ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Խմբագրի ընտրանի

ՊՆ-ն իրեն ուղղված հարցումներին պատասխանում է զուտ պատասխանելու համար

17:57, 16 Դկտ, 2020

Պաշտպանության նախարարությունը գերատեսչությանն ուղղված հարցումներին հիմնականում մերժում է պատասխանել՝ բերելով պատճառաբանություններ, որոնք նոր հարցերի տեղիք են տալիս։

Մի դեպքում ՊՆ-ից հայտնում են, որ պահանջվող տեղեկատվությունը պետական գաղտնիք է պարունակում, մյուս դեպքում նշում՝ գնահատական տալու ժամկետների խնդրի կամ հարցի անհասկանալի լինելու մասին։ Մինչդեռ, պարզվում է, ՊՆ-ի կողմից «պետական գաղտնիք» որակված տեղեկատվությունը հրապարակվել է հենց ՊՆ-ի կողմից։

«ՕՍԱ-ԱԿԱ»-ների մասին տեղեկատվությունը՝ պետական գաղտնի՞ք

Այսպես, Fip.am-ը ՊՆ-ից խնդրել էր հայտնել՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից  նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողություններին «ՕՍԱ-ԱԿԱ» զենիթա-հրթիռային համալիր հայկական կողմը կիրառե՞լ է, թե ոչ։ Հիշեցնենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ին հրավիրված ասուլիսին նշել էր, որ «ՕՍԱ-ԱԿԱ»-ները պատերազմի ընթացքում չեն կրակել։

Սակայն ՊՆ-ից պատասխանել են, որ հայցվող տեղեկատվությունը պետական գաղտնիք է։

Մինչդեռ, պարզվում է, նշված «պետական գաղտնիք» որակված տեղեկատվությունը հրապարակել է հենց ՊՆ-ն՝ անդրադառնալով Մովսես Հակոբյանի պնդումներին։ 

«Իրականությանը չի համապատասխանում նաև Մովսես Հակոբյանի այն պնդումը, թե «ՕՍԱ»-ները «չեն կրակել»։ Հաստատված թվերով՝ «ՕՍԱ»-ների կողմից խոցվել է հակառակորդի 62 ԱԹՍ։ Ի դեպ, Մովսես Հակոբյանը պետք է լավ հիշեր, որ հուլիսյան դեպքերի ժամանակ «ՕՍԱ»-ից էր խոցվել նաև իսրայելական արտադրության «Հերմես-900» գերթանկարժեք ԱԹՍ-ն»,- հայտարարության մեջ նշել էր ՊՆ-ն։ 

Վիրավորների թիվը՝ պետական գաղտնի՞ք

ՊՆ-ն մերժել է նաև տրամադրել 44-օրյա պատերազմում հայկական կողմի վիրավորների թիվը՝ նույն պետական գաղտնիքի հիմնավորմամբ։ Մինչդեռ, օրինակ, 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմից երկու օր հետո ՀՀ ՊԲ-ն հրապարակել էր նշված տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմն ունեցել է 32 զոհ, 121 վիրավոր, 25 անհետ կորած։ 

Հայաստանի ոչնչացված կամ գրավված ռազմական տեխնիկայի գինը դեռ հաշվում են

Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի բաժնի ղեկավար Այազ Մուսեյբովը դեկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի ոչնչացված կամ գրավված ռազմական տեխնիկայի գինը առնվազն 3․8 միլիարդ դոլար է։ Թե որքանո՞վ է այս թիվը մոտ իրականությանը՝ ՊՆ-ից պատասխանում են, որ ադրբեջանական կողմից հնչեցված վնասների չափերն իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ թե իրականությունն ի՞նչ է՝ վաղ են համարում գնահատական տալ։ 

Ի՞նչ է եղել օգնության  հետ 

Ինչ վերաբերում է ամերիկահայ բարերար Վարդան Մալխասյանի՝ ՊՆ-ին ուղղված մեղադրանքների մասին հրապարակումներին, որ 200,000 դոլարին համարժեք 2 տոննա օգնությունն անհետացել է, և հարցին, թե ի՞նչ ապրանքների մասին է խոսքը և արդյո՞ք դրանք օգտագործվել են ըստ անհրաժեշտության, ՊՆ-ից պատասխանում են, որ հարցն անհասկանալի է։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հարցումներՀՀ ՊՆ

Հարակից հոդվածներ

«Երևան Սիթիում» ադրբեջանցիները գնումներ չեն կատարել
Սխալ

«Երևան Սիթիում» ադրբեջանցիները գնումներ չեն կատարել

12:29, 15 Հնվ, 2021

Հունվարի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կոմիտասի Երևան Սիթիում 4 ադրբեջանցիներ գնումներ...

Նիկոլ Փաշինյանը բացահայտում է պաշտոնական կեղծիքը
Առանց վճռի

Նիկոլ Փաշինյանը բացահայտում է պաշտոնական կեղծիքը

14:53, 3 Դկտ, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ներկայացնելով մանրամասներ հոկտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ, Արցախի և...

«Տուշոնկաները» ՊՆ-ին կրկնակի թանկ չեն մատակարարվել
Լրատվական

«Տուշոնկաները» ՊՆ-ին կրկնակի թանկ չեն մատակարարվել

18:26, 22 Հնս, 2018

Օրերս հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը բանակին մատակարարվող մսի պահածոների վերաբերյալ ուշագրավ թվեր է ներկայացրել։ «Ո՞ւմ արտադրած զինվորի բաժին պահածոն էր...

«Չեմ տեսել, որ զինվորի հաց գողացողները կրակի մեջ չընկնեն» (տեսանյութ)
Պաշտոնական

«Չեմ տեսել, որ զինվորի հաց գողացողները կրակի մեջ չընկնեն» (տեսանյութ)

19:18, 18 Հնս, 2018

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած տեսանյութի վերաբերյալ հասարակական քննարկումները չեն դադարում: Ապրիլյան պատերազմի ժամանակ զինծառայողներին ուղարկված...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×