ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Հայաստանը չի կորցնում Իրանի հետ սահմանը. ՀՀ-ից տարածք չի հանձնվում Ադրբեջանին

21:33, 11 Նյմ, 2020
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությունից հետո սկսվեցին մի շարք շահարկումներ այդ համաձայնության որոշ կետերի շուրջ։ 

Համացանցում այս օրերին տարածվեց մի քարտեզ, ըստ որի՝ Հայաստանն այդ հայտարարության արդյունքում կորցնում է Իրանի հետ սահմանը։

Այս պնդումը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Եռակողմ հայտարարությունն արդեն պաշտոնապես հրապարակվել է Կրեմլի կողմից և տեղադրված ՀՀ վարչապետի կայքում։ 

Հայտարարության 9-րդ կետը վերաբերում է Հայաստան-Իրան սահմանին։ Այդ կետը հետևյալն է.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։

Այսինքն, խոսք է գնում Ադրբեջանի տարածքից Նախիջևան տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժի մասին։ Հայտարարության մեջ ՀՀ սուվերեն տարածք զիջելու մասին որևէ խոսք չկա։

Ի դեպ, Մեղրիով Ադրբեջանին դեպի Նախիջևան «միջանցք» տրամադրելու մասին քննարկումներ գնացել են առնվազն 1990-ականների վերջերից։ Այսպես կոչված «Մեղրիի տարբերակի» մասին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուսումնասիրություն էր հրապարակել դեռ անցած տարի։ Ըստ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը 2000-ին առաջարկել էր Ադրբեջանին «սուվերեն ճանապարհ» տալ Մեղրիի վրայով։ Այս նախագիծը, սակայն, ըստ Քոչարյանի, տապալվեց Քի Վեսթի 2001 թ. հանդիպման ժամանակ՝ Ալիևի կողմից։

Ղազախի շրջանի գյուղեր

Համացանցում տեղեկություններ տարածվեցին նաև, որ ըստ եռակողմ հայատարարության՝ Ադրբեջանին են տրվելու Ղազախի շրջանի գյուղեր, որոնք Հայաստանի տարածքում խորհրդային շրջանում անկլավներ էին, այսինքն՝ ամբողջությամբ շրջապատված էին Հայաստանի տարածքով։ Այդ գյուղերն են՝ Վերին Ոսկեպար, Բարխուդարլու և Սոֆուլու։ 

Մինչ եռակողմ հայտարարության հրապարակումը, համացանցում տարածվել էր մի փաստաթուղթ, որը ներկայացվում էր որպես այդ եռակողմ համաձայնագրի վերջնական տեքստ։ Սակայն պաշտոնապես հրապարակված հայտարարության մեջ չկա այդ մասին որևէ խոսք։ Ղազախի շրջանի գյուղերի վերադարձի մասին հայտարարել է նաև հենց Իլհամ Ալիևը։ Սակայն այն պաշտոնական հայտարարության մեջ տեղ չի գտել։ Ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում պահպանվել է այդ սկզբնական տեքստը, որը, սակայն, հետո խմբագրվել է։

Չնայած դրան, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դա ներկայացրել է որպես հայտարարության կետ։ 

«Պլյուս մի բան էլ Հայաստանից, Ղազախի շրջանից Բարխուդար գյուղ կար, նաև հարավում Գորիսից Կապան գնացող ճանապարհը, ըստ էության նախկինում կառուցված է եղել Ադրբեջանի տարածքների վրա: Սա անընդունելի բան է, արվում է նրա համար, որ ունենանք զրոյական պրոբլեմներ Ադրբեջանի, Թուրքիայի հետ ու հետո ինչ ուզում ենք՝ անենք»,- ասել է Բագրատյանը։

ՀՀ տարածքների զիջման մասին խոսք չկա

Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ նշելով, թե եռակողմ հայտարարությունը հակասում է ՀՀ անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը։ 

«Եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ այնքանով, որքանով վերաբերում է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ իմաստով ՀՀ տարածքի փոփոխությանը, հակասում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 2-րդ, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 205-րդ հոդվածի 1-ին մասին»,- նշել է նա։ 

Անկախության հռչակագրի և Սահմանադրության նշված հոդվածները սահմանում են ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային փոփոխությունների կանոնները։ Հռչակագրի այդ հոդվածը նշում է, որ ՀՀ «ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները»։ Իսկ Սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին մասում նշվում է, որ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

Սակայն ինչպես պարզ է դառնում պաշտոնապես հրապարակված հայտարարության տեքստից, դրանով չի նախատեսվում, առնվազն այս փուլում, ՀՀ տարածքի որևէ փոփոխություն։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 1
  • 0
  • 1
Թեգեր` ԻրանՀայաստանՂազախի շրջանպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Իրանի փոխնախագահի վստահության խոսքերն ընդդեմ Վելայաթիի հոդվածի․ ինչպես ՀՀ-ում մանիպուլացվեց Թեհրանի դիրքորոշումը ԹՐԻՓՓ-ի մասին
Մանիպուլյատիվ

Իրանի փոխնախագահի վստահության խոսքերն ընդդեմ Վելայաթիի հոդվածի․ ինչպես ՀՀ-ում մանիպուլացվեց Թեհրանի դիրքորոշումը ԹՐԻՓՓ-ի մասին

15:21, 11 Նյմ, 2026

2026 թվականի նոյեմբերի 5-ին Իրանի նախկին արտաքին գործերի նախարար (1981-1997 թթ.), երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի՝...

Իրանի պատմական դրոշը ԱԳՆ խոսնակի ընտրությունը չէ․ X-ն է փոխել էմոջին
Մանիպուլյատիվ

Իրանի պատմական դրոշը ԱԳՆ խոսնակի ընտրությունը չէ․ X-ն է փոխել էմոջին

16:11, 4 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի և...

«TRIPP-ը սպառնալիք է Իրանին»․ ինչպես է չհաստատված թեզը տարածվում հայկական մեդիայում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«TRIPP-ը սպառնալիք է Իրանին»․ ինչպես է չհաստատված թեզը տարածվում հայկական մեդիայում

13:15, 9 Սպտ, 2026

Հայաստանյան տեղեկատվական տիրույթում կրկին շրջանառվում է այն թեզը, թե «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» TRIPP նախագիծն Իրանի դեմ...

Իրանի պատերազմն ու TRIPP-ի շուրջ մանիպուլյացիաները․ փաստերն ընդդեմ քարոզչության
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Իրանի պատերազմն ու TRIPP-ի շուրջ մանիպուլյացիաները․ փաստերն ընդդեմ քարոզչության

11:40, 23 Մրտ, 2026

Փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սկսած ռազմական գործողությունները հայաստանյան տեղեկատվական տիրույթում մանիպուլյատիվ ու քարոզչական թեզերի գեներացման և շրջանառության...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens