ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տեղեկատվական պատերազմ՝ հանրահավաքից առաջ. ինչ տեղեկություններ են տարածվել ու հերքվել

15:49, 26 Մյս, 2024

Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքին ընդառաջ տեղեկատվական պատերազմ է. որոշ լրատվամիջոցներ հանդես են եկել այնպիսի հրապարակումներով, որոնք շատ արագ հերքվել են կառավարող ուժի ու պետական կառույցների կողմից: 

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է մամուլի ընդհանուր պատկերը մայիսի 25-ի մամուլում:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ-առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ըստ մի քանի աղբյուրից ստացված տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի թիմը զբաղված է փոքր ջոկատներ կազմելով։

«Ըստ լուրերի՝ 15-17 հոգանոց խմբեր են կազմում, նաև հայտնի օլիգարխի (ակնարկում է Խաչատուր Սուքիասյանին-խմբ.) գլխավորությամբ, որ սպառնում էր ունեզրկելու, սպանելու, եթե չկա նման բան, թող հերքեն այդ լուրերը։ Նույնիսկ մարտական տրամադրության խմբեր են կազմում՝ ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ»,- հայտարարել էր Բագրատ սրբազանը՝ կոչ անելով իրավապահներին հետամուտ լինել:

Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանն ու նաև «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքի տարածած նույնաբովանդակ տեղեկատվությանն ի պատասխան՝ ՆԳՆ-ից «Sputnik Արմենիային» ասել են, որ ոստիկանությունը «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկություն չի ստացել:

«Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցներից բացի, զինված ապօրինի որևէ ստորաբաժանում չի կարող գոյություն ունենալ: Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ, անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի սահմաններում կարժանանա ամենախիստ արձագանքի»,- ասել են ՆԳՆ-ից:

«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքում կատարված գրառման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սուտ մատնության հատկանիշներով հաղորդում է ներկայացրել դատախազություն։

«Պահանջում եմ, որպեսզի դատախազությունը ստուգի գրառման իսկությունը և եթե հայտնաբերվեն «ապօրինի փոքր ջոկատներ», ապա թող պատասխանատվության ենթարկվեն դրանք կազմողներն ու մասնակիցները, իսկ եթե չհայտնաբերվեն, ապա թող այս կեղծիքը տարածողները ենթարկվեն պատասխանատվության՝ սուտ մատնության համար», — գրել է Ալեքսանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ, անդրադառնալով հայտարարություններին, թե իբր իշխանությունների կողմից խմբավորումներ են հավաքագրվում, որի հետևում կանգնած է Խաչատուր Սուքիասյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան ասել է՝ «զառանցանքները և անհեթեթությունները մեկնաբանելու իմաստ չենք տեսնում»:

Որոշ լրատվականներ (1, 2) տեղեկություն տարածեցին նաև, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ այլ պետությունների անձնագրեր ունեն: Ըստ այդ տեղեկության`Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, օրինակ, ունի Ղազախստանի Հանրապետության անձնագիր: 

Հակոբ Արշակյանը, արձագանքելով այդ տեղեկություններին, քաղաքացիներին խնդրել է լինել զգոն, չտրվել սադրանքների և չհավատալ ստերին։

«Հայաստանի դեմ գործի է դրվել հիբրիդային պատերազմի գործիքակազմ` ներքաղաքական հինգերորդ շարասյան և ֆեյքնյուզային դրսևորումներով»,- գրել է Արշակյանը։

Մի քանի տելեգրամյան ալիքներ տեղեկություն են տարածել, թե մայիսի 24-ին Բագրատ Սրբազանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ականների մասնակցությամբ փակ հանդիպում է տեղի ունեցել։ Ինչ-որ աղբյուրների հղում անելով՝ գրել են իբր նախատեսվող գործընթացների մասին։

Հանդիպման իսկությունը պարզելու համար Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին, որը հերքել է այդ տեղեկությունը։

«Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, այդ իսկ պատճառով արձագանքելն անիմաստ է»,- ասել է Բագրատ Միկոյանը։

Ընդդիմադիր «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքն էլ տեղեկություն էր հրապարակել, թե մի շարք զինվորականներ և բարձրաստիճան սպաներ հրաժարվել են հետ քաշվել Տավուշի հայկական դիրքերից և ականազերծում կատարել, ավելին՝ նրանք հրաժարական են ներկայացրել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակումը՝ կոչ անելով զերծ մնալ զինված ուժերի, զինված ուժերի ղեկավար կազմի, զինծառայողների վերաբերյալ հորինված տարբեր պատմություններ հրապարակելուց, կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել բացառապես գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները:

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ապատեղեկատվությունկեղծ հրապարակումհանրահավաքտեղեկատվական պատերազմ

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Նինա Կարապետյանցը, Իկոնոմովը և շատերը կեղծ տեղեկություն են տարածել․ հրապարակված տեքստը պաշտոնական փաստաթուղթ չէ
Սխալ

Նինա Կարապետյանցը, Իկոնոմովը և շատերը կեղծ տեղեկություն են տարածել․ հրապարակված տեքստը պաշտոնական փաստաթուղթ չէ

12:31, 8 Սպտ, 2026

Քաղաքական գործիչ Արտաշես Իկոնոմովը, որը վերջերս խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ էր ներկայացրել, այսօր առավոտյան սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածել։ Նա...

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)

22:39, 3 Օգս, 2026

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է տեղեկություն, թե Եվրոպական Միությունը քննարկում է ԵՄ սահմանների ներսում գտնվող անօրինական միգրանտներին  Հայաստան տեղափոխելու...

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը
Մանիպուլյատիվ

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը

12:41, 28 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում երեկվանից պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր, տեքստեր (1, 2, ), որոնցում օտագործվում են համատեքստից կտրված խոսքեր,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens