ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր. ինչու հայերի թիվը նվազեց

18:42, 21 Հնվ, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն:

Պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին` վարչապետը նշել էր, որ ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել:

Զոհրաբյանի պնդմանը, թե արդյո՞ք դրանից կարող ենք եզրակացնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստել է, երբ ասել է, որ առաջարկել է հոկտեմբերի 18-ին շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը, Շուշին թողնելով հայկական վերահսկողության տակ, վարչապետն արձագանքել էր, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն՝ ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- նշել էր Փաշինյանը: 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր՝ պարզելու, թե արդյո՞ք վարչապետը ճիշտ է:

Շուշիի բնակչությունը 

19-րդ դարի կեսին Շուշին բնակչության քանակով գերազանցում էր Երևանին և Բաքվին: Շուշիի, ինչպես Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի բնակչության վերաբերյալ հավաստի տվյալներ կան 1886 թվականից սկսած: Ըստ դրանց` մինչև 1920 թվականը հայերի թիվը քաղաքում գերազանցել է ադրբեջանցիներինը, իսկ 1920 թվականից հետո՝ կտրուկ կրճատվել: 

Համաձայն Ցարական Ռուսաստանի հարկահավաքության նպատակով հավաքված տվյալների՝ 1886-ին Շուշիում ապրում էր ընդհանուր առմամբ 26,806 մարդ, որից 15,188-ը, այսինքն՝ ավելի քան 56 տոկոսը, հայեր էին, իսկ 11,595-ը (43 տոկոս)՝ ադրբեջանցիներ (թաթարներ):

1897 թվականի ռուսական մարդահամարի տվյալներով՝ Շուշիում ապրում էր 25,881 մարդ, որից 14,420-ը՝ հայ, իսկ 10,778-ը՝ ադրբեջանցիներ (թաթարներ): 

Ըստ Անդրկովկասի ռուսական վարչակազմի տարեգիրք «Կովկասյան օրացույցի» (Кавказский календарь)՝ 1916 թվականին Շուշիում բնակվում էր 43,869 մարդ, որից 23,396-ը՝ հայ (53 տոկոս), իսկ 19,121-ը՝ ադրբեջանցի (թաթարներ) (44 տոկոս)։

Ըստ 1926-ի խորհրդային առաջին մարդահամարի՝ Շուշիի բնակչությունը կտրուկ նվազել էր՝ կազմելով 5,104, որից 4,900-ը (96 տոկոս)՝ ադրբեջանցիներ (թյուրքեր), իսկ 93-ը (1.8 տոկոս)՝ հայեր:

1959 թվականին Շուշիում ապրում էր 6,117 մարդ, որից 1,428-ը (23 տոկոս) հայեր էին, 4,453-ը (72 տոկոս)՝ ադրբեջանցիներ

1979 թվականին Շուշիի բնակչության 85 տոկոսը ադրբեջանցիներ էին. 10,784 բնակչից 9.216-ը ադրբեջանցի էր, իսկ 1409-ը՝ հայ (13 տոկոս):

1988 թվականին՝ Արցախյան շարժման օրերին, ադրբեջանցիները հայերին ստիպում էին հեռանալ քաղաքից՝ սպառնալով այրել նրանց տները։ 

Շուշիի հայերի ջարդերը 1920 թվականին

Հատկանշական է, որ 1904 և 1926 թվականների Շուշիի ազգային կազմի կտրուկ փոփոխությունը բնական կամ խաղաղ ճանապարհով տեղի չէր ունեցել: 1920 թվականի մարտի 23-26-ը ադրբեջանցիներն իրականացրել էին հայերի ջարդեր Շուշիի հայկական հատվածում, որի ընթացքում սպանվել էր մի քանի հարյուր հայ, մնացած հայ բնակչությունը ստիպված էր հեռանալ քաղաքից: 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե մինչև Արցախյան շարժումը Շուշիի բնակչության 90 տոկոսն ադրբեջանցիներ էին, ճիշտ է, սակայն վարչապետի հայտարարությունը նաև ապակողմնորոշիչ է և մանիպուլյատիվ, քանի որ նա ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելով՝ թյուր կարծիք է ձևավորում: Փաստացի, քաղաքը հայաթափվել է 1920-ականներին՝ իրականացված ջարդերի հետևանքով։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նիկոլ ՓաշինյանՇուշիՇուշիի բնակչություն

Հարակից հոդվածներ

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել
Սխալ

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել

19:58, 2 Մրտ, 2021

Մարտի 2-ին Politik.am լրատվական կայքը հետաքննություն հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Լեքսուս» մակնիշի զրահապատ մեքենայի մասին։ «Պատերազմից հետո Փաշինյանը որոշել է,...

Երբ օգնության են գալիս «հնդիկները»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երբ օգնության են գալիս «հնդիկները»

17:42, 1 Մրտ, 2021

Թվերը սոցիալական ցանցերում կարևոր դեր ունեն։ Որևէ քաղաքական գործչի կամ ուժի էջում հրապարակման «լայքերը» կարող են ընկալվել որպես նրա վարկանիշի...

Նիկոլ Փաշինյանը չի նենգափոխել Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
Առանց վճռի

Նիկոլ Փաշինյանը չի նենգափոխել Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

19:57, 26 Փտր, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասել է, թե Արցախում...

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների
Սխալ

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների

17:46, 26 Փտր, 2021

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել: «Առկա օբյեկտիվ և...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×