ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը

15:14, 6 Օգս, 2024

ՍԽԱԼ

Հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը «Ա1+» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև կատարված գերիների փոխանակմանը։ Նա նշում է, որ երկրի իշխանությունները չեն տեղեկացրել հանրությանը, որ գերիների փոխանակումը տեղի է ունեցել ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») Ադրբեջանում հյուրընկալելու հայտին աջակցելու նպատակով։ 

«Հանրությանը չասեցին որ սա փոխանակում ա էդ միջոցառման հետ, չէ՞, դա հետո իմացանք, այսինքն դա թաքուն պահվեց»,- ասել է Ղուկասյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» համադրելով փաստերը, պարզել է, որ այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ 

ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքէջում 2023 թվականի դեկտեմբերի 7-ին, գերիներին ազատ արձակելուց գրեթե մեկ շաբաթ առաջ, տարածվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը։ Հայտարարությամբ նշվում էր, որ Ադրբեջանը ազատ է արձակելու այդ երկրում պահվող 32 հայ գերիներին, որի դիմաց ՀՀ-ն ազատ էր արձակելու 2 ադրբեջանցի զինծառայողների։ Տեքստում նաև անդրադարձ էր կատարվում COP29 համաժողովին․

«Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը»:

Ինչպես նշվում էր հայտարարության տեքստում, Ադրբեջանն էլ իր հերթին, բարի կամքի դրսևորմամաբ իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:

Այս հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց, դեկտեմբերի 13-ին գերիների փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում։ Հայկական կողմին էին վերադարձվել 32 հայ գերիներ։ Իսկ հայկական կողմն էլ իր հերթին Ադրբեջանին էր փոխանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։ 

Գերիների փոխանակումից երկու օր առաջ էլ պաշտոնապես հաստատվել էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը Ադրբեջանում անցկացնելու մասին տեղեկությունը։ 

Ի դեպ, նույն հարցազրույցում Անդիաս Ղուկասյանը տարակուսանք է հայտնում՝ ինչու այդ գերիների հետ Հայաստան չվերադարձվեցին 2023-ի սեպտեմբերի 19-ի ԼՂ պատերազմից հետո գերեվարված անձինք, այդ թվում՝ ԼՂ նախկին ղեկավարությունը։ 

Նկատենք՝ հաշվի առնելով նախորդ փորձերը, Ադրբեջանի կողմից հիմնականում վերադարձվում են այն գերիները, որոնց վերաբերյալ շինծու քրեական գործերը ավարտվում են դատական ակտերով։

Այսպիսով, Անդրեաս Ղուկասյանի այն պնդումը, որ COP29-ը Ադրբեջանում անցկացնելու դիմաց գերիների փոխանակում իրականացնելը ՀՀ իշխանությունները թաքցրել են հասարակությունից, չի համապատասխանում իրականությանը։ 

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Անդրիաս Ղուկասյանհայ գերիներՄԱԿ

Հարակից հոդվածներ

Նախկին պատգամավորը մանիպուլացնում է. Շիրակի բոլոր գերիները վերադարձվել են հայրենիք
Մանիպուլյատիվ

Նախկին պատգամավորը մանիպուլացնում է. Շիրակի բոլոր գերիները վերադարձվել են հայրենիք

15:22, 10 Հնս, 2024

Գյումրիում հունիսի 1-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հայտարարել է, թե շիրակցի...

Ինչպես է 2008 թ․-ին ԼՂ-ն «անհետանում», իսկ Տիգրանաշենը՝«անկլավ դառնում»․ ՄԱԿ-ին ՀՀ-ի տրամադրած քարտեզները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է 2008 թ․-ին ԼՂ-ն «անհետանում», իսկ Տիգրանաշենը՝«անկլավ դառնում»․ ՄԱԿ-ին ՀՀ-ի տրամադրած քարտեզները

17:45, 2 Ապր, 2024

Միացյալ ազգերի կազմակերպության անդամ պետությունը կարող է իր ինքնիշխան տարածքի քարտեզներ տրամադրել կազմակերպությանը՝ արխիվ մուտքագրելու և շրջանառելու նպատակով։  Ընդ որում,...

Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները
Մանիպուլյատիվ

Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները

18:18, 12 Հնվ, 2024

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12-ի ճեպազրույցի ընթացքում պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ...

«Արևմուքտը կողմերին զսպվածության կոչ է արել»․ Հ1-ի հյուրի կեղծ ու չհիմնավորված պնդումները
Սխալ

«Արևմուքտը կողմերին զսպվածության կոչ է արել»․ Հ1-ի հյուրի կեղծ ու չհիմնավորված պնդումները

12:54, 20 Սպտ, 2023

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով նույն օրն Արցախում մեկնարկած ադրբեջանական ռազմական գործողություններին ու Հայաստանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens