ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

070 ծածկագրով անձնագիր ունենալը չի բացառում վիզայի ստացումը․ ՀՀ ԱԳՆ-ն դեսպանատներին պահանջ չի ներկայացրել

14:54, 14 Հնս, 2024

Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները վերջին շրջանում տարբեր մոտեցումներ են ցուցաբերում արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում։ 

Որոշ դեսպանատների որոշումներից տուժած քաղաքացիներն իրենց մտահոգություններն էին կիսել ֆեյսբուքյան խմբերից մեկում։ Մասնավորապես, օգտատերերից մեկը մայիսի 13-ին ահազանգել էր, որ դեսպանատները Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) 070 կոդով անձնագրերի դեպքում չեն տրամադրում մուտքի արտոնագիր՝ պահանջելով փոխել այն և ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Այս ահազանգին հաջորդեցին մյուսները, երբ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք սոցիալական մեդիայում կիսվում էին նույն խնդրով՝ ընդգծելով, որ մինչև մայիս ամիսը 070 կոդով անձնագրով շենգենյան մուտքի արտոնագիր ստանալը խնդիր չի համարվել։ 

ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը, արձագանքելով խնդրին, հայտարարել էր․ «Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները»։ 

Ըստ այդ կոնվենցիայի, պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով, եթե ազգային անվտանգությունից և հասարակական կարգի պաշտպանությունից բխող հիմնավոր պատճառներն այլ բան չեն պահանջում։ Բացի այդ, պայմանավորվող պետությունները կարող են նման ճամփորդական փաստաթուղթ տալ իրենց տարածքում գտնվող ցանկացած այլ փախստականի։

Մայիսի 24-ին օգտատերերից Գոգա Բաղդասարյանն էր ներկայացրել իր հետ պատահածը, երբ դեսպանատան մերժումից հետո Գերմանիա հրավիրող կազմակերպությունը դիմել էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն՝ խնդրելով պարզաբանել մուտքի արտոնագիր չտալու հանգամանքները։ 

Ըստ Բաղդասարյանի, դեսպանատան տրամադրած պատասխանի մեջ  ասվում է․ 

«Դեսպանատունը ցավով տեղեկացնում է, որ ներկայումս հնարավոր չէ վիզա տրամադրել 070 ծածկագրով անձնագրերին: Այս թեմայով Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակված տեղեկատվության հիման վրա դեսպանությունը ներկայումս ենթադրում է, որ 070 ծածկագրով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացու անձնագիր։ Քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին։ Այս պահին պետք է հստակորեն նշել, որ դեսպանատան տեսակետը չէ, որ 070 անձնագիր ունեցող անձինք փախստականներ են, այլ դա Հայաստանի միգրացիոն իշխանությունների պաշտոնական ձևակերպումն է»։

ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Ըստ նույն որոշման, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը՝ 070 ծածկագրով, և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 

2024 թ․ հունվարի 28-ին ՆԳՆ-ն հայտարարեց, որ այս երկու փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում։

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ փորձելով պարզել, թե արդյոք ԱԳՆ-ն որևէ պահանջ ներկայացրել է ՀՀ-ում գործող դեսպանատներին՝ 070 ծածկագիրն ունեցող անձնագրերով արցախցիներին մուտքի արտոնագիր չտրամադրելու համար։ 

ԱԳՆ-ից բացասական պատասխան են տվել՝ նշելով, որ երբեք չեն ներկայացրել որևէ պահանջ՝ 070 կոդ ունեցող անձնագրերի դեպքում եվրոպական երկրներ մուտքի արտոնագիր չտրամադրելու համար։ 

Նաև նշել են, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք «Փախստականի և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ճանաչվել են փախստական:

Սակայն կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ 070 անձնագիրը նաև հանդիսանում է ճամփորդական վավեր փաստաթուղթ, ուստի դեսպանատների կողմից այն չընդունելը արդարացված չէ։ «ԵՄ անդամ որոշ պետությունների դեսպանությունների կողմից մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքերի հարցը ներկայումս քննարկվում է համապատասխան գործընկերների հետ»,- ընդգծել են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից գրեթե նույնաբովանդակ պատասխան են տվել․ «Եթե դիմողը բավարարում է վիզայի ստացման պահանջներին, ապա ԱՄՆ դեսպանությունը տրամադրում է վիզա՝ այն փակցնելով ՀՀ կառավարության կողմից տրված վավեր միջազգային ճամփորդական փաստաթղթում։ 070 կոդով անձնագիր ունենալը չի բացառում վիզայի ստացումը, եթե դիմողը բավարարում է վիզայի ստացման պահանջներին»։

Սոցիալական ցանցերում քաղաքացիների արտահայտած մտահոգություններից ու առաջացած քննարկումներից հետո որոշ քաղաքացիներ գրեցին, որ Գերմանիայի դեսպանատունը սկսել է վերանայել իր որոշումը և ընդունել 070 կոդով անձնագրերը։ 

Սակայն Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ դեռ հրաժարվում են ընդունել այդ անձնագրերը։ 

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները ցուցաբերում են կամայական մոտեցումներ: ՀՀ ԱԳՆ-ն պնդում է, որ ՀՀ կառավարությունը մուտքի արտոնագիր չտրամադրելու համար դիվանագիտական ներկայացուցչություններին որևէ պահանջ չի ներկայացրել։ 070 կոդով անձնագրերը դիտվում են որպես միջազգային ճամփորդական փաստաթուղթ և այդ անձնագրերով մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած անձանց ՀՀ քաղաքացիության պահանջ չպետք է ներկայացվի։ 

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` անձնագիրՀՀ ԱԳՆ

Հարակից հոդվածներ

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀԱՊԿ-ում գոյացած պարտքը չմարելու դեպքում Հայաստանին ֆինանսական տույժեր չեն սպառնում

12:02, 8 Օգս, 2024

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցելու Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ին անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024», այնուհետև՝...

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները
Առանց վճռի

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները

11:08, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում օգոստոսի սկզբին ադրբեջանական ուժերի հարձակմանը, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների...

ԱԳՆ-ն հայտարարել էր հայ-թուրքական հանդիպման մասին․ Աբրահամ Գասպարյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

ԱԳՆ-ն հայտարարել էր հայ-թուրքական հանդիպման մասին․ Աբրահամ Գասպարյանը մանիպուլացնում է

12:57, 24 Փտր, 2022

Լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը փետրվարի 23-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ հայտնելով «կարևոր լուր»։  Ըստ լրագրողի՝ պաշտոնական Երևանը լռում է Հայաստանի...

ԱԳՆ-ի նախկին ու վարչապետի ներկայիս հայտարարությունները հակասում են միմյանց․ Երևանը փոխել է դիրքորոշումը
Ճիշտ

ԱԳՆ-ի նախկին ու վարչապետի ներկայիս հայտարարությունները հակասում են միմյանց․ Երևանը փոխել է դիրքորոշումը

18:15, 19 Նյմ, 2021

Նոյեմբերի 19֊ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի ու Արցախյան հիմնախնդրի լուծման...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens