ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ոչ թե ներկա, այլ նախկին. ԶԼՄ-ները «մոռացել են» նշել, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող սպաները համակարգում չեն

20:27, 25 Փտր, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հայկական մի շարք լրատվամիջոցներ տարածել են տեղեկություն, թե ոստիկանության բարձրաստիճան սպաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։ 

News.am-ը, aysor.am-ը, 24news.am-ը, 168.am-ը և մի շարք այլ կայքեր, տարածելով ոստիկանության երեք տասնյակ բարձրաստիճան սպաների հայտարարությունը, չեն ընդգծել մի կարևոր հանգամանք, որ նրանք այլևս չեն աշխատում ոստիկանության համակարգում և փաստացի նախկին պաշտոնյաներ են։ 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Fip.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ հայտարարություն տարածել են բացառապես նախկին պաշտոնյաները։

Ստորև ներկայացնենք, թե երբ են լքել համակարգը հայտարարության տակ հանդես եկած որոշ պաշտոնաթող սպաներ։ 

Օրինակ՝ գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը 2002-2008 թվականներին եղել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։ 2010-2013 թվականին եղել է Շիրակի մարզպետ։

Հայտարարությունը ստորագրած գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը եղել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ծառայությունից ազատվել է 2008 թվականին։

Գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը եղել է ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, պաշտոնից ազատվել է 2008 թվականին։

Գեներալ-լեյտենանտ Սաշիկ Աֆյանը նույնպես եղել է ոստիկանության պետի տեղակալ, պաշտոնից ազատվել է 2013 թվականին։

Գեներալ Ռաֆայել Հովհաննիսյանը եղել է Քրեակատարողական վարչության պետ,  պաշտոնից ազատվել է 2019 թվականին։  

Հայտարարությունը ստորագրած՝ Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, գնդապետ Իշխան Իշխանյանը 2011 թվականին է ուղարկվել ոստիկանության կադրեր։ 

Գնդապետ Կարեն Բաբաքեխյանն ազատվել է Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից դեռևս 2014-ին։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանն էլ պաշտոնից ազատվել է 2019-ի օգոստոսին։ 

Փաստացի, հայտարարությունը ստորագրած անձինք համակարգը լքել են դեռ տարիներ առաջ և ներկայում ոստիկանությունում պաշտոն չեն զբաղեցնում։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հայկական ԶԼՄ-ներՀՀ ոստիկանությունՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Քոչարյանը միակը չէ․ 2018-ից ի վեր Փաշինյանի օրոք ևս 3 տարի միգրացիայի սալտոն դրական է
Մեծամասամբ սխալ

Քոչարյանը միակը չէ․ 2018-ից ի վեր Փաշինյանի օրոք ևս 3 տարի միգրացիայի սալտոն դրական է

19:09, 6 Ապր, 2021

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանից շարունակական արտագաղթին, հայտարարել է, որ միայն իր...

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում գաղտնի աղբյուրների արգելում նախատեսված չէ. Factor.am-ը սխալվում է
Սխալ

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում գաղտնի աղբյուրների արգելում նախատեսված չէ. Factor.am-ը սխալվում է

17:36, 6 Ապր, 2021

Factor.am կայքը ապրիլի 2-ին հրապարակած իր հոդվածում մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում կարող են արգելել գաղտնի աղբյուրներին հղում անելը։   Նյութում...

«Իսկանդեր», այնուամենայնիվ, կիրառվել է
Առանց վճռի

«Իսկանդեր», այնուամենայնիվ, կիրառվել է

18:24, 31 Մրտ, 2021

Փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված իր հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ հայկական կողմի կիրառած «Իսկանդերը» չի պայթել կամ...

Քաղաքացիներն ընտրությունների մասին՝ ըստ ընդդիմադիր և իշխանամետ ԶԼՄ-ների և ըստ IRI-ի
Առանց վճռի

Քաղաքացիներն ընտրությունների մասին՝ ըստ ընդդիմադիր և իշխանամետ ԶԼՄ-ների և ըստ IRI-ի

15:06, 30 Մրտ, 2021

Հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի հայտարարությունից հետո որոշ ԶԼՄ-ներքաղաքացիների շրջանում հարցումներ անցկացրեցին (vox pop)` պարզելու, թե...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×