ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է 2008 թ․-ին ԼՂ-ն «անհետանում», իսկ Տիգրանաշենը՝«անկլավ դառնում»․ ՄԱԿ-ին ՀՀ-ի տրամադրած քարտեզները

17:45, 2 Ապր, 2024

Միացյալ ազգերի կազմակերպության անդամ պետությունը կարող է իր ինքնիշխան տարածքի քարտեզներ տրամադրել կազմակերպությանը՝ արխիվ մուտքագրելու և շրջանառելու նպատակով։ 

Ընդ որում, պետությունների կողմից տրամադրված քարտեզները պարտադիր չէ, որ համապատասխանեն ՄԱԿ-ի Քարտեզների հրապարակման ուղեցույցում սահմանված հրահանգներին, քանի որ դրանք վերաբերում են բացառապես կազմակերպության քարտուղարության կողմից առցանց և այլ կրիչների վրա մշակվող քարտեզներին։ 

Փաստացի, ՄԱԿ-ում անդամ երկրի խնդրանքով կարող է շրջանառվել իր ինքնիշխան տարածքի վերաբերյալ սեփական պատկերացումները ներկայացնող ցանկացած քարտեզ, որը չի ենթադրում ՄԱԿ-ի կողմից պաշտոնական հաստատում և ընդունում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ին տրամադրված տարբեր տարիների քարտեզները։ 

1996 թվականի քարտեզ․ ԼՂ-ն առկա է

ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրված առաջին հասանելի քարտեզը ՀՀ-ն տրամադրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ 1996 թվականին։ 

Քարտեզում, ոչ որպես ՀՀ ինքնիշխան տարածքի մաս, բայց առանձնացված է Լեռնային Ղարաբաղը՝ ադրբեջանական տեղանուններով, օրինակ՝ Ստեփանակերտը նշված է որպես Խանքենդի։ ԼՂ տարածքում ներառված չեն հարակից 7՝ Քելբաջարի, Լաչինի, Քուբաթլիի, Զանգելանի, Աղդամի, Ֆիզուլիի և Ջեբրաիլի շրջանները, որոնք հայկական վերահսկողության տարածքներ էին մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը:

Տավուշի մարզում երևում են ՀՀ ինքնիշխան տարածքում չներառված, այսպես կոչված, երկու անկլավները։ Տիգրանաշենը ՀՀ տարածքում է:

1997 թվական․ ԼՂ-ի հատվածում հայտնվում են հայկական տեղանուններ 

ՄԱԿ-ում Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք ՀՀ-ի կողմից տրամադրված հերթական քարտեզը շրջանառության մեջ է դրվել 1997 թվականի նոյեմբերին։ 

Այս քարտեզն աննշան կերպով տարբերվում է նախորդից․ միայն ԼՂ հատվածում ադրբեջանական Խանքենդի անվանման կողքը՝ փակագծերում, ավելացել է հայկական Ստեփանակերտ տեղանունը։ 

2004 թվականի քարտեզները չեն տարբերվում 1997-ինից

2004 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, շրջանառության մեջ դրված քարտեզները (հունվար, մայիս) չեն տարբերվում 1997 թվականին շրջանառության մեջ դրված քարտեզից, մասնավորապես՝ ԼՂ-ի ու Տավուշի անկլավների մասով։ 

2008 թվական․ Տիգրանաշենը՝ անկլավ, ԼՂ-ն՝ չկա

2008 թվականի մայիսին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման առաջին ժամկետում, ՄԱԿ-ում առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում ՀՀ-ի կողմից տրամադրված մի քարտեզ, որում Լեռնային Ղարաբաղը ընդհանրապես գոյություն չունի, իսկ Ստեփանակերտի փոխարեն օգտագործված է ադրբեջանական Խանքենդի տեղանունը։ 

ՀՀ-ի կողմից տրամադրված այս քարտեզում առաջին անգամ է նաև, որ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը ներկայացված է որպես Ադրբեջանի անկլավ՝ չներառվելով ՀՀ ինքնիշխան տարածքում։ 

Քարտեզում պահպանված են Տավուշի, այսպես կոչված, անկլավները, որոնք կային նաև նախորդ քարտեզներում:

Նույն քարտեզը՝ առանց ԼՂ-ի և ՀՀ ինքնիշխան տարածքում երեք ադրբեջանական անկլավով, ՄԱԿ-ում շրջանառվել է նաև 2013 թվականին՝ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի առաջին տարում։ 

ՄԱԿ արխիվում այլ թվականներին շրջանառության մեջ դրված՝ ՀՀ ինքնիշխան տարածքի  քարտեզներ հասանելի չեն։ 

Այսպիսով, անկախություն ձեռք բերելուց ի վեր ՀՀ-ն մի քանի անգամ տարբեր քարտեզներ է տրամադրել ՄԱԿ-ին․ եթե 1996-ից մինչև 2004 թվականը ներառյալ տրամադրված քարտեզներում Լեռնային Ղարաբաղը նշված էր որպես առանձին սուբյեկտ, ապա 2008-ից ի վեր այն իսպառ բացակայում է Հայաստանի՝ ՄԱԿ ներկայացրած քարտեզներում։ 

Միևնույն ժամանակ, բոլոր քարտեզներում առկա են ՀՀ Տավուշի մարզի երկու, այսպես կոչված, անկլավները․ երրորդը՝ Արարատի մարզի Տիգրանաշենը, ՀՀ ներկայացրած քարտեզներում ևս հայտնվել է 2008 թվականից։

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մինչ ՄԱԿ ուղարկվող քարտեզներից ջնջվում էր Լեռնային Ղարաբաղը, Հայաստանում շրջանառվող քարտեզներում Ղարաբաղը միայն մեծանում էր, և դրա մեջ սկսեցին ներառել նաև նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս գտնվող 7 շրջանները, որոնք վերահսկվում էին հայկական ուժերի կողմից:

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` անկլավներԼՂՀՄԱԿՏիգրանաշենքարտեզ

Հարակից հոդվածներ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը
Սխալ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը

15:14, 6 Օգս, 2024

Հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը «Ա1+» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև կատարված գերիների...

Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները
Մանիպուլյատիվ

Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները

18:18, 12 Հնվ, 2024

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12-ի ճեպազրույցի ընթացքում պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ...

«Արևմուքտը կողմերին զսպվածության կոչ է արել»․ Հ1-ի հյուրի կեղծ ու չհիմնավորված պնդումները
Սխալ

«Արևմուքտը կողմերին զսպվածության կոչ է արել»․ Հ1-ի հյուրի կեղծ ու չհիմնավորված պնդումները

12:54, 20 Սպտ, 2023

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով նույն օրն Արցախում մեկնարկած ադրբեջանական ռազմական գործողություններին ու Հայաստանի...

Հրեաները նացիստական գետոյում հարսանիք էին անում․ ՄԱԿ-ում Բաքվի ցուցադրած նկարները չեն կարող հերքել ԼՂ-ում հումանիտար աղետի փաստը
Մանիպուլյատիվ

Հրեաները նացիստական գետոյում հարսանիք էին անում․ ՄԱԿ-ում Բաքվի ցուցադրած նկարները չեն կարող հերքել ԼՂ-ում հումանիտար աղետի փաստը

17:38, 17 Օգս, 2023

Օգոստոսի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ դիմումի հիման վրա  քննարկվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens