ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Ջորջ Սորոսը չի ձերբակալվել․ մի կեղծված փաստաթղթի պատմություն

19:14, 24 Նյմ, 2020

ՍԽԱԼ

Նոյեմբերի 23-ին մի շարք լրատվականներ տեղեկություններ տարածեցին, թե ամերիկացի գործարար Ջորջ Սորոսը ձերբակալվել է Ֆիլադելֆիայում։ Ըստ այս կայքերի՝  Սորսը ձերբակալվել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար։ 

Տեղեկությունն արագ տարածվեց սոցցանցերում։ Այն հրապարակեցին նաև iravaban.net, politik.am կայքերը, իսկ Hraparak.am-ը տարածեց, ապա ջնջեց հոդվածը։ Կայքերը որպես լուրի սկզբնաղբյուր հղում են անում կանադական Conservative Beaver պարբերականին։ Այս լուրն առաջինը տարածողներից էր նաև Your News Wire լրատվականը։ Երկու կայքն էլ հայտնի են որպես ապատեղեկատվություն  և դավադրության տեսություններ տարածողներ։ 

Conservative Beaver-ն իր հրապարակման մեջ ներառել է սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումներ՝ Սորոսի ձերբակալության մասին և մեղադրական եզրակացության մի փաստաթուղթ, որում ներկայացված են հանցանքները, որոնցում իբրև մեղադրվում է Սորոսը։ «Մեղադրական եզրակացության մեջ խոսքը հանցավոր գործունեության մասին է, որին Սորոսը մասնակցել է ընտրություններից առաջ։ Դրանք են՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործմամբ խարդախությունը, անձնական տվյալների գողությունն ու համակարգիչների խափանումը»,- գրում են լրատվականները։ 

Սակայն իրականում այս մեղադրական եզրակացությունը որևէ կերպ կապ չունի Սորոսի հետ, իսկ փաստաթղթի վրա վերջինիս անունը ավելացվել է ֆոտոշոփի միջոցով։

Իրական փաստաթուղթը հրապարակվել էր այս տարվա հոկտեմբերին՝ ամերկյան Bellingcat-ի կողմից։ Վերը նշված հանցագործությունների մեջ մեղադրվում էին ռուսաստանցի վեց հաքեր։ Զավեշտալի է, որ կանադական պարբերականն  ամերիկացի գործարարին վերագրել էր կիբերհանցագործություններ, որոնք, փաստացի, կատարվել են ռուս հաքերների կողմից։

Նշվում է նաև, թե իբր դատավորն արգելել է Սորոսի ձերբակալության մասին հրապարակումներն ամերիկյան լրատվամիջոցներում, «սակայն այդ օրենքները չեն տարածվում կանադական ԶԼՄ-ների վրա»։ Սակայն ԱՄՆ-ում դատավորները իրավասություն չունեն արգելելու դատական գործի լուսաբանումը։ Միակ սահմանափակումը կարող է լինել գործում ներգրավված անձանց նկատմամբ արգելքը՝ հարցազրույցներ տալ մեդիային։

Այսպիսով, մամուլում տարածվող տեղեկությունները և ներկայացված փաստերը՝ իբրև Ջորջ Սորոսը ձերբակալվել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար, չեն համապատասխանում իրականությանը։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱՄՆՋորջ Սորոս

Հարակից հոդվածներ

Հայաստանից «գրին քարտի» դիմողների թիվը պակասում է, բայց երկիրը մնում է աշխարհի առաջատարներից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանից «գրին քարտի» դիմողների թիվը պակասում է, բայց երկիրը մնում է աշխարհի առաջատարներից

13:59, 17 Դկտ, 2020

Ամեն տարի հոկտեմբեր ամսվա ընթացքում խաղարկվում է ԱՄՆ Բազմազանության վիզաների խաղարկային ծրագիրը (Diversity Visa Program), որն ավելի հայտնի է «գրին...

Ֆրանսիան և ԱՄՆ-ն չեն պահանջել Արցախին վերադարձնել Հադրութը և Շուշին
Սխալ

Ֆրանսիան և ԱՄՆ-ն չեն պահանջել Արցախին վերադարձնել Հադրութը և Շուշին

17:33, 12 Նյմ, 2020

Նոյեմբերի 11-ին սոցցանցերում և լրատվամիջոցներում շրջանառվեց տեղեկություն, ըստ որի՝ Ֆրանսիան բարձրացրել է Հադրութի և Լեռնային Ղարաբաղի մաս կազմող այլ բնակավայրերի...

Թրամփն Արցախը ճանաչելու ակնարկ չի՛ արել. ելույթը սխալ է մեկնաբանվում
Մանիպուլյատիվ

Թրամփն Արցախը ճանաչելու ակնարկ չի՛ արել. ելույթը սխալ է մեկնաբանվում

14:11, 26 Հկտ, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանրահավաք էր անցկացնում Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ...

Միչիգան նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին լուրը նորություն չէ
Մանիպուլյատիվ

Միչիգան նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին լուրը նորություն չէ

12:55, 2 Հկտ, 2020

Հայկական որոշ լրատվամիջոցներ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հղում անելով ԱՄՆ Միչիգան նահանգի Հայ դատի հանձնախմբին, տեղեկացնում են, որ Միչիգանն այսօր ընդունած...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×