ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դավադրապաշտությունից մինչև չարագուշակություն․ ԱՄՆ դեսպանի հետկանչի շուրջ քննարկումները

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
11:36, 25 Դկտ, 2025

ԱՄՆ-ի կողմից շուրջ երեք տասնյակ դեսպանների հետ կանչման որոշումը, որի շրջանակում պաշտոնը կավարտի նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը (Kristina Kvien), Հայաստանում դարձել է ոչ միայն քաղաքական քննարկման, այլև դավադրապաշտական մեկնաբանությունների առիթ։ Սոցցանցերում և որոշ մեդիա հարթակներում շրջանառվում է պնդում, թե դեսպանի հետկանչով Թրամփը պայքարում է «խորքային պետության» դեմ, իսկ դրանից «Փաշինյանի ռեժիմին լավ բան չի սպասվում»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է՝ ի՞նչ քննարկումներ կան դեսպանի հետկանչի հետ կապված և իրականում ի՞նչ են ցույց տալիս փաստերը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետկանչը պրոռուսական մեդիա հարթակներում (հատկապես՝ տելեգրամյան-խմբ․) հիմնականում ներկայացվում է որպես Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխության նշան։ «Այս դեսպանի ազդեցությամբ Հայաստանը ներքաշվեց ադրբեջանա-թուրքական հետաքրքրությունների դաշտ, և դա նրա անձնական նախաձեռնությունը չէր, այլ՝ Բայդենի վարչակազմի ռազմավարությունն էր արտահայտում», —գրում է Հայաստանում գործող ռուսալեզու տելեգրամյան ալիքը։ Պրոռուսական շրջանակներից Միկա Բադալյանը նաև ազդարարել էր․ «Փաշինյանի ռեժիմին սա ոչ մի լավ բան չի խոստանում»։

Պրոռուսական շրջանակներից նաև կարծիք հնչեց, թե Թրամփը փոխում է ոչ միայն անձանց, այլ նաև՝ նախկին վարչակարգի «գլոբալիստական գիծը՝ այդպիսով ազդարարելով Եվրասիայում ԱՄՆ մարտավարության արմատական փոփոխության մասին»։  «Փաստացի, հայ-ամերիկյան օրակարգի հարցերի վերահսկողությունը հանձնված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի կառավարմանը և այդպիսով կարևոր հարցերը Վաշինգթոնը պատվիրակում է դաշնակից Անկարային», -եզրակացրել էին ռուսաստանամերձ շրջանակները։

Արտապատկերումը՝ հարցումից

Նրանք նաև հարցում էին կազմակերպել յութուբյան հարթակում, որի պատասխանների տարբերակներում արտահայտվում էին այդ տրամադրությունները։ 

Որոշ աղբյուրներում Քվինը ներկայացվում է որպես «Ուկրաինայից Հայաստան գործուղված դեսպան, որը ՀՀ իշխանությունների կուրատորն էր, աչք էր փակում իշխանությունների ապօրինությունների վրա», իսկ մեկ այլ խումբ էլ համարում էր, որ Քվինի հետկանչը ԱՄՆ «խորքային պետության» դեմ պայքարի շրջանակում է։ 

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել

Բացի Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում երկու տասնյակից ավելի դեսպանների (երկրների ցանկը)։ Պետդեպարտամենտում իրավիճակին քաջածանոթ մի պաշտոնյա Político-ին ասել է, որ Թրամփի վարչակազմը հետ է կանչում նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակված մի շարք կարիերային դեսպանների։ Ըստ նույն աղբյուրի, դեսպաններին հեռախոսազանգերով են ասել, որ նրանք պետք է մինչև հունվարի 15-ը կամ 16-ը հեռանան տվյալ երկրից: 

Ավելի ուշ ԱՄՆ Պետքարտուղարությունը տարածել է հաղորդագրություն՝ հայտարարելով, թե դեսպանների փոփոխությունը սովորական գործընթաց է․ «Դեսպանը ԱՄՆ նախագահի անձնական ներկայացուցիչն է տվյալ երկրում, և նախագահի իրավունքն է հավաստիանալ, որ ունի ներկայացուցիչ, որը առաջ է մղելու «Ամերիկան՝ առաջինը» օրակարգը»։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ևս արձագանքել էին տարածվող լուրերին՝ տեղեկացնելով, որ հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։  

«Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։  Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում», -հավելել են դեսպանատնից։ 

Ի դեպ, հայտարարության այս տեքստը համաձայնեցված է եղել ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ։

ԱՄՆ սենատը Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատել էր դեռ 2022-ի դեկտեմբերի 14-ին։ Քվինը ներկայացրել է իր հավատարմագիրը 2023 թվականի սկզբին։ Դեսպանները նշանակվում են երեք տարի ժամկետով։

Այսպիսով, դեսպան Քվինի հետկանչը չի հաստատում «խորքային պետության» դեմ պայքարի, Հայաստանի նկատմամբ պատժիչ քաղաքականության կամ ԱՄՆ արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձի մասին պնդումները։ Տարածվող մեկնաբանությունների զգալի մասը հիմնված է քաղաքական մանիպուլյացիայի, վախի սերմանման և դավադրապաշտական նարատիվների վրա՝ առանց փաստական հիմքի։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱՄՆդեսպան

Հարակից հոդվածներ

Կիվիրյանը և news.am-ը սխալ են․ Ճապոնիայի վարչապետը ծաղիկ չի խոնարհել ատոմային ռումբ նետած ամերիկացի օդաչուի գերեզմանին
Սխալ

Կիվիրյանը և news.am-ը սխալ են․ Ճապոնիայի վարչապետը ծաղիկ չի խոնարհել ատոմային ռումբ նետած ամերիկացի օդաչուի գերեզմանին

14:49, 24 Մրտ, 2026

Հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում Ճապոնիայի վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցելության հետ կապված սխալ տեղեկություն է տարածել, որն էլ ակամա...

070 ծածկագրով անձնագիր ունենալը չի բացառում վիզայի ստացումը․ ՀՀ ԱԳՆ-ն դեսպանատներին պահանջ չի ներկայացրել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

070 ծածկագրով անձնագիր ունենալը չի բացառում վիզայի ստացումը․ ՀՀ ԱԳՆ-ն դեսպանատներին պահանջ չի ներկայացրել

14:54, 14 Հնս, 2024

Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները վերջին շրջանում տարբեր մոտեցումներ են ցուցաբերում արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում։  Որոշ դեսպանատների որոշումներից տուժած քաղաքացիներն իրենց...

ԱՄՆ դեսպանատունը հանել է ՀՀ որոշ վայրեր ուղևորությունների սահմանափակումները․ ԱԺ պատգամավորի գրառման հետքերով
Մանիպուլյատիվ

ԱՄՆ դեսպանատունը հանել է ՀՀ որոշ վայրեր ուղևորությունների սահմանափակումները․ ԱԺ պատգամավորի գրառման հետքերով

20:55, 2 Փտր, 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փետրվարի 2-ին նախազգուշացրել է ՀՀ որոշակի...

Defender-ի ցանկից ՀՀ-ն հեռացվել է ոչ թե Պուտին-Փաշինյան զրույցից ժամեր անց, այլ մեկ օր առաջ․ «5-րդ ալիքի» բանախոսի սխալ պնդումը
Սխալ

Defender-ի ցանկից ՀՀ-ն հեռացվել է ոչ թե Պուտին-Փաշինյան զրույցից ժամեր անց, այլ մեկ օր առաջ․ «5-րդ ալիքի» բանախոսի սխալ պնդումը

14:39, 11 Ապր, 2023

«5-րդ ալիքի» «Հարցազրույցի» ապրիլի 11-ի թողարկմանը քաղաքական տեխնոլոգ ներկայացող Վիգեն Հակոբյանը պնդել է, թե ԱՄՆ-ի նախաձեռնած Defender-23 զորավարժություններին մասնակցող երկրների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens