ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գործընկերներ՝ նախարարությունում և մասնավոր ընկերություններում․ ինչ կապ ունի Արդարադատության նորանշանակ փոխնախարարը նախարարի հետ

19:04, 14 Հնվ, 2022

Երկու օր առաջ՝ հունվարի 12-ին, վարչապետի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ։ Այս նշանակումը համացանցում և լրատվամիջոցներում բուռն քննարկման առարկա դարձավ, քանի որ վերջինս Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է, երբեմնի հանրապետական, ինչպես նաև, ըստ մամուլում առկա տեղեկությունների, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ընկերը։ 

Փոխնախարարը, սակայն, նախարարի ընկերը լինելուց բացի, նրա հետ ունեցել է նաև գործընկերային հարաբերություններ մի շարք մասնավոր ընկերություններում։

Գրիգոր Մինասյանը փաստաբանական պալատի անդամ է, փաստաբանական ծառայություններ մատուցող «Էյ էմ» և «Լեքս Փարթներս» ընկերությունների, ինչպես նաև «Յառդ» և «Արմենիա ՊՊՊ» ընկերությունների համահիմնադիր։ 

«Էյ էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ն ստեղծվել է 2012-ին։ Համաձայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության բաժնեմասերի 60%-ը պատկանում է Գրիգոր Մինասյանին։ Նա նաև ընկերության տնօրենն է 2013-ից ի վեր։

«Էյ էմ»-ի մնացած 40%-ը պատկանում է Եվա Առաքելյանին։ Վերջինս Կարեն Անդրեասյանի կինն է, ինչ նշանակում է, որ Կարեն Անդրեասյանի ներկայացրած հայտարարագրի «Շահերի հայտարարագիր» բաժնում պետք է նշված լիներ կնոջ՝ առևտրային կազմակերպությունում ունեցած մասնակցությունը, սակայն այդ տողը լրացված չէ։

Գրիգոր Մինասյանին է պատկանել նաև «Յառդ» ընկերությունը, որը զբաղվում է ռեստորանային ծառայությամբ։ Մինչ այդ՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2019 թվականի մայիսի 29-ը, այս ընկերությունը պատկանել է արդարադատության այժմյան նախարար Կարեն Անդրեասյանին։ Այսինքն՝ Անդրեասյանն ու Մինասյանը հաջորդաբար տնօրինել են «Յառդի» 100% բաժնեմասերը։

«Լեքս Փարթներս» ընկերությունում Գրիգոր Մինասյանը մասնաբաժին է ունեցել մինչև 2011 թվականի ապրիլի 26-ը, որից հետո այդ մասնաբաժինը փոխանցել է կնոջը՝ Մարիա Ստեփանյանին։ 

Վերջինիս պատկանող մեկ այլ՝ «Փրոֆ թաքս» ընկերությունում մինչև 2011 թվականը մասնաբաժին է ունեցել Կարեն Անդրեասյանը։ Նույն տարիներին՝ 2010-2011 թթ․, ընկերությունում փոքր մասնաբաժին է ունեցել նաև Գրիգոր Մինասյանը։

Ստացվում է, որ փոխնախարար Գրիգոր Մինասյանը, բացի ընկերական հարաբերությունից, նաև բիզնես կապեր է ունեցել նախարար Կարեն Անդրեասյանի հետ։ Նա նախարարի կնոջ հետ տնօրինում է Հայաստանի ամենամեծ իրավաբանական ընկերություններից մեկը, որն էլ շատ հաճախ գովազդվում է Հանրային հեռուստաընկերությամբ։

«Էյ էմ»-ը Հանրայինում

Հանրային հեռուստաընկերությունը 2018-ի սեպտեմբերից եթեր է հեռարձակում «Մեկ պատուհան» հաղորդումը, որում իրավաբանները տարբեր իրավական թեմաներով խորհրդատվություն են տալիս քաղաքացիներին։ Հաղորդման արխիվի մեր դիտարկումը ցույց է տալիս, որ դրան մեծամասամբ հրավիրվում են «Էյ էմ իրավաբանական ընկերության» փաստաբանները։ Բացի այդ, բոլոր այն դեպքերում, երբ հրավիրվում են «Էյ էմ»-ի ներկայացուցիչները, նրանց անունից բացի նշվում է նաև այս մասնավոր գրասենյակի անունը, մինչդեռ փոքրաթիվ մյուս հաղորդումներում, որոնց հյուրը այլ փաստաբանական ընկերության փաստաբան է, ընկերության անունը չի նշվում։ Ստացվում է, որ Հանրային հեռուստաընկերությունն իր եթերում գովազդում է «Էյ էմ իրավաբանական ընկերությունը»՝ այդ մասին չտեղեկացնելով հեռուստադիտողին։ 

Հեռուստաընկերության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ «Էյ էմ իրավաբանական ընկերության» հետ որևէ պայմանագիր կամ հուշագիր չկա, պարզապես ընկերության փաստաբանները տրամադրում են անվճար իրավական խորհրդատվություն, որի դիմաց եթերով երևում է ընկերության անունը։ 

Հանրայինի հետ համագործակցության մասին «Էյ էմ» ընկերության գրառումը Ֆեյսբուքում

Կենսագրական խմբագրումներ

Գրիգոր Մինասյանի՝ պաշտոնի նշանակումից հետո Արդարադատության նախարարության պաշտոնական կայքը հրապարակեց վերջինիս կենսագրությունը։ 2013 թ․-ին՝ Կարեն Անդրեասյանի հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում աշխատելուց հետո, Մինասյանն ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ Սակայն այն դրվագը, որ նա ավագանու անդամ է ընտրվել ՀՀԿ ցուցակով, Արդարադատության նախարարության կայքում չի նշվում։ 

Համեմատության համար նշենք, որ «Ելք» կամ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքներով Երևանի ավագանու անդամ ընտրված և այժմ այլ պաշտոններ զբաղեցնող անձանց կենսագրական տվյալներում նշվում է, թե որ դաշինքով են նրանք ընտրվել։ Նման օրինակներ են Զարուհի Բաթոյանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում առկա կենսագրականը կամ Արայիկ Հարությունյանի՝ կառավարության կայքում առկա կենսագրությունը։ Այս երկու դեպքում էլ նշված է, որ ավագանու անդամ են ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի կազմով։ 

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արդարադատության նախարարությունԳրիգոր ՄինասյանԿարեն ԱնդրեասյանՀանրային հեռուստաընկերությունՄիքայել Մինասյան

Հարակից հոդվածներ

Անհիմն պնդում՝ Հանրայինի եթերում․ արդյոք խաղաղապահներն ադրբեջանցիներին միջանցքը բացելու վերջնաժամկետ էին տվել
Առանց վճռի

Անհիմն պնդում՝ Հանրայինի եթերում․ արդյոք խաղաղապահներն ադրբեջանցիներին միջանցքը բացելու վերջնաժամկետ էին տվել

17:38, 14 Դկտ, 2022

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» դեկտեմբերի 12-ի թողարկման ընթացքում հարցազրուցավարը պնդել էր, թե Ռուսաստանը «ժամանակ է տվել» Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցք...

Կարեն Անդրեասյանն իրեն է վերագրում նաև իր նախորդների աշխատանքը (թարմացված)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կարեն Անդրեասյանն իրեն է վերագրում նաև իր նախորդների աշխատանքը (թարմացված)

15:19, 14 Հկտ, 2022

Թարմացում. հոդվածը հրապարակվելուց հետո ԲԴԽ նախագահ, արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը մեկնաբանություն է թողել «Փաստերի ստուգման հարթակի» ֆեյսբուքյան  էջում արված...

Առողջական խնդիրներով հայ երեխաներին մեծամասամբ որդեգրում են արտասահմանցիները․ վիճակագրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առողջական խնդիրներով հայ երեխաներին մեծամասամբ որդեգրում են արտասահմանցիները․ վիճակագրություն

17:46, 13 Հնս, 2022

2019-ի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել են օրենքի կոպիտ խախտումներով ավելի քան 30 երեխայի Իտալիայում որդեգրելու դեպքեր։ FIP.am-ը...

Միջպետական փաստաթուղթը կարող է դրվել հանրաքվեի․ Կարեն Անդրեասյանը սխալվում է
Սխալ

Միջպետական փաստաթուղթը կարող է դրվել հանրաքվեի․ Կարեն Անդրեասյանը սխալվում է

13:47, 24 Մրտ, 2022

Մարտի 23-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց տվեց, թե ի՞նչ վավերացման գործընթաց պետք է անցնի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens