ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Ինչպես է ռուսական գազը Հայաստան հասնում Ադրբեջանի տարածքով․ ապակողմնորոշող վերնագրերի հետքերով

18:58, 18 Մրտ, 2021
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Մարտի 17-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, գրեցին, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ 

«Ռուսական գազի մատակարարումը Հայաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են ստորագրել ռուսական գազի՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրման վերաբերյալ», — տեղեկացրել էր Tert.am-ը՝ հղում անելով Vesti.ru-ին։

Նմանատիպ երկիմաստ վերնագրով նյութ հրապարակել էին նաև Sputnik Armenia-ն, «Հետքը», «Հրապարակը» և մի շարք այլ լրատվականներ։

Ռուսական լրատվամիջոցների աղբյուրը «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հաղորդագրությունն էր, ըստ որի՝ «Գազպրոմ Էքսպորտ» ռուսական ընկերությունը և «Սոկար» Ադրբեջանի նավթարդյունահանող պետական ընկերությունը մարտի 16-ին կնքել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման կարճատև պայմանագիր։ Նման հաղորդագրություն, սակայն, «Գազպրոմ Էքսպորտի» կայքում գտնել մեզ չհաջողվեց։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե իրո՞ք ժամանակավորապես դադարեցվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան Վրաստանի տարածքով, և արդյո՞ք Հայաստանը գազ է ստանալու Ադրբեջանի տարածքով։ 

Հայաստանը շարունակում է գազ ստանալ Վրաստան-Հայաստան գազամուղով, գազամատակարարումը Վրաստանի տարածքով չի դադարեցվել

Այսպես, ի պատասխան Fip.am-ի հարցմանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության գազամատակարարումն իրականացվում է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով: Նշենք, որ Հայաստանը ռուսական գազ ստանում է բացառապես նշված գազատարով։

Քարտեզը «Գազպրոմի» պաշտոնական կայքից, կարմիրով նշված է «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» մայրուղին

Բնական վառելիքն անմիջականորեն Ադրբեջանից Հայաստան չի փոխադրվի 

Ռուսական և հայկական ԶԼՄ-ների հրապարակումներից կարելի էր տպավորություն ստանալ, թե խոսքը գնում է Ադրբեջանի տարածքից անմիջականորեն Հայաստան իրականացվելիք գազամատակարարման մասին։ Այնինչ, իրական պատկերն այլ է։

Վրաստանի և Ռուսաստանի սահմանով անցնող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգվող մասը շրջանցելու համար գազը Ռուսաստանի տարածքից անցնելու է Ադրբեջան, այնուհետև Վրաստան և միայն հետո իր մշտական ճանապարհով դեպի Հայաստան։

Նկարում պատկերված են տարածաշրջանի բոլոր հիմնական գազի մայրուղիները, իսկ կարմիրով ընդգծվածը ռուսական գազի հավանական տրանզիտային ճանապարհն է Ադրբեջանի տարածքով

Մենք փորձեցինք տեղեկություններ ստանալ նաև ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունից, որը «Գազպրոմի» դուստր ընկերություններից մեկն և զբաղվում է գազի արտահանմամբ։ «Գազպրոմ Էքսպորտի» տեղեկատվության բաժնից հրաժարվեցին մեկնաբանել՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել, որն էլ դեռևս անպատասխան է մնացել։

Ադրբեջանական «Սոկար» պետական ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավարը Իբրահիմ Ահմեդովը պարզաբանել է, որ ռուսական գազն Ադրբեջանի տարածքով կանցնի համապատասխան տարանցիկ վճարով, կփոխադրվի Վրաստան, որտեղից էլ կհասնի Հայաստան:

Աշխատանքները կտևեն երեք շաբաթ, որից հետո գազի փոխադրումը նախկինի պես կանցնի Ռուսաստանի և Վրաստանի տարածքով:

Նշենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կապող գազատարներ գոյություն ունեցել են Տավուշի մարզում, որը կապում էր Երևանն ու Ղազախը, և Արարատի մարզում՝  Երևան-Նախիջևան: 1991 թվականին Արցախյան հակամարտության վերսկսումից և Խորհրդային Միության փլուզումից հետո, բնականաբար, այդ գազատարների աշխատանքը խափանվել է։ Ներկայում Հայաստան բնական գազ մտնում է Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, և Իրանից՝ Իրան-Հայաստան գազատարի միջոցով։

Նկարում ձախից՝ Ղազախ-Երևան գազատարը, աջից՝ Նախիջևան-Երևան գազատարը

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանԳազպրոմԻրան-Հայաստան գազատարՀայաստանՌուսաստանՎրաստան

Հարակից հոդվածներ

Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով
Սխալ

Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով

16:52, 30 Հնս, 2026

Ադրբեջանի կառավարության կողմից համակարգվող (GONGO*) «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտ» անունով կազմակերպության ղեկավար Ահմադ Շահիդովը պնդել է, թե 2016...

Հայաստանը ավելի քան 30 տարի միջուկային թափոն չի տեղափոխում Ռուսաստան․ «Հրապարակի» պնդումը կեղծ է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը ավելի քան 30 տարի միջուկային թափոն չի տեղափոխում Ռուսաստան․ «Հրապարակի» պնդումը կեղծ է

15:01, 1 Մյս, 2026

Մայիսի 1-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ «նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում» և որպես այդ ցանկի մաս...

Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին
Տվյալների լրագրություն

Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին

10:17, 27 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակը» վերլուծել է 2020-2025 թվականներին ադրբեջանական ավիաընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացված թռիչքների քանակը, ինչպես նաև օդային...

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել
Big Slider

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել

08:04, 26 Մրտ, 2025

Մարտի 24-ին ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «28 րոպե» հաղորդմանը Թուրքիայում տեղի ունեցող բողոքի մասսայական ցույցերի թեմայով քննարկմանը ցուցադրվել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens