ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Աբսուրդային հրամանից մինչև հակառուսական ինտրիգներ. ով, ինչ և ինչպես էր մանիպուլացնում նախորդ շաբաթ

19:14, 22 Սպտ, 2020

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր զերծ չեն մնացել կեղծ և մոլորեցնող հրապարակումներ տարածելուց։

«Փաստերի ստուգման հարթակը» ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 14-21-ը ընկած ժամանակահատվածում մանիպուլացնող կամ իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Առողջապահության նախարարի «աբսուրդային հրամանը» ու հերքումը 

Սեպտեմբերի 14-ին մի շարք լրատվականներ հայտնեցին, թե նախարար Արսեն Թորոսյանն «աբսուրդային հրաման է արձակել» և նախարարության գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություններին ազատվել 65 և ավել տարիք ունեցող դասախոսներից: Տեղեկությունը շրջանառության մեջ դրեց Yerevan.Today-ը, իսկ վերատպեցին News.am-ը, hayeli.am-ը, 168.am-ը և այլ կայքեր:

Հաջորդ օրը նախարարությունը հերքեց տեղեկությունը՝ պարզաբանելով, որ նշվածը ոչ թե հրաման է, այլ հրամանի նախագիծ և գտնվում է քննարկումների ու լրամշակումների փուլում։ Բացի այդ, լրատվականը խեղել էր նախագծի բովանդակությունը։ «Տվյալ առաջարկն ուղղված է ոչ թե ռիսկի խմբում գտնվող անձանց աշխատանքից կամ ուսման իրավունքից զրկվելուն, այլ վերջիններիս անվտանգության ապահովմանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց մասնագիտական գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել պետությանը նաև կորոնավիրուսային հիվանդության պայմաններում՝ հեռավար սկզբունքով, իսկ համաճարակային իրավիճակի կայունացումից հետո անցնել իրենց բնականոն աշխատանքին»,- պարզաբանել էին նախարարությունից։ 

Գուրգեն Եղիազարյանը սով կանխատեսեց

Սեպտեմբերի 16-ին Ազգային անվտանգության տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարել էր, որ ձմռանը Հայաստանում իրավիճակն ավելի վատ է լինելու, սով է սկսվելու. «Հայտնի է, որ Վրաստանում  սահմանը փակվում է: Եթե սահմանը փակվում է, արդեն ցորենի շարժը դեպի Հայաստան կանգնելու է»:

Նախ նշենք, որ Վրաստանի սահմանները ներկայում էլ փակ են։ Սակայն կորոնավիրուսով պայմանավորված սահմանների փակման պայմանները վերաբերում են անհատների տեղաշարժին և ոչ բեռնափոխադրումներին:  Բեռնափոխադրումները շարունակվել են անգամ համաճարակի ամենախիստ օրերին: Հետևաբար, Եղիազարյանի պնդումը, թե ցորենի պակաս կլինի սահմանների փակ լինելու հետևանքով, ոչ մի հիմք չունի և միտված է խուճապ տարածելուն: 

«5-րդ ալիքը» շփոթեց երկու պաշտոնյաների

Սեպտեմբերի 17-ին «5-րդ ալիքի» հաղորդավարը «Հայլուրի» եթերում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին վերագրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը: Թերեզա Կադաևչյանը հայտնեց, որ ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսային համավարակն անվերահսկելի է դարձել. «Միայն պատվաստանյութը չի կարող կարգավորել ճգնաժամը և բնականաբար՝ ոչ մոտ ապագայում։ Մենք պետք է լայնորեն կիրառենք նոր և արդեն գոյություն ունեցող գործիքները, որոնք կարող են օգնել արձագանքելու նոր դեպքերին և ապահովելու կենսական կարևորության բուժումը, որպեսզի կանգնեցնենք հիվանդության փոխանցումն ու կյանքեր փրկենք, հատկապես առաջիկա 12 ամիսներին»,- մեջբերեց հաղորդավարը՝ ընդգծելով, որ այս հայտարարությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը: Իրականում, սակայն, հայտարարությունն արել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Հրանտ Բագրատյանը մանիպուլացրեց

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում հայտարարեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը փակել է ռուսական ալիքները:

Բագրատյանը նկատի ուներ Հակոբյանի՝ հունվարին կատարած հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Սա ընդունվել էր որպես ռուսական ալիքները փակելու փորձ: Սակայն ինքը՝ Տիգրան Հակոբյանը, հետագայում պարզաբանել էր, որ դա ուղղված չէ ռուսական ալիքների դեմ, խոսքը վերաբերում է միայն հանրային մուլտիպլեքսին: «Ինչի՞ հակառուսականության մասին խոսք գնաց, որովհետև այդ հանրային մուլտիպլեքսում ցուցադրվում է միայն մեկ ամերիկյան ծրագիր՝ CNN-ը, և երեք ռուսական, և այդ պատճառով է, որ դա դիտվեց որպես հակառուսական ուղղվածություն ընդունվող և սկսեց շահարկվելը՝ հատկապես, ինչը իմ համար շատ զարմանալի էր,...»,- հայտարարել էր Հակոբյանը:

Հետևաբար, Բագրատյանի պնդումը մանիպուլյատիվ է և չի համապատասխանում իրականությանը:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 1685-րդ ալիքamԱրսեն ԹորոսյանԳուրգեն ԵղիազարյանՀրանտ Բագրատյան

Հարակից հոդվածներ

«Հայկական արբանյակից առաջին լուսանկար» ներկայացվողը կեղծ է․ Լուսանկարը վերցված է Google Earth-ից
Սխալ

«Հայկական արբանյակից առաջին լուսանկար» ներկայացվողը կեղծ է․ Լուսանկարը վերցված է Google Earth-ից

14:26, 18 Հլս, 2022

Civic.am լրատվական կայքը, որը կապված է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, քիչ առաջ լուսանկար է հրապարակել, որին կից տեքստում գրված...

Սևակ Հակոբյանը, «կարճ ասած», մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Սևակ Հակոբյանը, «կարճ ասած», մանիպուլացնում է

18:41, 11 Ապր, 2022

«5-րդ ալիքի» եթերում հեռարձակվող «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ հաղորդավար Սևակ Հակոբյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է դատական...

Ուկրաինաբնակ հունգարացիների անկախությունից մինչև Կիևի «կապիտուլյացիա»․ մի ՖԲ էջի պատմություն
Սխալ

Ուկրաինաբնակ հունգարացիների անկախությունից մինչև Կիևի «կապիտուլյացիա»․ մի ՖԲ էջի պատմություն

17:59, 14 Մրտ, 2022

Հայկական լրատվամիջոցներն ակտիվ կերպով լուսաբանում են Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունները, սակայն դրան զուգահեռ լայնորեն տարածում են նաև օտարալեզու լրատվամիջոցներով...

Պարեկային ծառայության մեքենաների մասին կեղծիք՝ «5-րդ ալիքի» եթերում
Սխալ

Պարեկային ծառայության մեքենաների մասին կեղծիք՝ «5-րդ ալիքի» եթերում

20:07, 11 Մրտ, 2022

Մարտի 10-ին «5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվական ծրագրում անդրադարձ կատարվեց Պարեկային ծառայության համար ձեռք բերված և ձեռք բերվող ավտոմեքենաներին, որի ընթացքում...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens