ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Իլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները Fox News-ի եթերում

21:42, 26 Հկտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 25-ին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական անգամ հանդես է եկել կեղծ և իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարություններով:

«Փաստերի ստուգման հարթակը» առանձնացրել է դրանցից մի քանիսը:

ՄԱԿ ԱԽ բանաձևերը Արցախյան հակամարտության մասին 

Պատասխանելով հարցազրուցավարի պնդմանը, թե սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զորքերն են խախտել զինադադարը՝ սկսելով լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղում, Իլհամ Ալիևը հակադարձել է, որ ռազմական գործողություններն Ադրբեջանը չի սկսել, այլ հայկական կողմն է նախահարձակ եղել:

Հարցազրուցավարի դիտարկմանը, որ պատերազմից առաջ Ալիևը բազմիցս հայտարարել է՝ ԼՂ-ից հայկական ուժերի դուրս բերման պահանջի մասին, Ալիևը պնդել է, որ իր հայտարարությունները համապատասխան էին ՄԱԿ-ի բանաձևերին: 

«1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հստակորեն պահանջել է Հայաստանից հայկական ուժերի ամբողջական, անվերապահ և անհապաղ դուրսբերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Ցավոք, 27 տարվա ընթացքում այդ բանաձևերը կյանքի չեն կոչվել»,- հայտարարել է Ալիևը: 

Նախ նշենք, որ Fip.am-ն արդեն ներկայացրել է փաստեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստվելու և այն սկսելու մասին։ Դա են վկայում պատերազմին նախորդող շրջանում չհայտարարված զորահավաքները, մեքենաների հավաքագրումը, Թուրքիայից մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի ներկրումը  և այլն:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի բանաձևերին, ապա այս դեպքում ևս Ադրբեջանի նախագահը մանիպուլացնում է:

1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերում զորքերը դուրս բերելու պահանջը ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ տեղի հայկական ուժերին: Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքավար Մարզի վերաբերյալ որևէ հայտարարություն կամ պահանջ չի ներկայացված: 822, 853,  874, 884 բանաձևերով պահանջվում էր  «տեղի հայկական ուժերին» դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հարակից՝ Քելբաջար, Աղդամ, Զանգելան շրջաններից և Հորադիզ քաղաքից: Այսինքն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններում գտնվող զորքերի դուրսբերման մասին որևէ պահանջ չի եղել։ Բացի այդ, թեև Ադրբեջանը պնդում է, որ «ազատագրում են» իրենց պատկանող տարածքները, միաժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են նախկին ԼՂԻՄ-ի տարածք, օրինակ՝ Հադրութ քաղաք: Ավելին՝ Ալիևը հայտարարում է, որ իրենց գործը կիսատ կլինի առանց Շուշիի, որը ևս նախկին ԼՂԻՄ կազմում է։    

Տեղահանված ադրբեջանցիների թիվը

Ալիևը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավյալ» տարածքներից ավելի քան 700,000 ադրբեջանցի է «էթնիկ զտման» ենթարկվել։

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) հարակից յոթ շրջանները, որոնք 1993-1994 թվականներին հայտնվեցին հայկական վերահսկողության տակ, ըստ որևէ հաշվարկի, չեն ունեցել 700,000 բնակչություն։ Ստորև ներկայացնում ենք 1979 և 1989 թվականներին Խորհրդային Միության կողմից անցկացված մարդահամարների տվյալներով այդ յոթ շրջանների բնակչության թվերը։ 

1979 1989
Աղդամի շրջան 108,554 131,293
Զանգելանի շրջան 29,377   32,698
Լաչինի շրջան 47,261   47,339
Կուբաթլուի շրջան 26,673   28,110
Ջեբրայիլի շրջան 43,047   49,156
Քելբաջարի շրջան 40,516   43,713
Ֆիզուլիի շրջան 76,013   89,417
ընդհանուր 371,441 421,726

Այսպիսով, մինչ արցախյան ազատամարտը, այդ յոթ շրջաններում բնակվել է մոտ 422 000 մարդ։ Այստեղ, սակայն, կարևոր է նշել, որ այդ յոթից երկուսը՝ Աղդամի և Ֆիզուլիի շրջանները, միայն մասամբ են հայտնվել հայկական վերահսկողության տակ։ Եվ փաստացի, այդ յոթ շրջաններից տեղահանվել է առավելագույնը 400,000 ադրբեջանցի, այլ ոչ թե 700,000, ինչպես պնդում է Ալիևը։ 

Հատկանշական է, որ Ադրբեջանից 1988-1990 թվականներին տեղահանվել է ավելի քան 350,000 հայ։

Թուրքիայի ներգրավվածության մասին

Ալիևի պնդմամբ՝ չկա որևէ ապացույց, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է այս պահին Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում։ «Թուրքիան միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերում, և այդքանը բավարար է»,- ասել է Ալիևը։

Թուրքիայի ներգրավվածության մասին փաստող ապացույցները, սակայն, շատ են։ Ըստ հեղինակավոր լրատվականների (CNN, BBC, The Washington post և այլն) և տարբեր երկրների պաշտոնյաների կողմից հրապարակված տեղեկությունների (Ռուսաստան, Ֆրանսիա, Իրան), Թուրքիան հավաքագրել և Ադրբեջան է տեղափոխել բազմաքանակ սիրիացի վարձկանների։ Թուրքիայի զինված ուժերի ուղիղ ներգրավվածության մասին գրել է հեղինակավոր «Ստրատֆոր» (Stratfor) հետազոտական կենտրոնը։ Ավելին՝ ռուսական «Կոմերսանտ» թերթը հոկտեմբերի 16-ին հրապարակեց Թուրքիայի զինուժի ներկայության և գործունեության մասին տվյալներ, որոնք ձեռք են բերվել ռուսական հետախուզական ծառայություններից։ Ըստ նրանց ներկայացրած տեղեկությունների՝ Թուրքիայի զինուժն այս տարվա հուլիս-օգոստոսին Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից հետո մեծաքանակ զորք և զենք-զինամթերք է թողել Ադրբեջանում։ Այդ թվում՝ մոտ 600 թուրք զինվորականներ։ Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների՝ ադրբեջանական հարձակումը կոորդինացրել են Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար Ումիտ Դունդարը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Բացի այդ, պաշտոնական Ադրբեջանը հերքում էր նաև թուրքական F-16 կործանիչների առկայությունն Ադրբեջանի տարածքում, մինչև այն պահը, երբ «Նյու Յորք Թայմզի» հետաքննող լրագրող Քրիսթիան Թրիբերթը (Christiaan Triebert) Թվիթերում գրառում կատարեց հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդակայանում երկու F-16 կործանիչների գտնվելու մասին՝ ներկայացնելով նաև լուսանկար։ 

There are at least two F-16s at Ganja International Airport in Azerbaijan, our analysis of an Oct. 3 @planetlabs satellite image shows. The fighter jets are likely operated by the Turkish Air Force, alongside a possible CN-235 cargo aircraft. Here’s a short thread why. pic.twitter.com/de1XsmXXZr

— Christiaan Triebert (@trbrtc) October 7, 2020

Ըստ նոր արբանյակային լուսանկարների՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ վեց F-16 կործանիչ կա Գաբալայի օդակայանում։  

There were six F-16s at Gabala International Airport in Azerbaijan, an Oct. 19 @Maxar satellite image shows. It’s likely that these are the Turkish Air Force fighter jets that moved from Ganja after the city was shelled. https://t.co/49CICDF6QS

— Christiaan Triebert (@trbrtc) October 25, 2020

Հայ պաշտոնյաները չեն հայտարարել նավթային ենթակառուցվածքները թիրախավորելու մասին

Հաղորդավարը Իլհամ Ալիևին հարցրել է նաև, թե արդյո՞ք իրենք անհանգստություններ չունեն, որ ռազմական գործողությունները ընթանում են նավթային ենթակառուցվածքներին շատ մոտ:

«Իրականում մենք մտավախություններ ունենք, որովհետև բարձրաստիճան հայ պաշտոնյաները հայտարարել են, որ հարձակումներ են իրականացնելու նավթային ենթակառուցվածքների և խողովակաշարերի ուղղությամբ, Բաքվի Սանգաչալ շրջանի ամենամեծ նավթագազային տերմինալներից մեկը»,- ի պատասխան, հայտարարել է Ալիևը:

Իրականում, սակայն, Արցախի և Հայաստանի պաշտոնյաներ երբևէ չեն հայտարարել նավթային ենթակառուցվածքները թիրախավորելու կամ դրանց նպատակային հարված հասցնելու մտադրության մասին: Ավելին՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի կողմից հնչել է հակադիր պնդում: 

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,- ասել է նա հոկտեմբերի 6-ին՝ ի պատասխան ադրբեջանական կողմի  մեղադրանքների, թե իբր հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։

Լուսինե Ոսկանյան

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 1
  • 0
  • 1
Թեգեր` Fox NewsԻլհամ ալիևՄԱԿպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին

16:41, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկի կողմից հերքվել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու,...

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը
Սխալ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը

15:14, 6 Օգս, 2024

Հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը «Ա1+» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև կատարված գերիների...

կկ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ տեղեկատվական գրոհը ու միմյանց ուղղված մեղադրանքները

21:54, 18 Հլս, 2024

Լոնդոնի Բլենհեյմյան պալատում հունիսի 18-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքը տարին երկու անգամ է անցկացնում...

Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանից․ փաստեր, որ Ալիևը ստում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանից․ փաստեր, որ Ալիևը ստում է

14:02, 7 Հնս, 2024

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, նախ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հետո արդեն նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 5-6-ին հայտարարեցին, որ Ադրբեջանի սահմանադրությունը և այլ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens