ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը չի հակասում Սահմանադրությանը

16:06, 26 Ապր, 2021
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար ապրիլի 25-ին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի լիազորությունները։ 

Հայտարարությունից հետո փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կամավոր հրաժարականից հետո Փաշինյանը չի կարող շարունակել պարտականությունների կատարումը։

«Վարչապետի հրաժարականից հետո փոխվարչապետերից մեկը պետք է ստանձնի պարտականությունների կատարումը»,- գրել էր նա՝ նշելով, որ այս մոտեցումն անօրինական է, և առկա է Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմ (իշխանությունը պահելը` հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը)։ 

Մինչ այդ, հրաժարական ներկայացրած վարչապետի ժամանակավոր պաշտոնավարման անհնարինության մասին էր գրել նաև «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ 2018 թվականին նույնպես Նիկոլ Փաշինյանը շարունակել էր պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա ևս եղել էր Սահմանադրության էության խախտում: «Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ»,- գրել էր նա։ 

Factor.am կայքն էլ, իր հերթին, հիշեցրել էր 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխության հարթակից արված հայտարարությունը, որ վարչապետի հրաժարականի պարագայում վերջինս չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ՝ արդյո՞ք Սահմանադրությունը թույլ է տալիս հրաժարական տված վարչապետին շարունակել կատարել վարչապետի պարտականությունները, և ինչպիսի նախադեպեր են եղել։ 

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը չի հակասում Սահմանադրությանը

Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը չի հակասում Սահմանադրությանը։ 

Մասնավորապես, 158-րդ հոդվածով, որով սահմանվում է կառավարության հրաժարականը, նշվում է, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Իսկ Սահմանադրության 147 հոդվածով, որով սահմանվում են կառավարության կազմն ու կառուցվածքը, վարչապետը ևս համարվում է կառավարության անդամ։ 

Նման նախադեպ եղել է 2018-ի աշնանը, երբ արդեն վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, սակայն շարունակել էր պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար։

Ինչ վերաբերում է 2018 թ. ապրիլի 23-ին, երբ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանը՝ չստանձնելով ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, ապա նրան փոխարինեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիմք ընդունելով 2018 թվականի ապրիլին կառավարության ընդունած 470-Ա որոշումը` «Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին»: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ հրաժարական տված վարչապետը կարող է շարունակել վարչապետի պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը, իսկ Սերժ Սարգսյանը 2018-ին հրաժարվել էր այդ պարտականությունից, քանի որ իր լիազորությունները կատարելու անհնարինության վերաբերյալ կառավարության որոշում կար։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ ՍահմանադրությունՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մոդուլայինից մինչև ՎՎԷՌ-1000 տիպի ռեակտոր․ ինչպես փոփոխվեց Փաշինյանի «ռազմավարական որոշումը»

10:39, 12 Հկտ, 2026

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տարիների ընթացքում էական փոփոխություն են կրել։  Եթե 2024 թվականին Փաշինյանը փոքր...

Կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է
Սխալ

Կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է

15:54, 7 Հկտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին «CTRL Z» հաղորդման ընթացքում հայտարարել է․ «2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։...

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Մանիպուլյատիվ

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում

13:30, 7 Հկտ, 2026

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ...

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները
Սխալ

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները

11:24, 7 Հկտ, 2026

«CTRL Z» նախագծի հոկտեմբերի 6-ի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերին, մի շարք պնդումներ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens