ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Պատերազմական ապատեղեկատվություններ ռուսական կայքերում և յութուբյան ալիքներում

18:15, 16 Հկտ, 2020

ՍԽԱԼ

Մոսկվան անսպասելիորեն համաձայնվեց միջոցներ ձեռնարկել հակամարտության սրումը նվազեցնելու համար՝ տարածաշրջան զորքեր մտցնելու միջոցով. Avia.pro

Ռուսալեզու Avia.pro կայքը հոկտեմբերի 14-ին գրել էր, որ Ռուսաստանը որոշում է կայացրել զորք մտցնել Ղարաբաղ։ Հրապարկման մեջ նշվում էր, որ Ռուսաստանը որոշել է ղարաբաղյան հակամարտությանը միջամտել, քանի որ Հայաստանն է դիմել։ Իսկ դիմելու պատճառը, ըստ կայքի, եղել է այն, որ ԼՂՀ-ին սահմանակից Հայաստանի տարածքում Ադրբեջանը ոչնչացրել է ՀՀ զինված ուժերի հրթիռային համակարգը։ 

«Մոսկվան անսպասելիորեն համաձայնվեց միջոցներ ձեռնարկել հակամարտության սրումը նվազեցնելու համար՝ տարածաշրջան զորքեր մտցնելու միջոցով»,- նշվում է հրապարկման մեջ։

Այս հոդվածի բովանդակության հիման վրա տարածվել են տեսանյութեր СНГ 24, Pronorus News, Последние мировые новости, Срочно յութուբյան ալիքներով, որոնք ունեն մի քանի հարյուր հազար դիտում։ Միայն Новости. События. Сенсации. յութուբյան էջում տեղադրված տեսանյութն ունի 360,000-ից ավել դիտում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերոնշյալ հրապարկման մեջ տեղ գտած մի շարք անճշտություններ։ 

Հայաստանը Ռուսաստանին չի դիմել Արցախ զորք մտցնելու խնդրանքով

Նյութում մեջբերվում է հոկտեմբերի 14-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ առաջին փուլում պետք է խաղաղապահներ տեղակայվեն Լեռնային Ղարաբաղում, որոնք կերաշխավորեն մարտական գործողությունների դադարեցումը: Սակայն կայքը չի հստակեցնում, որ Լավրովի հայտարարությունը միայն առաջարկ է, որին հակամարտության կողմերը չեն համաձայնել։

Բացի այդ, այն պնդումը, թե Ռուսաստանը որոշել է Ղարաբաղյան հակամարտությանը ֆիզիկական ներկայությամբ միջամտել, քանի որ Հայաստանն է դիմել, իրականությանը չի համապատասխանում։ Հայաստանն առնվազն հրապարակայնորեն պատերազմի սկզբից ի վեր չի դիմել իր ռազմավարական գործընկեր ՌԴ-ին՝ զորք մտցնելու Արցախ։

Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Bild-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում դաշնակիցներ են և ունեն որոշակի պայմանագրային փոխհարաբերություններ, ուստի համոզմունքն էր հայտնել, որ համապատասխան իրավիճակներ ձևավորվելու դեպքում Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի։ Իսկ մինչ այդ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների հարցով։

Հոկտեմբերի 14-ին վարչապետ Փաշինյանը հանրությանը կոչով դիմեց և վերահաստատեց, որ խաղաղապահների կամ այլ արտաքին ռազմական միջամտության կարիք չկա։ Ավելին, նա անուղղակի մեղադրեց «ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող երկրներին», որ այս փուլում պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն Ղարաբաղի հակամարտության համատեքստում։

«Համոզված եմ՝ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ և աներկբա՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն»,- ասաց Փաշինյանը։

Այսինքն՝ վարչապետի ուղերձում խաղաղապահներ կամ զորքեր տեղակայելու որևէ դիմում կամ խնդրանք չկար։ 

Ադրբեջանը չի հերքել, Հայաստանի տարածքին հարվածելու փաստերը ներկայացվել են, բայց ՌԴ-ն դեռ կասկածներ ունի

Avia.pro կայքի հրապարկման մեջ նաև անդրադարձ է կատարվում հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածելու մասին հայտարարություններին։ 

«Հատկանշական է այն փաստը, որ Ադրբեջանը պնդում է, թե ՀՀ ԶՈՒ-ի հրթիռային համակարգի ոչնչացումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչն էլ հարցականի տակ է դնում ՀԱՊԿ-ի միջամտությունը՝ հատկապես, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը»,- գրել է կայքը։ 

Սակայն հրթիռային համակարգի թիրախավորումը եղել է հենց ՀՀ տարածքում։ Սրա մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ադրբեջանի ՊՆ-ն չի հերքել այս փաստը և հայտարարել է, որ իրենց զինված ուժերը Հայաստանի՝ Քելբաջարի շրջանին սահմանակից շրջանում ոչնչացրել է օպերատիվ-հրթիռային համալիր։

Another OTR system of Armenian AFs was destroyed by a precise hit on OCT14/08:36 in the border regions of Armenia near occupied Kalbajar region. There were no civilian infrastructure at the points where the missiles were brought to a state of readiness to deliver fire strikes.

— Azerbaijan MOD (@wwwmodgovaz) October 14, 2020

Չնայած որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել էին, որ թիրախավորվել է հենց ՀՀ տարածքը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույն օրն արձագանքել էր, որ ռուս զինվորականները ստուգում են ՀԱՊԿ անդամ և Ռուսաստանի դաշնակից երկրի՝ Հայաստանի տարածքի վրա իրականացված հարձակման հավանականությունը:

«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկատվությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու երկրներում իրենց գործընկերների հետ: Դուք գիտեք, որ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների իր գործընկերների հետ: Այդ տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է»,- ասել էր Պեսկովը:

Հարցին՝ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, արդյո՞ք դա կնշանակի, որ ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի ինչ-ինչ մեխանիզմներ, Պեսկովը պատասխանել էր. «Եկեք սպասենք ստուգման արդյունքներին»:

Հարձակումից ժամեր անց BBC-ի լրագրողները մեկնել էին հայ-ադրբեջանական հյուսիսային սահման և անձամբ համոզվել, որ Ադրբեջանն այս անգամ թիրախավորել էր հենց Հայաստանի տարածքը: Բրիտանացի լրագրողներն արձանագրել էին, որ օպերատիվ-մարտավարական հրթիռային կայանքի մոխրացած կմախքը շարունակել է ծխալ Սոթք գյուղից Վարդենիս քաղաք տանող ճանապարհի կողքի դաշտում:

Վարդենիսի արվարձաններում գտնվող BBC-ի լրագրողները համոզվել էին, որ ադրբեջանցի զինվորականները հարձակում են գործել ոչ միայն հրթիռային կայանքի վրա, այլև հաճախ ռմբակոծում են հենց հայկական տարածքները: 

Ավելին, գերմանական Bild-ի լրագրող Ջուլիան Ռեպկեն (Julian Röpcke) տեղորոշել էր հարվածի վայրը Վարդենիսի շրջանի Ազատ և Սոթք գյուղերի միջև ընկած հատվածում։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Avia.pro-ի պնդումը, թե Ռուսաստանը որոշել է ղարաբաղյան հակամարտությանը միջամտել, քանի որ Հայաստանն է նրան դիմել, իրականությանը չի համապատասխանում, իսկ որ այդ հրապարկման մեջ հարցականի տակ է դրվում Հայաստանի տարածքում ՀՀ ԶՈՒ-ի հրթիռային համակարգի ոչնչացումը, ևս անհիմն է, քանի որ դա հաստատված է ինչպես պաշտոնական կողմերի, այնպես էլ լրագրողների կողմից։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ապատեղեկատվությունՀՀ ԶՈւպատերազմ Արցախումռուսական կայքեր

Հարակից հոդվածներ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»
Առանց վճռի

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»

17:08, 19 Ապր, 2022

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անցած կիրակի՝ ապրիլի 17-ին, հայտարարեց, որ «Ազատության» հրապարակում նստացույց է սկսում «հանուն...

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը

14:48, 19 Ապր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր...

«Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է, որը կարելի է գնել օնլայն խանութում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է, որը կարելի է գնել օնլայն խանութում

19:29, 28 Մրտ, 2022

Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության «Զինուժ մեդիան» հրապարակել է մի ռեպորտաժ, որտեղ երևում է, թե ինչպես են ԶՈՒ հետախուզական խմբերը հատուկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens