ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հայաստանի ամենաբարեկամական երկի՞րը, թե՞ Ադրբեջանի տնտեսական գործընկերը․ Իտալիայի մասին Մինասյանի պնդման հետքերով

19:10, 22 Հնվ, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունվարի 20-ին անդրադարձել էր Իտալիայի՝ Ադրբեջանին G20 գագաթնաժողովին հրավիրելու հարցին՝ ակնարկելով, որ այն հայ-իտալական հարաբերությունների վերջին շրջանի ձախողման հետևանք է։ 

«Իտալիան, որը G20-ում իր նախագահության ընթացքում ինքն է ընտրում ու գագաթնաժողովին հրավիրում իր համար կարևոր պետություններին: Իտալիան, որը ժամանակին Հայաստանի համար ամենաբարեկամական երկրներից էր, որը միշտ Հայաստանի կողքին էր թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին: Իտալիան, որը Հայաստանին առնչվող հարցերում ուներ առնվազն հավասարակշռված մոտեցումներ»,- գրել էր նա։

Մեծ քսանյակի՝ G20-ի 2021 թվականի գագաթնաժողովն անցկացվելու է Իտալիայում՝ այս տարվա հոկտեմբերի 30-ին և 31-ին։ Հյուրընկալող երկիրը գագաթնաժողովին հրավիրել է 38 երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանա-իտալական հարաբերությունները կայուն զարգանում են տարիներ շարունակ թե՛ քաղաքական, թե՛ բիզնես ոլորտներում՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել և ներկայացնել Իտալիա-Ադրբեջան հարաբերությունների նշանակալի դրվագները և հասկանալ, թե ինչ միտումներ ունեն դրանք։

Իտալիայի և Ադրբեջանի հարաբերությունները կայուն զարգանում են հատկապես տնտեսական ոլորտում։ Իտալիան Ադրբեջանի թիվ մեկ առևտրային գործընկերն է Եվրոպայում՝ 2019 թվականի դրությամբ ավելի քան 6 մլրդ եվրո առևտրաշրջանառությամբ։  Հայաստանի դեպքում այդ ցուցանիշը 50 մլն եվրո է։

Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը Իտալիայի՝ Հարավային Կովկասում ունեցած առևտրաշրջանառության 92 տոկոսն է։ Բացի դա, Իտալիայի նավթի տարեկան սպառման 17 տոկոսը մատակարարում է Ադրբեջանը։

Ալիևը երկու երկրների հարաբերությունները բնութագրել էր «գրեթե դաշնակցական»։

Ադրբեջանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ամենակարևոր քայլերից մեկը ադրբեջանական գազը Հունաստանի տարածքով Իտալիա հասցնելն էր, որի գաղափարը քննարկվում էր տարիներ շարունակ։  Որոշումը կայացվել էր 2013 թվականին, իսկ շինարարական աշխատանքները սկսվել էին 2016-ին։ Գազատարի բացումը կայացավ 2020 թ. դեկտեմբերի 30-ին։

2018 թվականին տարածվել էին տեղեկություններ, թե Ադրբեջանն Իտալիայից ձեռք է բերում M-346 Master ինքնաթիռներ, որոնք կարող են օգտագործվել և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նպատակներով։ Տեղեկությունները հաստատող կամ հերքող ապացույցներ, սակայն, չստացվեցին։

Պատերազմի ավարտից շատ չանցած՝ Ադրբեջանի նախագահը հրավիրեց իտալական կազմակերպություններին Արցախի գրավյալ տարածքներում էներգետիկ ենթակառուցվածքների վերականգման աշխատանքներ իրականացնելու։ Ansaldo Energia-ի հետ կնքված պայմանագրի մասին Ադրբեջանում Իտալիայի դեսպանատունը հայտնեց դեկտեմբերի 18-ին։

Այս հարաբերությունները ամենևին էլ նոր չեն․ դեռ 2005 թվականին Ադրբեջանն իր արտահանած նավթի կեսից ավելին ուղղել էր դեպի Իտալիա, իսկ ներկրող իտալական ընկերություններից մեկը Բաքու-Ջեյհան նավթամուղի 5 տոկոսի բաժնետերն է։

2014-ին Ադրբեջանի նախագահի՝ Իտալիա այցից հետո Ռազմավարական համագործակցության մասին հայտարարությունը քննարկումներ էր առաջացրել Հայաստանում, որից հետո Իտալիայում Հայաստանի դեսպանատունը հանդես էր եկել պարզաբանմամբ, որ այս համագործակցությունն «ուղղված չէ Իտալիայի որևէ այլ դաշնակից պետության դեմ» և որ Իտալիան շարունակում է իր պարտավորությունների կատարումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ։ Ադրբեջանական կողմը պնդում էր, որ Իտալիան աջակցում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», մինչդեռ պաշտոնական Իտալիան ավելի զուսպ էր իր ձևակերպումներում։ 

Միևնույն ժամանակ, նշենք նաև, որ պատերազմի ընթացքում իտալական մի քանի քաղաքներ, այդ թվում՝ Միլանը, ճանաչեցին Արցախի անկախությունը, իսկ Միլանի դատարանը ԵԽԽՎ պատգամավորին մեղավոր ճանաչեց Ադրբեջանից  շուրջ կես միլիոն եվրո կաշառք վերցնելու համար։ Ադրբեջանի հետ կապված նման սկանդալ ԵԽԽՎ-ում եղել էր նաև նախկինում։

Այսպիսով, նկատելի է, որ ադրբեջանա-իտալական տնտեսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են սկսած դեռ 2000-ական թվականներից, իսկ  Միքայել Մինասյանի պնդումը, թե G20 համաշխարհային տնտեսական գագաթնաժողովին Իտալիայի կողմից Ադրբեջանին հրավիրելը հայ-իտալական հարաբերությունների՝ վերջին շրջանի ձախողման հետևանք է, խիստ մանիպուլյատիվ է։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԻտալիաՄիքայել Մինասյան

Հարակից հոդվածներ

Խարդախություն, կաշառք, փողերի լվացում․ ինչպե՞ս սկսվեց Միքայել Մինասյանի քրեական հետապնդումը և ի՞նչ եղավ նրա «Ստի վերջը»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խարդախություն, կաշառք, փողերի լվացում․ ինչպե՞ս սկսվեց Միքայել Մինասյանի քրեական հետապնդումը և ի՞նչ եղավ նրա «Ստի վերջը»

11:36, 16 Օգս, 2024

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, Միքայել Մինասյանի դեմ երկու օր առաջ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Միքայել Մինասյանը, հիշեցնենք,...

Գործընկերներ՝ նախարարությունում և մասնավոր ընկերություններում․ ինչ կապ ունի Արդարադատության նորանշանակ փոխնախարարը նախարարի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գործընկերներ՝ նախարարությունում և մասնավոր ընկերություններում․ ինչ կապ ունի Արդարադատության նորանշանակ փոխնախարարը նախարարի հետ

19:04, 14 Հնվ, 2022

Երկու օր առաջ՝ հունվարի 12-ին, վարչապետի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ։ Այս նշանակումը համացանցում և լրատվամիջոցներում բուռն քննարկման...

Անկլավները կարող են հանձնվել միայն հանրաքվեով. վարչապետը տարածքներ հանձնելու իրավասություն չունի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անկլավները կարող են հանձնվել միայն հանրաքվեով. վարչապետը տարածքներ հանձնելու իրավասություն չունի

16:11, 21 Մյս, 2021

Մայիսի 19-ին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակեց մի փաստաթուղթ (որի...

Երևան-Բաքու «հանելուկային» թռիչքի ոչ հանելուկային հետքերով
Մանիպուլյատիվ

Երևան-Բաքու «հանելուկային» թռիչքի ոչ հանելուկային հետքերով

00:36, 9 Դկտ, 2020

Դեկտեմբերի 8-ի երեկոյան հայկական որոշ լրատվականներ և սոցցանցերի օգտատերեր գրեցին նույն օրը տեղի ունեցած Երևան-Բաքու թռիչքի մասին։ Հրապարակվել էին նաև...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens