ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Մարտունիում Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել․ լուրերը կեղծ են

14:58, 12 Փտր, 2021

ՖԵՅՔ

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վերջին օրերին տարածվել է մի տեղեկություն, թե Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը պատրաստվում են ապամոնտաժել։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել արձանը, իսկ ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը: 

Փետրվարի 11-ին ParaTV լրատվական կայքը տեսանյութ էր հրապարակել՝ արդեն  պնդելով, որ ադրբեջանցիների պահանջն իբր բավարարվել է և Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվել է։

Թեև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, այդուհանդերձ սոցիալական ցանցում և լրատվամիջոցներում տեղեկությունը կրկին իբր հաստատվեց լուսանկարով՝ «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց՝ Ադրբեջանի պահանջով» վերտառությամբ:

Արցախի Մարտունի քաղաքի ավագանու անդամ Նվեր Դադամյանը, սակայն, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Նժդեհի կիսանդրու լուսանկարը և տեսանյութ՝ գրելով, որ արձանն «ընդմիշտ կանգուն է մնալու, և վերջ»։

Fip.am-ի հետ զրույցում նա հաստատեց, որ տեսանյութն այսօր՝ փետրվարի 12-ին է նկարել, և արձանն իր տեղում կանգնած է։ Հարցին, թե իրո՞ք նման պահանջ է դրվել և արդյո՞ք հարցը քննարկվել է ավագանիում, Դադամյանը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել, թեև խոսակցություններ կան։ Իսկ թե ինչպիսի՞ որոշում կլինի, եթե նման հարց դրվի, պատասխանեց. «Չեմ կարծում, որ որևէ հայ կլինի, որ կհամաձայնվի նման որոշմանը»։ 

Նշենք, որ այսօր News.am-ի հետ զրույցում հարցին անդրադարձել է նաև Արցախի Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը՝ նշելով, որ ոչ ոք իրավունք չունի իրենից նման բան պահանջել: 

«Արձանը դեռ ավարտած չէ, վերջնական տեսքի բերված չէ, ինքնագլուխ եսիմ ով գնացել է, արձանը բացել է, ու նման խոսակցություններ են տարածվում, այս թեմայով մենք նաև հայտարարություն կտարածենք»,- ասել է քաղաքապետը։ 

Նշենք, որ Նժդեհի կիսանդրին այս տարվա հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն, սակայն, դեռ չի եղել: Հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսյանն է։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱրցախԳարեգին ՆժդեհՄարտունի

Հարակից հոդվածներ

Արգիշտի Քյարամյանն ու «1400 ադրբեջանցիները»․ ի՞նչն է սխալ
Սխալ

Արգիշտի Քյարամյանն ու «1400 ադրբեջանցիները»․ ի՞նչն է սխալ

18:43, 4 Փտր, 2021

Նախորդ տարվա նոյեմբերի 23-ին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մամուլի ասուլիսի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին մեղադրեց Հադրութի...

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Ռուս խաղաղապահների փոփոխվող քարտեզները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուս խաղաղապահների փոփոխվող քարտեզները

13:34, 28 Դկտ, 2020

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, Արցախում 44 օր տևած պատերազմից հետո հրադադար հաստատվեց և ռուս...

Արցախում գազատարի պայթյունի մասին լուրերը չեն հաստատվում
Սխալ

Արցախում գազատարի պայթյունի մասին լուրերը չեն հաստատվում

17:00, 23 Դկտ, 2020

Դեկտեմբերի 23-ին սոցիալական ցանցերի հայ օգտատերերը և որոշ լրատվականներ տեսանյութ տարածեցին, որտեղ երևում է ադրբեջանական զորքի կողմից հավանաբար պայթեցված գազատար...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×