ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

«Սպուտնիկ»-ի իրարամերժ նյութերը Հայաստանում և Ադրբեջանում

19:07, 28 Օգս, 2017

Կրեմլի խոսափող համարվող և Ռուսաստանի կառավարությանը պատկանող «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային տեղեկատվական գործակալության մաս հանդիսացող «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը երկակի չափանիշներ է կիրառում Հայաստանում և Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանման հարցում` փորձելով հաճոյանալ տեղական լսարաններին: «Սպուտնիկը» ռուսական լրատվական գործակալություն է, որը որպես թիրախ դիտարկում է արտասահմանյան լսարանը և աշխատում է 33 լեզուներով` այդ թվում հայերենով և ադրբեջաներենով:

Լռել այն մասին, ինչի մասին խոսում են

«Սպուտնիկ»-ի բոլոր լեզուներով գործող կայքէջերի համար գործակալության քաղաքականությունն ընդհանուր է, սակայն լրատվական առանձին ծառայությունների լուրերը` պայմանավորված հրապարակման լեզվից, հաճախ հակասում են իրար: Թեև գործակալության կարգախոսն է «ասում ենք այն, ինչի մասին լռում են մյուսները»,  ոչ ձեռնտու դեպքերում այն ևս հաստատակամորեն լռում է: «Սպուտնիկ»-ի որոշ ծառայությունների կայքէջերը լրատվությունը տարածում են երկու տարբերակով` տեղական լեզվով և ռուսերենով: Հրապարակվող լրատվության բովանդակության մեջ էական տարբերություն կա անգամ նույն կայքի այս երկու բաժիններում:

Օրինակներից մեկն այս տարվա մայիսի 18-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի նախահարձակ լինելու մասին: «Սպուտնիկի» երևանյան ծառայությունը, մեջբերելով նրան, ընդգծեց ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ դիտարկումը: Նույն ելույթի մի մասը հրապարակեց նաև լրատվականի ադրբեջանական ծառայությունը` ռուսալեզու տարբերակում մեկ պարբերությամբ ներկայացնելով ԱԳՆ խոսնակի անդրադարձը ստեղծված իրավիճակի մասին: Սակայն  ադրբեջանական կայքէջը չհայտնեց, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին` մեջբերելով միայն հակամարտության լուծման գործընթացում Ռուսաստանի դերի վերաբերյալ ռուս պաշտոնյայի խոսքերը, այն էլ միմիայն ռուսալեզու տարբերակում: Նույն ծառայության  ադրբեջաներեն էջում Զախարովայի ելույթի մասին որևէ լուր այդպես էլ չհրապարակվեց:

Հաճոյանալ լսարանին

Տարբերվում են նույն տեղից կառավարվող և նույն գործակալության մաս կազմող այս երկու լրատվականներում Լեռնային Ղարաբաղի թեմայի լուսաբանման հարցում ընտրված տերմինները ևս: Երևանում գործող «Սպուտնիկ Արմենիան» Լեռնային Ղարաբաղն անկաշկանդ անվանում է «Արցախի Հանրապետություն», մինչդեռ գործակալության ադրբեջանական կայքէջում Լեռնային Ղարաբաղն «Ադրբեջանի օկուպացված տարածք» է: Իսկ ահա «Սպուտնիկ Թուրքիայի» կայքում Ղարաբաղը ներկայացվում է որպես «Հայաստանի աջակցություն ստացող հայ անջատողականների հսկողության տակ գտնվող տարածք»: Ուշագրավ է նաև, որ լրատվականի ադրբեջանական կայքէջից ընդհանրապես հանված է  հայկական ծառայության էջին հղումը:  «Սպուտնիկ Ադրբեջանին» հղումն էլ հանված է լրատվականի հայկական տարբերակի կայքէջից:

«Ռուսաստանն այսօր»

«Սպուտնիկի» գլխավոր գրասենյակը տեղակայված է Մոսկվայում և ղեկավարվում է ռուսական պետական քարոզչության առաջատարներ հանդիսացող Դմիտրի Կիսիլյովի և «Russia Today» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի կողմից: Այստեղ է խմբագրվում նաև լրատվականի հիմնական` միջազգային կայքէջը, որի լեզուն անգլերենն է: Այստեղ ևս գործակալությունը իրադարձությունների լուսաբանման հարցում ակնհայտ կողմնակալություն է դրսևորում` որդեգրելով ադրբեջանամետ քաղաքականություն:

Լրատվականը պարբերաբար հրապարակում է հայկական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին դեպքերը` ներկայացնելով Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվությունը։ Չներկայացնելով հայակական կողմի հրապարակած տվյալները և չզուգադրելով դրանք՝ Սպուտնիկը դառնում է ադրբեջանական քարոզչության ուղղակի միջնորդը՝ սփռելով այն աշխարհով մեկ:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Armenian Armed ForcesArtsakhAzerbaijanDmitri KiselyovMargarita SimonyanNagorno-karabakhRussia TodaySputnikАрцахдмитрий киселевкарабахРоссия сегодняСпутникСпутник Азербайджанспутник арменияСпутник ТурцияԱդրբեջանԱրցախԼեռնային ՂարաբաղՍպուտնիկ ԱդրբեջանՍպուտնիկ ԱրմենիաՍպուտնիկ Թուրքիա

Հարակից հոդվածներ

Արցախի կյանքի ճանապարհը.  Հայ պաշտոնյաների անորոշ ու հակասական հայտարարությունները Լաչինի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կյանքի ճանապարհը. Հայ պաշտոնյաների անորոշ ու հակասական հայտարարությունները Լաչինի մասին

10:49, 9 Օգս, 2022

Արցախում օգոստոսի սկզբին միանգամից երկու ուղղությամբ ադրբեջանական ուժերի հարձակումից հետո Ստեփանակերտի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչները հայտնեցին, որ օգոստոսի 25-ին Հայաստանը...

Արցախին տրվող օգնությունը՝ շարունակական շահարկման ու մանիպուլյացիայի առարկա
Մանիպուլյատիվ

Արցախին տրվող օգնությունը՝ շարունակական շահարկման ու մանիպուլյացիայի առարկա

19:20, 16 Հնս, 2022

Հունիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ամփոփիչ ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունից Արցախին տրվող օգնությանը՝...

Հաագայի դատարանը Հայաստանին Արցախում գտնվող հուշարձանների սեփականատեր ճանաչելու որոշում չունի
Սխալ

Հաագայի դատարանը Հայաստանին Արցախում գտնվող հուշարձանների սեփականատեր ճանաչելու որոշում չունի

12:29, 5 Մյս, 2022

Սոցիալական ցանցերում վերջին օրերում տարածվում է տեղեկություն, թե Հաագայի արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Հայաստանը հանդիսանում է...

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»
Սխալ

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»

18:06, 26 Ապր, 2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այսօր՝ ապրիլի 26-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հերքել է լրագրող Կառլեն Ասլանյանի պնդումը,...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens