ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մետաղական հանքերի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի աշխատանքները տապալվել են

17:25, 13 Հնվ, 2021

Հայաստանի խորհրդարանում մետաղական հանքարդյունաբերության հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը 1.5 տարվա ուսումնասիրությունից հետո 13 էջից բաղկացած զեկույց է պատրաստել։ Հանձնաժողովը չի կարողացել պարզել հանքարդյունաբերական ընկերությունների ներգրաված ներդրումների ծավալներն ու ուղղությունները, չի կարողացել ստուգել հաշվետվությունների ճշգրտությունը, հանքանյութի արտահանումից ստացված գումարների մասին տվյալները և այլն։ Հանքարդյունաբերող ընկերությունները մեծամասամբ հրաժարվել են տվյալներ տրամադրել պատգամավորներին։ 

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկով՝ 2019-ի սեպտեմբերի 26-ին։ Այնտեղ ընդգրկված էին յուրաքանչյուր խմբակցության 3-ական պատգամավոր, իսկ ուսումնասիրության առարկան «մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը,  հիմնավորվածությունը» ուսումնասիրելն էր։ Հանձնաժողովի նախագահ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ԱԺ նիստի ընթացքում ներկայացնելով հանձնաժողով ստեղծելու նպատակահարմարությունը, հավաստիացնում էր, որ արդեն իսկ պայմանավորվածություններ կան, որ միջազգային լուրջ կառույցներ առանց բյուջեից գումար ստանալու քննություն պիտի անցկացնեն ու օգնեն հանձնաժողովին։

Ձախողված ուսումնասիրություն

Հրապարակված զեկույցում, սակայն, որևէ կազմակերպության կողմից քննության մասին տեղեկություն չկա, ավելին՝ պետական մարմինները,իրենց հերթին, տեղեկատվություն չեն տրամադրել պատգամավորներին։ Հանձնաժողովի նիստերին մասնակցել են միայն բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը (Ամուլսարի շահագործման թեմայով), Գիտությունների ազգայի ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ղեկավար Պավել Ավետիսյանն ու պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից Հակոբ Սիմոնյանը՝ Ամուլսարի շրջակայքի հուշարձանների թեմայով։ Հանձնաժողովը մի քանի հանքավայրի ֆինանսական հաշվետվությունները վերլուծելու համար դիմել է Հաշվեքննիչ պալատ, սակայն այստեղից պատասխանել են, որ «նշված ոլորտի մասնագետներ Հաշվեքննիչ պալատում առկա չեն»։ 

Հանձնաժողովը իրականացրել է մետաղական հանքերի թեմայով գրավոր հարցումներ պետական մարմիններին, այցեր պոչամբարներ, փաստաթղթերի վերլուծություններ, սակայն հանձնաժողովին չի հաջողվել որևէ էական տեղեկատվություն ձեռք բերել։ Ըստ զեկույցի՝ «դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր»։ Պետական մարմիններից ստացված պատասխանների համաձայն՝ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն շահույթ չի ստանում։ Հանձնաժողովը հանքանյութի արտահանման, ընկերություններում աշխատակիցների թվի վերաբերյալ գրավոր ու բանավոր հարցումներով դիմել է Պետեկամուտների կոմիտե, որին ի պատասխան ստացել է մաքսային սահմանը հատած ապրանքների ցանկը՝ առանց կոնկրետ բացվածքի։ Հետագայում հանձնաժողով քննարկման է հրավիրվել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որը անհայտ պատճառներով չի ներկայացել՝ ինչպես զեկույցում է գրված՝ «դրանով իսկ չնպաստելով հանձնաժողովի արդյունավետ աշխատանքներին»։ 

Գործունեության ընթացքում հանձնաժողովը 27 մետաղական հանքերին ուղղված հարցաշար է կազմել՝ հայցելով տեղեկատվություն։ 27 հանքերից ԱԺ պատգամավորները կարողացել են պատասխան ստանալ միայն «Ղարագուլյաններ» ՓԲԸ-ից (այն շահագործում է Վերին Վարդանիձորի ոսկու բազմամետաղային հանքավայրը) և «Մուլտի գրուպ» ՍՊԸ-ից (շահագործում է Մղարթի ոսկու հանքը)։ Որոշ տեղեկություններ տրամադրել է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքը շահագործող «Չաարատ Կապանը»՝ առաջարկելով տեղեկությունների մնացյալ մասին տեղեկանալ Կապան այցելությամբ։ Այնինչ, Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդը» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» ընդհանրապես որևէ հարցման չեն պատասխանել, իսկ Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միությունը բոլոր մետաղական հանքերի անունից հայտարարել է, որ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն պատգամավորներին հայտնել է, որ նրանց բարձրացրած հարցերին պատասխանելու համար դիմել է իրավաբանական օգնության՝ ճշտելու, թե արդյո՞ք կարող են պատասխանել դրանց։ 

Ըստ այդմ, հանձնաժողովը եզրակացրել է, որ ոլորտի բոլոր խնդիրները կապված են ոչ թափանցիկ գործունեության հետ, հանքարդյունաբերողները ոչ ամբողջական պատասխաններ են ներկայացրել պատգամավորներին կամ առհասարակ չեն ներկայացրել։ 

Ամուլսարի մասով

Ամուլսարի շահագործման հետ կապված հանձնաժողովն ուսումնասիրել է հանքավայրի տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեման, նշել, որ այդ տարածքում կան 22 հնագիտական հուշարձաններ: Հանձնաժողովն արձանագրել է, որ «տեղական, ազգային կամ միջազգային նշանակության մշակութային հուշարձանների և դրանց բնական միջավայրի ապամոնտաժային ոչնչացումը, դրանց գտնվելու վայրի զննումը կամ այլ գործունեությունը կարող է խախտել ՀՀ-ի հանձնառությունները «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի առաջ»։ 

Հանձնաժողովն առաջարկել է կազմակերպել վիդեոկոնֆերանս «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի փորձագետների հետ, կրթական և իրազեկման միջոցառումներ ձեռնարկել, թե որքան կարևոր է թափանցիկ հանքարդյունաբերությունը, նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ ներդրումների ներգրավման հարցերով, արդյունավետ կառավարման ու ֆինանսական ցուցանիշների վերահսկողության նպատակով նոր չափորոշիչներ ներդնել։ 

Ինչու է ձախողվել աշխատանքը. մեկնաբանում են պատգամավորները

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, որը այս հանձնաժողովի անդամներից էր, «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովը պիտի հարցադրումներ ձևակերպեր, հասցեագրեր հանքարդյունաբերողներին ու ներդրումների հիմնավորվածությունը ստուգեր։ «Բազմաթիվ հարցեր են կազմվել, այնուհանդերձ որևէ տեղեկատվություն մենք չենք ստացել, որ դա վերլուծենք ու եզրահանգումների գանք»,- բացատրեց պատգամավորը՝ շեշտելով, որ հանձնաժողովը ձևավորելիս չէին ենթադրել, որ կարող են պատասխաններ չստանալ, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էին տեղեկատվություն ստանալու հույսով։ Առանձին ընկերությունների առանձին արտահանումների բացվածքը, ըստ Խաչատրյանի, ՊԵԿ-ը չի տրամադրել խորհրդարանական հանձնաժողովին՝ համարելով դա հարկային գաղտնիք։ ԼՀԿ պատգամավորի խոսքով՝ պետական տարբեր մարմիններ՝ կառավարությունը և ՊԵԿ-ը, այս տվյալներն ունեն. «Նրանք կարող են տեսնել և՛ ծախսային ուղղությունները, և՛ ձեռք բերվող ակտիվները, արտահանումը և այլն։ Պետությանը դա հասանելի է, բայց քննիչ հանձնաժողովին դարձել է ոչ հասանելի, ինչպե՞ս է աշխատելու քննիչ հանձնաժողովը մի տեղեկատվության հետ, որը չունի»։ 

ԼՀԿ պատգամավորները՝ Արկադի Խաչատրյանն ու Անի Սամսոնյանը, քննիչ հանձնաժողովի արդյունքներն ամփոփող այս զեկույցի տակ, սակայն, չեն ստորագրել։ Արկադի Խաչատրյանը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ տեղեկատվության բացակայությունն ազդել է զեկույցի արդյունքների վրա։

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը ներկայում որպես անկախ պատգամավոր է գործունեություն ծավալում, հայտարարեց՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով քննիչ հանձնաժողովը արդյունավետ չի գործել։ «Տեղեկատվությունը կիսատ էր, երկրում անընդհատ խնդիրներ էին առաջանում, որոնք պատճառ էր դառնում հանձնաժողովի ոչ անընդհատ գործունեության։ Այն գաղափարը, որի համար հանձնաժողովը ձևավորվել էր, ոչ արդյունավետ եղավ, նաև ես եմ թերացել»,- ասաց Հովսեփյանը՝ կրկին բարձրացնելով անպատասխան հարցումերի խնդիրը։ Հովսեփյանը, այնուհանդերձ, ծանոթացել է քննիչ հանձնաժողովի զեկույցին ու արձանագրում է՝ բավական թերացումներով են աշխատել, աշխատանքը չի գոհացնում։ 

Քննիչ հանձնաժողովի նախագահ, անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ «Փաստերի ստուգման հարթակին» չհաջողվեց կապ հաստատել։ Զեկույցն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստում։

Փաստացի, խորհրդարանին չի հաջողվել որևէ էական քննություն իրականացնել մետաղական հանքերի ոլորտում․ նրանց՝ տեղեկատվություն ստանալու հայցերն ուշադրության չեն արժանացել ո՛չ մասնավոր հանքարդյունաբերողների, ո՛չ էլ որոշ պետական գերատեսչությունների կողմից։ 

Մկրտիչ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Տեսանյութեր

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է

17:06, 14 Մյս, 2025

London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens