ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Սերժ Սարգսյանի Top 10 ստերը

18:33, 30 Հնս, 2017

Արդեն ավելի քան 9 տարի է, ինչ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է: Նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ 280 օր և այսօր նրա վերջին ծննդյան օրն է Հայաստանի ղեկավարի պաշտոնում: Մենք փորձեցինք հավաքել Սարգսյանի Top-10 ստերն ու սուտ խոստումները։

Եվ այսպես՝

1․ 2017 թ․-ի մայիսին վեցերերոդ գումարման ԱԺ առաջին նիստի շրջանակներում Սերժ Սարգսյանը իր ելույթում հայտարարեց, որ 2016-2040թթ. ՀՀ-ում ծրագրված է ապահովել տարեկան միջին 5% տնտեսական աճ՝ այդպիսով ՀՆԱ ցուցանիշը ներկայիս 10,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասցնելով մոտ 60 մլրդ դոլարի: Եթե 10,5 մլրդ դոլար 2016-2040թթ․ տարեկան 5%-ով աճի, ապա 2040-ին այն կհասնի 33,9 մլրդ դոլարի։ Այս թվաբանական հակասության մասին մանրամասն կգտնեք այստեղ:

2․ 2016 թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը Երևանում դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է․ «Ես Ձեզ հավատացնում եմ, որ որևիցե տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել․․․ ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները»։ Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանցիները 800 հեկտար հող են գրավել։

3․ 2015թ․-ի դեկտեմբերի 31-ի ամանօրյա ուղերձում Սարգսյանը հայտարարել է․ «Հայաստանի զինված ուժերը ամուր են, ինչպես միշտ: Հայոց բանակն այսօր իր հագեցվածությամբ և մարտունակությամբ բարձր է, ինչպես երբևէ»։ Մոտ երեք ամիս հետո Արցախում հայկական բանակը, ըստ էության, չկարողացավ ամբողջությամբ դիմագրավել ադրբեջանական հարձակմանը և տարածքներ զիջեց, այնինչ 1990-ականների իրավիճակը հակառակն էր: 2016-ի ապրիլին էլ Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը հայտարարեց, որ «Այո, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով»։

4․ 2014 թ․ ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար և խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: 2016 թ․-ի հոկտեմբերին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում լրագրողի հարցին, թե «արդյո՞ք դուք դիտարկում եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը հայտարարել է․ «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը․․․ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»՝ այդպիսով չբացառելով իր վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորթյունը։

5․ 2013 թ․-ի մարտին Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ հորդորել է չհավատալ բոլոր այն մարդկանց, ովքեր լրատվամիջոցներում, հանրահավաքներում, խոհանոցներում կամ թատրոններում հայտարարում են, որ ռուսները Հայաստանին պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Մոտ հինգ ամիս հետո Սարգսյանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդպիման ժամանակ որոշեց, որ Հայաստանը դառնում է Մաքսային միության անդամ։

6․ Վերը նշված ասուլիսի ժամանակ Սարգսյանը նաև հայտարարել է, որ այն կառավարությունը, որ 2013-2017 թթ․ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ չգրանցի, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա։ Մինչև այսօր ոչ մի կառավարություն 7 տոկոս աճ չի ապահովել, բայց և նման պատճառով որևէ կառավարություն հրաժարական չի տվել։

7․ 2011թ. ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարել է․ «Ես կլինեմ Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը», բայց մինչև այսօր Երևան-Ստեփանակերտ թռիչքները եղել են բացառապես երկտեղանոց ինքնաթիռով՝ առանց Սերժ Սարգսյանի։

8․ 2008 թ․-ի դեկտեմբերին Գյումրիում Սարգսյանը հայտարարել է «Հաշված տարիներ հետո կկարողանանք հաղթահարել աղետի բոլոր հետևանքները։ Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու»։ Այսօր էլ մեծաթիվ ընտանքիներ Գյումրիում ապրում են տնակներում։ Աղետի գոտու վերացման խոստումների ժողովածուն կգտնեք այստեղ:

9․ 2008 թ․-ի հոկտեմբերի 2-ին ժողովրդին ու խորհրդարանին ուղված ուղերձում Սարգսյանը հայտարարել է․ «Առաջիկա ամսիների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։ Մինչև այսօր նոր ատոմակայանի շինարարություն չի սկսել և տեսանելի ապագայում նման հեռանկար չի նշմարվում:

10․ Նույն ուղերձի ժամանակ Սարգսյանը նաև հայտարարել է․ «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»։ Մինչև այսօր երկաթուղու շինարարությունը չի սկսել, փոխարենը ռուսական ներդրումներով կառուցվում է Իրան-Ադրբեջան երկաթուղին, որը շրջանցում է Հայաստանը:

Արմեն Գրիգորյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Serzh SargsyanСерж Саргсянապրիլյան պատերազմատոմակայանԱրցախԵրևան-ՍտեփանակերտԻրան-Հայաստան երկաթուղիՀայաստանի ՀՆԱՀՀ ԿառավարությունՀՀ նախագահՀՀԿՍերժ Սարգսյան

Հարակից հոդվածներ

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

2020-ի ամենահետաքրքիր հետաքննություններն ու ուսումնասիրությունները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

2020-ի ամենահետաքրքիր հետաքննություններն ու ուսումնասիրությունները

12:08, 7 Հնվ, 2021

2020 թվականը Հայաստանի նորանկախ պատմության ամենաշրջադարձային տարիներից էր։ Տարվա «բնականոն» ընթացքը խափանվեց երկու խոշոր արհավիրքներով՝ կորոնավիրուսի համավարակով և Արցախում Ադրբեջանի...

Ռուս խաղաղապահների փոփոխվող քարտեզները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուս խաղաղապահների փոփոխվող քարտեզները

13:34, 28 Դկտ, 2020

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, Արցախում 44 օր տևած պատերազմից հետո հրադադար հաստատվեց և ռուս...

Արցախում գազատարի պայթյունի մասին լուրերը չեն հաստատվում
Սխալ

Արցախում գազատարի պայթյունի մասին լուրերը չեն հաստատվում

17:00, 23 Դկտ, 2020

Դեկտեմբերի 23-ին սոցիալական ցանցերի հայ օգտատերերը և որոշ լրատվականներ տեսանյութ տարածեցին, որտեղ երևում է ադրբեջանական զորքի կողմից հավանաբար պայթեցված գազատար...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×