խեղաթյուրվեց պարետի նոր որոշումը

Շաբաթվա վերջում սոցցանցերում մանիպուլյացիաների թիրախ դարձավ  պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, ըստ որ՝ մի շարք պաշտոնյաներ իրավունք են ստանում դիմակ չկրել որոշ արարողակարգային միջոցառումների ժամանակ:

Որոշ օգտատերեր սա մեկնաբանեցին իբրև պաշտոնյաներին տրված արտոնություն: Նրանց թվում էր նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը չէր ստում, որ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա, ապա պարետի վերջին որոշման արդյունքում քաղաքացիներն այլևս պարտավոր չեն դիմակ կրել…»:

7or.am-ը մի ամբողջ հոդված նվիրեց թեմային. «Ըստ էության, հենց այս միտքն է արտացոլել ՀՀ պարետը իր վերջին որոշման մեջ, այն տարբերությամբ, որ հստակեցրել է, թե հատկապես ովքեր են «ավելի հավասար»»:

Չնայած նրան, որ հոդվածում ուղիղ մեջբերում կար պարետի որոշումից, լրագրողը դրան հակասող պնդումներ էր ներկայացրել՝ եզրակացնելով, որ վարչապետ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնատար անձինք այլևս դիմակով «կյանքեր չեն փրկում»:

Իրականում, պարետի որոշման մեջ նշվում է, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝  նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի:

Այսինքն՝  բացառությունը վերաբերում է միայն հատուկ դեպքերի, և պետական նշանակության արարողակարգային միջոցառումներից դուրս այդ նույն պաշտոնյաների համար գործում են դիմակ կրելու այն նույն կանոնները, ինչ այլ քաղաքացիների: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 5-րդ ալիք7or.amHraparakԱրսեն ԹորոսյանԳևորգ Պետրոսյան

Հարակից հոդվածներ

Արդյո՞ք Փաշինյանը երբևէ հերքել է ԼՂ-ում էթնիկ զտման փաստը 
Սխալ

Արդյո՞ք Փաշինյանը երբևէ հերքել է ԼՂ-ում էթնիկ զտման փաստը 

16:03, 1 Փտր, 2024

«5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման եթերում վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը պնդել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում էթնիկ...

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը
Սխալ

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը

14:55, 18 Հկտ, 2023

«5-րդ ալիքի»` հոկտեմբերի 17-ի լրատվական թողարկման ընթացքում լրագրողը, հղում անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին Եվրոպական խորհրդարանի նախագահ...

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է
Սխալ

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է

12:01, 22 Սպտ, 2023

TV 5-ի «Հարցազրույցի» սեպտեմբերի 21-ի թողարկմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքը բացատրել է ՀՀ ներկա...

Կուրբան Բայրամի առթիվ Երևանը Թեհրանին երբեք չի շնորհավորել․ քաղաքագետի մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Կուրբան Բայրամի առթիվ Երևանը Թեհրանին երբեք չի շնորհավորել․ քաղաքագետի մանիպուլյացիան

14:48, 30 Հնս, 2023

Հունիսի 29-ին «5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդման եթերում քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կուրբան Բայրամի (իսլամական աշխարհում տարածված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens