ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ինչպես էր մեդիան ցնցվում երկրաշարժից ու Բագրատյանի թվերից․ անցած շաբաթվա մանիպուլյացիաները (Լրացված)

16:37, 15 Փտր, 2021

Լրացում․ այս հոդվածի նախնական տարբերակը պարունակում էր անճշտություն՝ Ազգային ժողովում փետրվարի 11-ին «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի մի հայտարարության վերաբերյալ։ Մասնավորապես, Հովսեփյանը հայտարարել էր, որ ըստ նախագծի՝ 14 տարեկան երեխան կարող է ինքնուրույն առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի գնալ ու հանձնել ՄԻԱՎ-ի թեստ և ստանալ արդյունքները։

«Փաստերի ստուգման հարթակը» մասամբ էր մեջբերել Հովսեփյանի հայտարարությունը և ստուգել միայն 14 տարեկանների՝ ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնելու հնարավորության մասին պնդումը և բաց թողել հետազոտության արդյունքին ծանոթանալու մասին հատվածը։ Այսպիսով, Fip.am-ը ակամա խեղաթյուրել էր Հովսեփյանի ելույթի բովանդակությունը։

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակը» ամփոփ ներկայացնում է փետրվարի 7-14-ն ընկած ժամանակահատվածում մանիպուլյատիվ կամ իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Բագրատյանը ՀՆԱ-ի սխալ թվեր ներկայացրեց

Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը փետրվարի 7-ին Համահայկական ազգային ցանցին տված հարցազրույցում հայտարարեց, որ ինչպես և 2009-ին, Հայաստանի տնտեսական անկումը (-7.5%) աշխարհի ամենամեծերից մեկն է:

«Չինաստանի տնտեսությունը աճել է 2.3 տոկոսով, Միացյալ Նահանգներինը պակասել է 3.5 տոկոսով, Ռուսաստան՝ 3.1 տոկոսով, Վրաստանը դեռ թիվը չի հրապարակել, բայց սպասվում է -5 տոկոսի շրջաններում, որովհետև 9 ամսով ունեցել էին 5 տոկոս և ունեցել են շատ լավ 4-րդ եռամսյակ: Ադրբեջանը՝ -4.3 տոկոս: Իրանի, Թուրքիայի տնտեսություններն աճել են: Ուկրաինայի տնտեսությունն անկում է ապրել 5 տոկոսով»,- ասել է Բագրատյանը:

Իրականում, սակայն, Բագրատյանի ներկայացրած թվերը մասամբ չեն համապատասխանում իրականությանը: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Իրանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 3.7 տոկոսով: Ռուսաստանի ցուցանիշները նվազել են 3.6 տոկոսով: Թուրքիայի ՀՆԱ-ն 2020 թվականին, ըստ նախնական տվյալների, աճել է 1.2 տոկոսով: Ուկրաինայի ՀՆԱ-ն անկում է ապրել 4.4 տոկոսով:

Հատկանշական է, որ որոշ երկրներում ՀՆԱ-ի անկումը գերազանցել է Բագրատյանի թվարկածներից. Ֆրանսիայում և Իտալիայում -9 և -9.2 տոկոս է եղել համապատասխանաբար, իսկ Միացյալ Թագավորությունում՝ -10 տոկոս:

Սահմանապահ զորքերի հաղորդագրությունը հրապարակված է ԱԱԾ կայքում

Փետրվարի 11-ին Hraparak.am կայքը գրեց, որ Ազգային անվտանգության ծառայության՝ Սյունիքի մարզում լուսաբանման նոր կանոնների վերաբերյալ հաղորդագրությունը չկա ո՛չ ԱԱԾ կայքում, ո՛չ Ֆեյսբուքում: «Կարելի է ենթադրել, որ իշխանությունները խուսափել են ԱԱԾ-ի պաշտոնական հարթակներով տարածել՝ զգուշանալով Եվրոպական խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արձագանքներից, որոնց անդամ է Հայաստանի Հանրապետությունը»,- գրել էր թերթը:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Սյունիքի մարզի սահմանամերձ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ԱԱԾ:

Հաղորդագրությունը, սակայն, հրապարակված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտոնական կայքում: Փաստացի, Hraparak.am-ի հոդվածը մանիպուլյատիվ է և կեղծ:

Մարալ Նաջարյանը չի ազատվել գերությունից

Փետրվարի 12-ին Mediaport տելեգրամյան ալիքը գրեց, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Մարալ Նաջարյանը Կարմիր խաչի լիբանանյան գրասենյակի շնորհիվ ազատվել է գերությունից: Տեղեկությունը մեծ տարածում գտավ սոցցանցերում: Սակայն Մարալի քույրը հերքեց այդ տեղեկությունները՝ հորդորելով կեղծ տեղեկություններ չտարածել:

Նիկոլ Փաշինյանը խմբագրեց սեփական գրառումը

Փետրվարի 13-ին Երևանի շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախնական տվյալներով երկրաշարժի էպիկենտրոնը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել:

Սակայն դա հակասում էր Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությանը, ըստ որի՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, իսկ Փարաքարը Երևանի արևմուտքում է գտնվում: Ավելի ուշ վարչապետը վերաշարադրեց իր գրառումը՝ նշելով, որ էպիկենտրոնը գտնվել է Նուբարաշենի մոտակայքում:

Կեղծ պնդումներ երկրաշարժի վերաբերյալ

Երևանում տեղի ունեցած երկրաշարժը բազմաթիվ կեղծ լուրերի և մանիպուլյացիաների տարածման պատճառ դարձավ: Այսպես, սոցցանցերում տարածվեցին տեղեկություններ, թե երկրաշարժն ավերել է Արարատի լանջին գտնվող թուրքական բազան: Սակայն այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Տարածվող լուսանկարում էլ իրականում պատկերված են 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները։

Սոցցանցերում նաև խուճապային տեղեկություններ տարածվեցին իբր սպասվող երկրաշարժի վերաբերյալ: ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքեց այդ տեղեկատվությունը. «Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ տեղական ժամանակով ժամը 15:29-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում, և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է»: Այնուամենայնիվ, նշենք, որ երկրաշարժներն առհասարակ հնարավոր չէ կանխատեսել:

Կաթողիկոսը վթարի չի ենթարկվել

Փետրվարի 13-ին Մայր Աթոռը պաշտոնապես հերքեց տեղեկությունները, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ Երևան-Էջմիածին մայրուղում ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԵրկրաշարժՀՀ ԱԱԾՀրանտ ԲագրատյանՄԻԱՎՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել
Սխալ

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել

19:58, 2 Մրտ, 2021

Մարտի 2-ին Politik.am լրատվական կայքը հետաքննություն հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Լեքսուս» մակնիշի զրահապատ մեքենայի մասին։ «Պատերազմից հետո Փաշինյանը որոշել է,...

Երբ օգնության են գալիս «հնդիկները»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երբ օգնության են գալիս «հնդիկները»

17:42, 1 Մրտ, 2021

Թվերը սոցիալական ցանցերում կարևոր դեր ունեն։ Որևէ քաղաքական գործչի կամ ուժի էջում հրապարակման «լայքերը» կարող են ընկալվել որպես նրա վարկանիշի...

Նիկոլ Փաշինյանը չի նենգափոխել Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
Առանց վճռի

Նիկոլ Փաշինյանը չի նենգափոխել Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

19:57, 26 Փտր, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասել է, թե Արցախում...

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների
Սխալ

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների

17:46, 26 Փտր, 2021

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել: «Առկա օբյեկտիվ և...

Հարակից հոդվածներ

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել
Սխալ

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել

19:58, 2 Մրտ, 2021

Մարտի 2-ին Politik.am լրատվական կայքը հետաքննություն հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Լեքսուս» մակնիշի զրահապատ մեքենայի մասին։ «Պատերազմից հետո Փաշինյանը որոշել է,...

Երբ օգնության են գալիս «հնդիկները»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երբ օգնության են գալիս «հնդիկները»

17:42, 1 Մրտ, 2021

Թվերը սոցիալական ցանցերում կարևոր դեր ունեն։ Որևէ քաղաքական գործչի կամ ուժի էջում հրապարակման «լայքերը» կարող են ընկալվել որպես նրա վարկանիշի...

Նիկոլ Փաշինյանը չի նենգափոխել Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
Առանց վճռի

Նիկոլ Փաշինյանը չի նենգափոխել Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

19:57, 26 Փտր, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասել է, թե Արցախում...

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների
Սխալ

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների

17:46, 26 Փտր, 2021

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել: «Առկա օբյեկտիվ և...

fip.am

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից


×