ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Պաշտպանության նախարարությունը լռում է սահմանային միջադեպերի մասին

17:23, 15 Փտր, 2021

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ փետրվարի 11, 12 և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել։

Այնինչ, փետրվարի 11-ին և 13-ին Սյունիքի մարզի Ադրբեջանի հետ շփման գծի երկայնքում նշված օրերին առնվազն երկու միջադեպ է գրանցվել։

Խնձորեսկ, փետրվարի 11

Այսպես, ըստ Խնձորեսկի գյուղապետարանի, փետրվարի 11-ին Խնձորեսկի մի բնակիչ 185 գլուխ ոչխարների հոտը արածեցնելով մոտեցել է սահմանին, որտեղ զինված ադրբեջանցիները մոտեցել են նրան և, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են: Դրանից հետ տեղանք են ժամանել հայ սահմանապահները, գյուղի բնակիչները, համայնքապետ Երվանդ Մալունցը և առաջին բանակային կորպուսի հրամանատարությունը։ Բանակցությունների արդյունքում հովվին է վերադարձվել 172 ոչխար։

Ագարակ-Եղվարդ, փետրվարի 13

Իսկ Կապան խոշորացված համայնքի մեջ մտնող Ագարակ և Եղվարդ գյուղերի հատվածում միջադեպ է գրանցվել փետրվարի 13-ին։ Այսօր՝ փետրվարի 15-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակեց Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում տեղակայված դիրքապահների կողմից արված մի տեսանյութ, որում լսվում և երևում է, թե ինչպես են ադրբեջանական կողմից կրակում տարբեր տրամաչափի զինատեսակներից։ 

Fip.am-ի հետ զրույցում փետրվարի 13-ին ադրբեջանցի զինվորների կրակոցների փաստը հաստատեց նաև Ագարակ գյուղի վարչական ղեկավար Հայկ Սահակյանը։

Պաշտպանության նախարարության արձագանքը

«Փաստերի ստուգման հարթակին» չհաջողվեց կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ, սակայն shantnews.am-ի հետ զրույցում ՊՆ-ից պարզաբանել են, որ ադրբեջանական կողմը հիմնականում օդ է կրակում, ինչի մասին հայկական կողմն անմիջապես տեղեկացնում է տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Պաշտպանության նախարարությունը, փաստացի, հանրությանը չի հայտնել վերը բերված երկու միջադեպերի մասին՝ ներկայացնելով, թե փետրվարի 11, 12 և 13-ին սահմանային միջադեպեր տեղի չեն ունեցել։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԽնձորեսկԿապանՊաշտպանության նախարարություն

Հարակից հոդվածներ

Կապանում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը վաղուց է գործում. նախարարությունը ապակողմնորոշում է
Մանիպուլյատիվ

Կապանում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը վաղուց է գործում. նախարարությունը ապակողմնորոշում է

19:01, 3 Փտր, 2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունվարի 14-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն է ստեղծվելու:  «Սյունիքի...

Հայկական ուժերը կլքեն Կապանի շրջակայքի դիրքերը․ քաղաքապետը հաստատում է
Ճիշտ

Հայկական ուժերը կլքեն Կապանի շրջակայքի դիրքերը․ քաղաքապետը հաստատում է

16:09, 17 Դկտ, 2020

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լուրեր տարածվեցին, որ Կապան քաղաքի շրջակայքի դիրքերը հանձնվում են Ադրբեջանին։ Սյունիքի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել՝...

Ագարակում, այնուամենայնիվ, փոխհրաձգություն չի եղել․ քաղաքապետն ու լրագրողը հերքում են
Մանիպուլյատիվ

Ագարակում, այնուամենայնիվ, փոխհրաձգություն չի եղել․ քաղաքապետն ու լրագրողը հերքում են

14:06, 15 Դկտ, 2020

Կանադացի լրագրող Նիլ Հաուերը երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ զրույցից մի քանի մանրամասներ էր հրապարակել թվիթերյան իր...

Խնձորեսկ համայնքի ղեկավարը հերքում է․ Նաիրա Զոհրաբյանի հետ չի խոսել, Խնձորեսկից դուրս քաշվելու պահանջ չի դրվել
Սխալ

Խնձորեսկ համայնքի ղեկավարը հերքում է․ Նաիրա Զոհրաբյանի հետ չի խոսել, Խնձորեսկից դուրս քաշվելու պահանջ չի դրվել

19:19, 14 Դկտ, 2020

Դեկտեմբերի 14-ին 17 կուսակցությունների կողմից անցկացվող, այսպես կոչված, «Արժանապատվության երթին» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×