ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ո՞ւմ օրոք են չարաշահումներ եղել կառավարական առանձնատներում. «Փաստինֆոն» մոլորեցնում է

15:15, 2 Սպտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«Փաստինֆոն» օգոստոսի 28-ին գրել էր կոռուպցիոն սկանդալի մասին՝ նշելով, որ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում հարյուրավոր միլիոնների չարաշահումներ են հայտնաբերվել։

Կայքի գրավոր հարցմամբ ՊՎԾ-ից հաստատել էին, որ ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում՝ շեշտելով, որ մշտադիտարկվել են 2019 թվականին ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում՝ նաև կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ 

Հրապարակումը տարածել էին մի շարք կայքեր՝ tert.am, news.am, 168.am, antifake.am, mamul.am և այլն։ 

Նշենք, որ 2019 թ. սեպտեմբերին 19-ին պետական բյուջեում վերաբաշխում էր կատարվել, և կառավարության «հույժ գաղտնի» որոշումներով կառավարական առանձնատան հիմնանորոգման համար գումար էր հատկացվել։ 2019 թվականի ընթացքում վերանորոգվել էր 8 առանձնատուն և մեկ կաթսայատուն։ 

Ով է իրականում ղեկավարել ՊՈԱԿ-ը

Չարաշահումների մասին գրելով՝ «Փաստինֆոն» թեև հստակ ՊՎԾ-ից տեղեկանում է, որ մշտադիտարկվել են 2019 թ.-ին ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, սակայն մոլորեցնելով ընթերցողներին՝ հիշատակում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի 2018 և 2020 թվականների տնօրեններին, որոնք առնչություն ունեն «Հայկական ժամանակ» օրաթերթի և «Իմ քայլը» խմբակցության հետ՝ «պատահաբար» մոռանալով նշել, թե բուն վերանորոգման աշխատանքների ժամանակ ով է եղել ՊՈԱԿ-ի տնօրենը։

«Նշենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահն է։ Ըստ 2020 թվականի հունվարի 31-ին կառավարության կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթի՝ տնօրենի լիազորությունները կատարում է Արուսյակ Մանավազյանը։ Վերջինս Փաշինյանի թիմում է դեռ 2008 թվականից՝ նախ որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահ, իսկ 2018 թվականից նաև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահ։ Մինչ այդ՝ 2018 թվականին, ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության ներկայիս քարտուղար Հակոբ Սիմիդյանը, որը, ըստ ՊՈԱԿ-ի աշխատակիցների, շարունակում է իր ակտիվ դերակատարումը»,- մասնավորապես, գրել է կայքը։ 

Սակայն հատկանշական է, որ բացի կայքի հիշատակած անձանցից, ՊՈԱԿ-ը վերջին երկու տարում ունեցել է մի քանի այլ տնօրեններ կամ պաշտոնակատարներ։ Այսպես, Հակոբ Սիմիդյանը ժամանակավոր պաշտոնակատար է եղել 2018 թ. մայիսի 17-ից մինչև հոկտեմբերի 16-ը։ Նրան փոխարինել է Անի Գյոզալյանը, որը եղել է ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահը և նաև տնօրենի պարտականությունները կատարողը։ Վերջինս պաշտոնավարել է հոկտեմբերի 31-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 6-ը։

Ապա՝ 2018 թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2020 թ. հունվարի 10-ը, մրցույթով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնավարումը ստանձնել է Արեգ Սավգուլյանը։ Իսկ հունվարի 13-ից մինչ օրս տնօրենի լիազորությունները կատարում է Արուսյակ Մանավազյանը։ 

Ինչպես նշվեց, չարաշահումները հայտնաբերվել են 2019 թվականին իրականացված աշխատանքների ընթացքում, այսինքն՝ այն ժամանակ, երբ ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել Արեգ Սավգուլյանը, սակայն նրա մասին «Փաստինֆոն» չի հիշատակում՝ այդպիսով մանիպուլացնելով փաստերը։ Ի դեպ, Արեգ Սավգուլյանը, որը ՊՈԱԿ-ի տնօրեն է դարձել մրցույթի արդյունքում, 2006-ից եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Փաստինֆոն» մոլորեցրել է ընթերցողներին՝ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարների թվում չհիշատակելով Արեգ Սավգուլյանին։ 

Նշենք, որ «Փաստինֆոյի» նյութին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ ՊՎԾ-ն իր դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները։ 

«5-րդ ալիքը» սեպտեմբերի 2-ի լուրերի թողարկման մեջ ևս անդրադարձել է «Փաստինֆոյի» կոռուպցիոն «բացահայտումներին»։ Հեռուստաալիքը «Կառավարական առանձնատների ճոխ նորոգումը. չարաշահումներ են բացահայտվել» վերնագրով ռեպորտաժում նշում է. «Ի դեպ, սկանդալային այս պատմության մեջ շոշափվել է նաև վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին հաշվապահ Արուսյակ Մանավազյանի անունը, նա է 2020 թ. հունվարից ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում։ Լրատվամիջոցներին Մանավազյանը վստահեցրել է՝ գործից տեղյակ չէ, ամեն ինչ կատարվել է իր նշանակումից առաջ։ Մանավազյանից առաջ էլ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Հակոբ Սիմիդյանն էր, իսկ 2019-ին Արեգ Սավգուլյանը»։

Ռեպորտաժի հեղինակը այդպես էլ չի հստակեցնում, որ չարաշահումները կատարվել են 2019 թվականին, այսինքն՝ Արեգ Սավգուլյանի պաշտոնավարման ժամանակ։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` էդուարդ աղաջանյանկառավարական առանձնատներկոռուպցիաՊՎԾՓաստինֆո

Հարակից հոդվածներ

Խարդախություն, կաշառք, փողերի լվացում․ ինչպե՞ս սկսվեց Միքայել Մինասյանի քրեական հետապնդումը և ի՞նչ եղավ նրա «Ստի վերջը»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խարդախություն, կաշառք, փողերի լվացում․ ինչպե՞ս սկսվեց Միքայել Մինասյանի քրեական հետապնդումը և ի՞նչ եղավ նրա «Ստի վերջը»

11:36, 16 Օգս, 2024

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, Միքայել Մինասյանի դեմ երկու օր առաջ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Միքայել Մինասյանը, հիշեցնենք,...

Արդյոք վերջին 3 տարում ՀՀ-ն զիջել է դիրքերը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում․ պատգամավորի մանիպուլյատիվ պնդումները
Մեծամասամբ սխալ

Արդյոք վերջին 3 տարում ՀՀ-ն զիջել է դիրքերը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում․ պատգամավորի մանիպուլյատիվ պնդումները

13:58, 11 Մրտ, 2024

Առաջին ալիքի «Տարբեր կարծիքներ» հաղորդման մարտի 10-ի թողարկման ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդել է, թե վերջին երեք...

Արդարադատության նախարարը խեղաթյուրում է Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները
Մեծամասամբ սխալ

Արդարադատության նախարարը խեղաթյուրում է Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները

17:07, 5 Փտր, 2024

Այս տարվա հունվարի 30-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» հրապարակեց 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ)։ Այն դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝...

ՀՀ-ն նահանջել է կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ի հեճուկս կառավարության կանխատեսման
Տվյալների լրագրություն

ՀՀ-ն նահանջել է կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ի հեճուկս կառավարության կանխատեսման

16:15, 31 Հնվ, 2023

Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը 2021 թվականի համեմատ վատթարացրել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens