ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Նիկոլ Փաշինյանը բացահայտում է պաշտոնական կեղծիքը

14:53, 3 Դկտ, 2020
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ներկայացնելով մանրամասներ հոկտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ, Արցախի և ՀՀ նախկին ու ներկա նախագահների հետ պատերազմը կանգնեցնելու շուրջ ունեցած քննարկումների մասին։ 

«Այդ ժամանակ կորսված էին Ջեբրայիլը, Հադրութը և հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը»,- գրառման մեջ հայտնել էր Փաշինյանը։

Այստեղ հատկանշական է, որ մինչ պատերազմի ավարտը՝ նոյեմբերի 10-ը, պաշտոնապես այդպես էլ չհայտարարվեց Հադրութ քաղաքի կորուստի մասին։ Եվ հրապարակված բոլոր քարտեզներում Հադրութը չէր ներկայացվում Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

Հոկտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, պատերազմի ընթացքում պաշտոնական տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ պնդելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խաբում են։ «Մեկ Հադրութ են գրավում, մեկ չգիտեմ ինչ…»,- ասվում էր գրառման մեջ։

Օրեր անց՝ հոկտեմբերի 24-ին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցի ժամանակ առաջին անգամ ներկայացվեց ռազմական գործողությունները պատկերող քարտեզ, որտեղ Հադրութ քաղաքը նշված չէր որպես ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք։ Ըստ քարտեզի՝ այդտեղ անգամ մարտեր չէին ընթանում։ 

Քարտեզում երևում էր, որ Հադրութ համայնքի մեջ մտնող Տյաք գյուղն է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց ոչ Հադրութ քաղաքը։

Պատերազմի ավարտից առաջ ռազմական գործողությունները պատկերող քարտեզ վերջին անգամ ներկայացվեց Արծրուն Հովհաննիսյանի նոյեմբերի 3-ի ճեպազրույցի ժամանակ։ Այդ օրը ներկայացված քարտեզում ևս Հադրութ քաղաքը նշված չէր ադրբեջանական վերահսկողության ներքո։

Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդեն հոկտեմբերի 19-21-ին իմանալով Հադրութ քաղաքի անկման մասին, հանրությունից թաքցրել է այդ փաստը։

Ավելին, թաքցվել է նաև Ֆիզուլի քաղաքի գրավումը Ադրբեջանի կողմից։ Նոյեմբերի 3-ին ներկայացված քարտեզում այն չի ընդգրկված հակառակորդի կողմից վերահսկվող տարածքների մեջ։ Քարտեզում Ֆիզուլի (Վարանդա) քաղաքի գտնվելու վայրը մեր կողմից է ավելացվել։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արծրուն ՀովհանիսյանՀՀ ՊՆՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո
Տվյալների լրագրություն

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

15:00, 10 Սպտ, 2026

2018 թվականի գարնանը Թաշյա հեղափոխությունի հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները հայտարարվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը ստնաձնած Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթություն:  Ըստ էության,...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

11:36, 20 Օգս, 2026

Վերջին շրջանում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, հատկապես ինքնասպանության դեպքերը լայն քննարկման թեմա են դարձել։ Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հնչում...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens