ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ԼՐԱՑՎԱԾ․ Դիմակ չկրելու համար մոտ 108 հազար ակտ է կազմվել. շրջանառվող թվերն ուռճացված են

16:51, 4 Սպտ, 2020

ՍԽԱԼ

Ըստ օդում կախված լուրերի, ՀՀ հպարտ քաղաքացիներին տուգանել են 9 միլիարդ դրամ, դիմակ չկրելու համար: Տուգանվել է 900,000 հազար մարդ․ ՖԲ օգտատեր

Արթուր Թովմասյան անունով ֆեյսբուքյան օգտատերն օգոստոսի 31-ին գրառում էր կատարել դիմակ չկրելու համար տուգանված քաղաքացիների մասին: «Ըստ օդում կախված լուրերի, ՀՀ հպարտ քաղաքացիներին տուգանել են 9 միլիարդ դրամ, դիմակ չկրելու համար: Տուգանվել է 900,000 հազար մարդ:

Հարց.

ՀՀ հպարտ քաղաքացին տուգանքի մատերիալ չի՛, բա ի՞նչ է»:

Հրապարակումը արտատպել էին 7or.am-ը, hayeli.am-ը, zham.am-ը և այլ լրատվական կայքեր:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը: 

Դիմակ չկրելու տուգանքները

Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ Արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 16-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելու և դիմակ կրելու կանոնները չպահելու համար նշանակվել է 182 հազար 860 վարչական տույժ (լրացումը՝ ստորև):

Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1 միլիարդ 82 միլիոն դրամ: Օգոստոսի 31-ի դրությամբ քաղաքացիները, փաստացի, վճարել են 12 մլն 320 հազար դրամ տուգանք: Հիշեցնենք, որ դիմակ չկրելու համար տուգանքի չափը կազմում է 10 հազար դրամ: 

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու տուգանքները

Ոստիկանության պարզաբանման համաձայն՝ այս ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 108 որոշում, որոնցով տուգանքի չափը կազմել է 11 մլն 200 հազար դրամ։ Փաստացի՝ վճարվել է 200,000 դրամը։

Տեղեկացնենք, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նշանակված է տուգանք` 100-250 հազար դրամ։ 

Այսպիսով, ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից տարածված տեղեկությունը, մեղմ ասած, չափազանցված է, իսկ լրատվական կայքերն այդ տեղեկությունը տարածել էին առանց դրա իսկությունը ստուգելու։

ԼՐԱՑՈՒՄ։ Ոստիկանությունը հարցմանը պատասխանելուց վեց օր անց՝ սեպտեմբերի 8-ին, կապ է հաստատել մեզ հետ՝ հայտնելով, որ տրամադրված տվյալներում վրիպակ է եղել։ Դիմակ կրելու կանոնները չպահելու համար նշանակվել է ոչ թե 182 հազար 860 վարչական տույժ, այլ 108 հազար 286։ Թեև վրիպակը տեղի է ունեցել ոստիկանության անփութության հետևանքով, այնուամենայնիվ, «Փաստերի ստուգման հարթակը» հայցում է ընթերցողների ներողամտությունը։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` արտակարգ դրութունդիմակկորոնավիրուսոստիկանությունտուգանք

Հարակից հոդվածներ

Ոչ թե ՊՆ, այլ ոստիկանության մեքենաներ․ MediaHub-ի կեղծիքը բացահայտվում է իր իսկ տարածած տեսանյութում
Սխալ

Ոչ թե ՊՆ, այլ ոստիկանության մեքենաներ․ MediaHub-ի կեղծիքը բացահայտվում է իր իսկ տարածած տեսանյութում

15:49, 1 Մյս, 2022

Մայիսի 1-ին MediaHub լրատվամիջոցը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում երևում են Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկող ԳԱԶ-3308 մակնիշի «Սադկո»...

Դպրոցում դիմակ կրելու պահանջը հակաօրինական չի ճանաչվել․ փաստաբանը մանիպուլացրել է դատարանի որոշումը
Մանիպուլյատիվ

Դպրոցում դիմակ կրելու պահանջը հակաօրինական չի ճանաչվել․ փաստաբանը մանիպուլացրել է դատարանի որոշումը

16:30, 18 Սպտ, 2020

Սեպտեմբերի 17-ին լրատվամիջոցները տարածեցին փաստաբան Գեղամ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի՝ դատարանի որոշմամբ հաստատվել է դպրոցներում երեխաների՝ դիմակ կրելու պարտադրանքի...

Երեխաները կորոնավիրուս տարածում են, իսկ դիմակները պարտադիր են նաև արտերկրում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երեխաները կորոնավիրուս տարածում են, իսկ դիմակները պարտադիր են նաև արտերկրում

19:15, 15 Սպտ, 2020

Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ՝ մամուլում և հանրության շրջանում քննարկումներ սկսվեցին աշակերտների՝ դիմակ կրելու պարտադրանքի և մյուս սահմանափակումների մասին: Շրջանառվում են...

«Իրատես» թերթը ապատեղեկատվություն է տարածում
Լրատվական

«Իրատես» թերթը ապատեղեկատվություն է տարածում

14:36, 7 Սպտ, 2018

«Իրատես» թերթն իր հերթական համարում անդրադարձել է ոստիկանապետ Վալերի  Օսիպյանին՝ մատնանշելով նրա օրոք ոստիկանությունում տիրող «խնդրահարույց իրավիճակը»։ Խոսքը մասնավորապես վերաբերում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens