ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Թուրքական ռազմաբազա Վրաստանու՞մ․ ասեկոսեների հետքերով

11:30, 28 Ապր, 2021
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վերջին օրերին հայկական մամուլում ակտիվորեն քննարկվում էին Վրաստանում թուրքական ռազմաբազա կառուցելու մասին տեղեկությունները։ Ըստ դրանց՝ Թուրքիան Ջավախքում պատրաստվում է կառուցել ավիաբազա, որը կարող է օգտագործել ավելի կարճ ճանապարհով Ադրբեջանի ռազմական բազաներ հասնելու համար։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս խոսակցությունների աղբյուրները և հետազոտել է բաց աղբյուրների տեղեկությունները։ 

Ինչ են քննարկում հայկական լրատվականները 

Թուրքիայի՝ Ջավախքում և Մառնեուլիում կառուցվելիք ռազմաբազաների մասին խոսակցությունները կրկին տարածվեցին 2020 թ. աշնանը՝ մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում՝ սկզբնական շրջանում հիմնականում ռուսական լրատվամիջոցներին հղում անելով։

 «Արմնյուզ» հեռուստաընկերությունն օրեր առաջ՝ ապրիլի 14-ին, կրկին անդրադարձել էր այս թեմային՝ որպես տեղեկության աղբյուր ներկայացնելով ռուսական մամուլը։ 

Լրատվամիջոցներում տարածվող մեկ այլ պնդմամբ՝ Ջավախքում նախկին ռուսական բազայի տեղում հիմնվում է թուրքական ռազմաբազա։ «Դեռ հայտնի չէ՝ Ջավախքինը 100 տոկոսանոց հաստատ ծրագի՞ր է, թե՞ ոչ»,- ասվում է «Արմնյուզի»՝ այս թեմայով երկրորդ ռեպորտաժում։  

Ռեպորտաժում, միևնույն ժամանակ, մեջբերվում է արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքը, որում վերջինս նշում է, որ հենց Վրաստանն է ավելի վաղ Ջավախքում կառուցել սեփական «ռազմական օբյեկտ», իսկ այլ երկրների հետ համագործակցության մասին խոսք չկա։ Այս թեմայով քննարկում եղել է նաև Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի եթերում։ 

Թուրքիան «մի քանի անգամ» ռազմաբազա է կառուցել Վրաստանում

Հայկական մեդիայում Վրաստանի տարածքում թուրքական ռազմաբազայի կառուցման մասին քննարկումները նորություն չեն․ դրանք ակտիվանում են վերջին մի քանի տարիներին՝ որոշակի ընդմիջումներով։ 2016 թ. սկզբին քննարկվում էր Վրաստանում և Նախիջևանում  ռազմաբազա կառուցելու հարցը։ «Ռազմաբազա կառուցելու» հարցը Վրաստանի և Թուրքիայի իշխանությունները քննարկել են դեռ 2004-ին, ինչը կրկին տարածվել էր մամուլում։ Այս քննարկումները ժամանակին լուրջ արձագանք էին գտել նաև ջավախահայերի շրջանում։

Բոլոր տարիներին քննարկումները վերաբերում էին հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքի ավիաբազային և Ջավախքում նախկին ռուսական ռազմաբազայի վայրում կառուցվելիք բազային։ 

Հատկանշական է, որ թե՛ վրացական և թե՛ միջազգային արժանահավատ աղբյուրներում Վրաստանում կառուցվող կամ կառուցվելիք ռազմաբազայի մասին հրապարակումներ չկան․ առկա բոլոր տեղեկությունները վերաբերում են թուրքական դրամաշնորհներով վերականգնվող վրացական ռազմաբազային։ Բացի այդ, այս համագործակցությունը մինչ այս չի ներառել թուրքական ուժերի անմիջական ներկայություն Վրաստանի տարածքում։ 

Թուրք-վրացական ռազմական համագործակցությունը ևս նոր չէ

Վրաստանում Թուրքիայի ռազմական ներկայության մասին խոսակցությունների հիմքում վրաց-թուրքական զարգացող համագործակցությունն է։ 

Այս համագործակցությունն ունի տասնյակ տարիների պատմություն՝ սկսած Սովետական Միության փլուզումից։ 1992 թվականին ռազմական կրթության ոլորտում եռակողմ համաձայնագիր է կնքվել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Թուրքիան և Վրաստանը ռազմական վարժանքների, տեխնոլոգիաների և գիտության ոլորտի համաձայնագիր էին կնքել 1996 թվականին։ 

Մառնեուլիի ավիաբազան վնասվել էր 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում՝ ռուսական կողմի հարվածներից, որից հետո Թուրքիան և Վրաստանը համագործակցում են նաև այդ ռազմաբազայի արդիականացման և վերազինման ուղղությամբ՝ Թուրքիայից տրամադրվող դրամաշնորհների միջոցով։ Նպատակներից մեկը ավիաբազան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելն է։ Միայն 2020 թվականին երկու երկրների միջև ռազմական համագործակցության շրջանակում Թուրքիան շուրջ 18 միլիոն դոլար է տրամադրել Վրաստանին, որից ավելի քան 14 միլիոնը՝ հենց Մառնեուլիի ավիաբազայի վերազինման աշխատանքների համար։

Ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները՝ կարող ենք նկատել, որ 2020 թվականի ընթացքում Մառնեուլիի ավիաբազայում վերանորոգման աշխատանքներ են տեղի ունեցել։

2008 թվականի պատերազմի հենց առաջին օրը ռուսական զորքերի կողմից ռմբակոծված մեկ այլ՝ Թբիլիսիից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վազիանիի ռազմաբազան ևս տարիներ առաջ վերականգնվել է Թուրքիայի ֆինանսական աջակցությամբ։ 

Ռազմաբազա կառուցելու վերաբերյալ ակտիվ քննարկումներ չկան նաև վրացական և թուրքական մամուլում, որտեղ տեղ են գտել ռազմական համագործակցության վերաբերյալ միայն պաշտոնական տեղեկությունները։

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ վրաց-թուրքական ռազմական համագործակցությունն իսկապես զարգանում է մեծ ակտիվությամբ, սակայն պնդումները, թե Թուրքիան ռազմաբազա է կառուցում Մառնեուլիում, մանիպուլյատիվ են․ վերջինս աջակցում է Մառնեուլիում գործող վրացական ավիաբազայի վերազինմանը՝ առանց անմիջական ռազմական ներկայության։ Իսկ Ջավախքում Թուրքիայի կողմից ռազմաբազա կառուցելու մասին խոսակցությունները հաստատող կամ հերքող որևէ տեղեկություններ առկա չեն։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens