ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում Նիկոլ Փաշինյանին կեղծ հայտարարություններ են վերագրում

20:30, 28 Հկտ, 2020

ՍԽԱԼ

Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ մենք վաղ թե ուշ լինելու ենք ՆԱՏՕ-ում և ՆԱՏՕ-ն էլ լինելու է այստեղ. ռուս ռազմական փորձագետ

Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում հոկտեմբերի 27-ին «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդման ժամանակ քննարկվում էր Արցախում սկսված պատերազմը։ 

Հաղորդման մասնակից ռուս ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուռիգինը հայտարարել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ցանկություն է հայտնել, որ Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ 

Ըստ նրա՝ Իրանն այս իրավիճակում ծայրահեղ դժգոհ է Հայաստանի գործողություններից։

«Իրանը կատեգորիկ դեմ է գործող նախագահի (նկատի ունի՝ վարչապետի — խմբ․) կողմից տարվող քաղաքականությանը՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացում և ՆԱՏՕ-ի ռազմական բազայի տեղադրում Հայաստանում»,- հայտարարել էր ռազմական փորձագետը։

Ընդ որում, երբ հաղորդավարը նրան ուղղել էր, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա է և հավանաբար նա ինչ-որ բան շփոթում է, Վլադիսլավ Շուռիգինը պնդում է, թե ինքը ոչինչ չի շփոթում, և Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ է ասել, որ ՀՀ ճանապարհը դեպի Արևմուտք է և «վաղ թե ուշ մենք լինելու ենք ՆԱՏՕ-ում և ՆԱՏՕ-ն էլ լինելու է այստեղ»։ 

Ճշտող հարցին, թե Փաշինյանը նման հայտարարություն արել է, երբ վարչապետի պաշտոնի՞ն է եղել, փորձագետը նշել էր, որ դա չի կարող հաստատ ասել։

Հաղորդման այդ պահին Շուռիգինին օգնության էր հասնել քննարկման մեկ այլ հյուր՝ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլյովը՝ հաստատելով, որ նման բան Փաշինյանն ասել է. «Նա վարչապետ լինելու ժամանակ է ասել, որ դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իրեն ընդունեն ՆԱՏՕ-ում»։ 

Չնայած թեմայի աբսուրդայնությանը, «Փաստերի ստուգման հարթակը», այնուամենայնիվ, փորձեց ստուգել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության օրոք ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին երբևէ ցանկություն հայտնել է, թե՞ ոչ։ 

Մենք չենք դիտարկում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու փաստը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման երկրորդ ամսում՝ 2018 թ․ հուլիսի 12-ին, Բրյուսելում գտնվում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում՝ որպես Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետության ղեկավար։

Գագաթնաժողովին վարչապետը ելույթ էր ունեցել և ասել, որ 2010 թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը: Այնուհետև լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին։ «Ոչ, իհարկե ոչ։ Մենք չենք դիտարկում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու փաստը։ Քանի որ մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, և ներկայում մեր նպատակն է, որ այդ կազմակերպությունում Հայաստանի անդամությունն ավելի ու ավելի արդյունավետ լինի»,- ասել էր Փաշինյանը։ 

Մի քանի ամիս հետո՝ դեկտեմբերի 11-ին, այս հարցը կրկին ուղղվել է վարչապետ Փաշինյանին, և վերջինս նշել է, որ Հայաստանը և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության գործընկերն է և որևէ մեկի ազդեցության տակ չէ։ «Երևանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի անդամ է, բայց նաև Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ է համագործակցում: Դա վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, այդ թվում՝ Կոսովոյում և Աֆղանստանում։ Մենք կշարունակենք այդ համագործակցությունը, բայց չենք ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել էր նա։

2020 թ. օգոստոսի 14-ին այս հարցին կրկին անդրադառնում է BBC HARDtalk հաղորդման վարող Սթիվեն Սաքուրին, որը Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցում հետաքրքրվում է Հայաստանի աշխարհքաղաքական կողմնորոշման մասին։ «Երևանը կմնա՞ Ռուսաստանի դաշնակիցը, թե՞ պատրաստ է շարժվել դեպի Եվրոպական միություն և ՆԱՏՕ»,- հարցել է հաղորդավարը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը մնում է Մոսկվայի ռազմավարական գործընկերը, ինչպես նաև Եվրասիական միության անդամ. «Հայկական բանակը համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում՝ մասնակցում է Աֆղանստանում և այլ երկրներում դաշինքի խաղաղապահ առաքելություններին»:

Ի դեպ, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակները Նիկոլ Փաշինյանի  կառավարման օրոք որևէ ձևով չեն ընդլայնվել։ Ըստ ՀՀ արտգործնախարարության կայքի հաշվետվության՝ վերջին երկու տարում ավելի քիչ թվով Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային միջոցառումներ ու հանդիպումներ են կայացվել, քան 2017 կամ 2016 թվականներին։ 

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ դառնալը ևս ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չի բարձրացրել։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի խոսել   Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության, առավել ևս՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազա տեղակայելու մասին, և ռուս փորձագետները կեղծում են վարչապետի խոսքերը։ 

Լեռնային Ղարաբաղում 10 տոկոս ադրբեջանցիներ չեն ապրում

Վերոնշյալ քննարկման ընթացքում Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլյովը հայտարարել էր նաև, թե Ալիևը բազմիցս է հայտնել է, որ իրենք պատրաստ են միասին հայերի հետ ապրելու Ղարաբաղում։ Երբ հաղորդավարը հարցրել էր՝ իսկ հայերը պատրա՞ստ են, պատգամավորը որպես փաստ ներկայացրել էր, թե այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության 10 տոկոսը ադրբեջանցիներ են։ 

Սակայն անհասկանալի է, թե ինչ աղբյուրների հիման վրա է ՌԴ պատգամավորը նման տվյալներ ներկայացրել։ Արցախի Հանրապետությունում 2015 թ․ անցկացված մարդահամարի տվյալներով՝ Արցախում ապրող ադրբեջանցիների թվաքանակը չի հասնում 9-ի։ 2015 թվականին Արցախի բնակվողներից 144,683-ը ազգությամբ հայ են, 238-ը՝ ռուս, 26-ը՝ ուկրաինացի, 16-ը՝ եզդի, նույնքան՝ ասորի, 15-ը՝ վրացի, 9-ը՝ հույն և տարբեր ազգությունների 50 բնակիչ։ 

Իսկ 2005 թ. մարդահամարի տվյալներով՝ ադրբեջանցիների թիվն ընդամենը 6-ն էր։

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են Ղարաբաղում հայերի հետ միասին ապրել, ապա «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել է այս թեզին՝ փաստելով, որ Ադրբեջանում տարիներ շարունակ իրականացված հակահայկական քարոզչությունը, ինչպես նաև խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունքն ապացուցում են, որ դրանք ընդամենը խոսքեր են և փաստացի ադրբեջանցիները պատրաստ չեն ապրել հայերի հետ կողք-կողքի։  

Նելլի Լազարյան

[:hy]Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ մենք վաղ թե ուշ լինելու ենք ՆԱՏՕ-ում և ՆԱՏՕ-ն էլ լինելու է այստեղ. ռուս ռազմական փորձագետ[:ru]Российский военный эксперт: Никол Пашинян несколько раз говорил, что мы будем в НАТО рано или поздно, и НАТО будет здесь [:]
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՆԱՏՕՆիկոլ Փաշինյանռուսական առաջին ալիք

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens