ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ադրբեջանական կողմը մանիպուլացնում է միջազգային փաստաթղթերը

20:02, 20 Հկտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Բաքվի սկսած լայնամասշտաբ պատերազմից հետո տեղեկատվական հարթակներում հղում են տալիս միջազգային փաստաթղթերի և կոնվենցիաների՝ հաճախ մանիպուլացնելով և համատեքստից դուրս ներկայացնելով դրանք: 

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է դրանցից մի քանիսը:

Ովքե՞ր են համարվում վարձկաններ՝ ըստ Ժնևի կոնվենցիայի

Հոկտեմբերի 19-ին հրապարակված նյութում Vesti.az-ը, ընթերցողներին ներկայացնելով Սփյուռքից Հայաստան եկող կամավորների մասին ՀՀ պաշտպանության նախարարության տեսանյութը, պնդում է, որ այդ անձինք վարձկաններ են: 

Ըստ հեղինակի՝ թեև հայերը սփյուռքահայերին վարձկաններ չեն համարում, սակայն 1977 թվականին Ժնևյան կոնվենցիան այլ բան է ենթադրում. «Համաձայն 1977 թվականին ստորագրված Ժնևի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության՝ վարձկան են համարվում այն անձինք, որոնք հավաքագրվել են տեղում կամ արտերկրում ռազմական հակամարտությունում մասնակցելու համար, գործնականում մասնակցում են ռազմական գործողություններին, տվյալ երկրի քաղաքացի չեն, կողմերից մեկի վերահսկվող գոտու բնակիչ չեն, հակամարտող կողմի ԶՈՒ-ի անդամ չեն, հակամարտության կողմ չհանդիսացող երկրի կողմից ուղարկված չեն իրենց զինված ուժերի ներկայացուցչի դերը իրականացնելու համար»,- գրված է ադրբեջանական կայքի նյութում: 

Իրականում կայքը բաց է թողել արձանագրությունում  առկա մի ամբողջ պարբերություն, ըստ որի՝ վարձկանների՝ ռազմական գործողություններին մասնակցելու հիմնական դրդապատճառը անձնական շահույթ ստանալու ցանկությունն է, որը փաստացի խոստացել է կամ արդեն իսկ վճարել է հակամարտության մասնակիցներից մեկը, ընդ որում՝ վարձը գերազանցում է տվյալ կողմում պայմանագրային զինծառայողների վարձավճարը: 

Սակայն հայտնի է, որ Հայաստան ժամանող հայերին, որոնց քաղաքացիությունը հայնտի չէ, Պաշտպանության նախարարությունը չի վճարում, այսինքն՝ պնդել, որ նրանք անձնական շահ են հետապնդում, անհիմն է և իրականության հետ որևէ աղերս չունի: 

Ուշագրավ է նաև, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի վավերացրել Ժնևի լրացուցիչ 3 արձանագրություններից և ոչ մեկը: Նշենք, որ Ժնևի կոնվենցիան, որով կարգավորվում են ռազմական իրավիճակներում մարդասիրական կանոնները, ստորագրվել է 1949 թվականին: Հետագայում բուն կոնվենցիային կցվել են նաև 3 լրացուցիչ արձանագրություններ:

ՄԱԿ-ի բանաձևի մասին

Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հրապարակեց տեսանյութ, որում զգուշացնում էր արտասահմանցի և քաղաքացիություն չունեցող անձանց իր տարածք անօրինական մուտք գործելու իրավական հետևանքների մասին: Ըստ դրա՝ առանց Ադրբեջանի թույլտվության Արցախի սահմանն անցնելը նույնպես հակաօրինական քայլ է համարվում: 

Տեսանյութը թարգմանվել է մի քանի լեզվով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն:

Ըստ դատախազության՝ Լեռնային Ղարաբաղը և շրջակա շրջանները Ադրբեջանի անբաժանելի մասն են. «ՄԱԿ-ի՝ 2008 թվականին ընդունված 62/243 «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևով ևս մեկ անգամ հաստատվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը»:

Այս դեպքում ևս միջազգային փաստաթղթի էությունը մանիպուլացվել է, ավելին՝ այն չունի որևէ իրավական ազդեցություն:

Բանաձևը ասամբլեայում ներկայացվել էր հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ: Դրանում, մասնավորապես, ասվում էր, որ «ՄԱԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պահանջում է հայկական ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից», ինչպես նաև հայտարարում է, որ «ոչ մի երկիր չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի օկուպացված տարածքներում, և չպետք է աջակցի կամ նպաստի այդ իրավիճակի պահպանմանը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, դեմ են քվեարկել դրան: Ավելին՝ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ այն կարող է խաթարել խաղաղ գործընթացը: Համանախագահները նշում էին, որ հակամարտության լուծումը հնարավոր է միայն երկկողմանի փոխզիջումների միջոցով։ «Դժբախտաբար, այս բանաձևը ընտրողաբար է առաջ մղում սկզբունքները՝ բացառելով մյուսները, առանց հաշվի առնելով համանախագահների առաջարկները հավասարակշված ամբողջականությամբ»,- եզրակացնում էին նրանք:

Բանաձևին, ընդհանուր առմամբ, կողմ էր քվեարկել 39 երկիր, 7՝ դեմ, իսկ երկրների մեծ մասը՝ 100-ը, ձեռնպահ էին քվեարկել:

Հետևաբար, Ադրբեջանի դատախազությունը մանիպուլացնում է որևէ իրավական նշանակություն չունեցող փաստաթղթի բովանդակությունը՝ փորձելով ներկայացնել դա որպես Արցախ չայցելելու հիմք:

Այսպիսով, ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ հղում է կատարվում միջազգային փաստաթղթերի, որոնց բովանդակությունը և նշանակությունը մանիպուլացվում են:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ժնևի կոնվենցիաՄԱԿպատերազմ Արցախումվարձկաններ

Հարակից հոդվածներ

Հադրութի «ճակատամարտը». երբ է սկսվել և ավարտվել
Առանց վճռի

Հադրութի «ճակատամարտը». երբ է սկսվել և ավարտվել

19:04, 15 Ապր, 2021

Վերջին օրերին համացանցում քննարկվում է Արցախի Հադրութ քաղաքի գրավման հանգամանքները, հատկապես գրավելու ամսաթիվը: Մասնավորապես, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը...

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում
Սխալ

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում

11:22, 9 Ապր, 2021

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում են կադրեր բեռնատարի թափքում գտնվող աճյուններով։ «Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների...

Նիկոլ Փաշինյանը դժգոհում է զոհերի թվի շահարկումից և ինքն է սխալ թիվ հրապարակում
Մեծամասամբ սխալ

Նիկոլ Փաշինյանը դժգոհում է զոհերի թվի շահարկումից և ինքն է սխալ թիվ հրապարակում

19:42, 22 Մրտ, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին այցելել էր Արագածոտնի մարզի մի քանի համայնքներ։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարն անդրադարձել էր...

Փոխհատուցելով պատերազմի վնասները․ ինչ փուլում են աջակցության ծրագրերը
Առանց վճռի

Փոխհատուցելով պատերազմի վնասները․ ինչ փուլում են աջակցության ծրագրերը

13:53, 1 Մրտ, 2021

ՀՀ կառավարությունը հետպատերազմական շրջանում սկսեց Արցախի և արցախցիների օժանդակության մի շարք ծրագրեր՝ ուղղված զինծառայողների և նրանց հարազատների, քաղաքացիական անձանց աջակցությանը...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×