ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

ԿԳՄՍ-ի աջակցությամբ Արցախը Ադրբեջանի կազմում ներկայացրած գիրք չի տպագրվել

16:48, 19 Նյմ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Սոցցանցերում տարածվում են տեղեկություններ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ տպագրվել է «Իմ առաջին ատլասը» գիրքը, որում Արցախը ներկայացված է Ադրբեջանի կազմում: 

Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր, «Ադեկվադ» միաբանության համակիր Ռուսլան Ասատուրյանը նոյեմբերի 18-ին արված գրառման մեջ նշել է. «2020 թվականի մինչև սեպտեմբերի 27-ը տպված գրքեր են։ Քարտեզի վրա Արցախ աշխարհը ներկայացված է որպես Ադրբեջանի տարածք։ Այս գիրքը տպագրված է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ»:

Հրապարակումն ունի հարյուրավոր տարածումներ: 

Նշենք, որ Ֆիլիպ Սթիլի «Իմ առաջին ատլասը» գրքի բնօրինակն առաջին անգամ տպագրվել է Մեծ Բրիտանիայում 1998 թվականին: Հայաստանում այն թարգմանվել և տպագրվել է 2020 թվականին: Հայերեն տարբերակի հրատարակիչը «Բուկինիստ» ընկերությունն է։

«Փաստերի ստուգման հարթակը» կապ է հաստատել «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ՝ պարզելու գրքի տպագրման մանրամասները: Նա մեզ հետ զրույցում հերքեց, որ գիրքը ԿԳՄՍ աջակցությամբ է տպագրվել: ««Բուկինիստը» ոչ մեկի աջակցությամբ ոչ մի բան չի հրատարակել: Դա սխալ ինֆորմացիա է»,- նշեց Վարդանյանը:

«Բուկինիստի» տնօրենը նաև տեղեկացրեց, որ գիրքը թարգմանություն է և քարտեզում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը որակեց վրիպակ. «Լեռնային Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է: Նրանց համար տարբերություն չկա, թե մենք ինչ էմոցիաներ կունենանք: Բացի այդ, օրենքով մենք իրավունք չունենք գրքում փոփոխություն անելու. հեղինակային իրավունքը նրանց է պատկանում»:

Խաչիկ Վարդանյանն ընդգծեց, որ ապագայում փորձելու են ինչ-որ կերպ ուղղել տեղի ունեցած վրիպակը:

Այսպիսով, համացանցում տարածվող տեղեկությունները, թե ԿԳՄՍ աջակցությամբ հրատարակվել է գիրք, որում Արցախը պատկերված է Ադրբեջանի կազմում, մանիպուլյատիվ է, քանի որ «Իմ առաջին ատլասը» տպագրել է «Բուկինիստ» ընկերությունը՝ առանց որևէ համագործակցության: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդեկվադԱրցախԲուկինիստպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Փոխհատուցելով պատերազմի վնասները․ ինչ փուլում են աջակցության ծրագրերը
Առանց վճռի

Փոխհատուցելով պատերազմի վնասները․ ինչ փուլում են աջակցության ծրագրերը

13:53, 1 Մրտ, 2021

ՀՀ կառավարությունը հետպատերազմական շրջանում սկսեց Արցախի և արցախցիների օժանդակության մի շարք ծրագրեր՝ ուղղված զինծառայողների և նրանց հարազատների, քաղաքացիական անձանց աջակցությանը...

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների
Սխալ

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների

17:46, 26 Փտր, 2021

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել: «Առկա օբյեկտիվ և...

Սերժ Սարգսյանը սխալվում է. 2016-ին ընդամենը մեկ երկիր է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
Սխալ

Սերժ Սարգսյանը սխալվում է. 2016-ին ընդամենը մեկ երկիր է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

18:23, 17 Փտր, 2021

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ի տարբերություն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի, միջազգային հանրությունը...

Մարտունիում Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել․ լուրերը կեղծ են
Սխալ

Մարտունիում Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել․ լուրերը կեղծ են

14:58, 12 Փտր, 2021

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վերջին օրերին տարածվել է մի տեղեկություն, թե Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը պատրաստվում են...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×