ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Հայաստանում ԴՆԹ հետազոտությունների սարք՝ սեկվենատոր, եղել է դեռևս 2017 թվականից. Փաշինյանը սխալվում է

17:32, 4 Հնս, 2021

ՍԽԱԼ

ՀՀ-ում ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորություն գոյություն չի ունեցել։ Առաջին սեկվենատորը ձեռք է բերվել 2018 թ․-ի մայիսից հետո. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ի կառավարության նիստին հայտարարեց, որ Հայաստանում մինչև 2018 թվականը ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորություն չի եղել, քանի որ մինչ այդ այդպիսի սարք չի եղել երկրում։ 

«Առաջին սեկվենատորը, որով արվում են ԴՆԹ հետազոտությունները, 2018 թվականի մայիսից առաջ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես այդպիսի սարք գոյություն չի ունեցել։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորություն գոյություն չի ունեցել։ 18 թվականից հետո՝ պատերազմից առաջ, այդ սարքը՝ առաջին սարքը, արդեն եղել է, երկրորդը ձեռք ենք բերել պատերազմից հետո, երբ հասկանալի է դարձել, որ այդ ծավալները պետք է կարողանանք ապահովել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։  

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք հանրապետությունում մինչև 2018 թվականը ԴՆԹ հետազոտությունների սարք՝ սեկվենատոր, չի եղել։ 

Ոչ միայն սեկվենատոր է եղել, այլ նաև ԴՆԹ թեստերի նորագույն մեթոդ համարվող նոր սերնդի սեկվենավորում  

«Հետք» պարբերականը դեռևս 2015 թվականին հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Հայաստանը մոտ ապագայում պետք է ունենար ԴՆԹ փորձաքննության վերջին սերնդի գործիք։ Ըստ հրապարակման՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյում բացվելու էր ԴՆԹ փորձաքննությունների բաժին։ Բյուրոյի այն ժամանակվա տնօրեն Արտաշես Ջավադյանը նշել էր, որ սարքավորումների մեծ մասը ձեռք է բերվել և կազմակերպչական աշխատանքները 90 տոկոսով ավարտվել են:

«ԴՆԹ փորձաքննությունների այս բաժինը կլինի տարածաշրջանում միակը, որտեղ կկիրառվի ԴՆԹ թեստերի նորագույն մեթոդը՝ հաջորդ սերնդի սեկվենավորումը»,- նշել էր նոր ձևավորվող բաժնի ղեկավար Աննա Հովհաննիսյանը։

FIP.am-ի հետ զրույցում, սակայն, Փորձաքննությունների ազգային բյուրոյի փոխտնօրեն Պատվական Ոսկանյանն ասաց, որ այդ բաժինն այդպես էլ չի բացվել, և իրենք ԴՆԹ-ով չեն զբաղվում։ 2015-ին նման կենտրոն բացելու նախապատրաստական աշխատանքներ տարվել են, որպեսզի ձեռք բերեն նաև սեկվենատոր, բայց այդպես էլ չեն գնել։

«Երկրորդական սարքավորումներից՝ սառնարաններ, պիպետկաներ, տյագաներ, տենց բաներ, այո՛, ձեռք բերվել են, բայց PSR, սեկվենատոր, տենց բաներ չենք առել,  հասկացել ենք՝ փողի հարց կա, կանգնել ենք, դրա համար մենք այդ գործով չենք զբաղվում»,- ասաց նա և նշեց, որ ժամանակին պլանավորված նոր ձևավորվող բաժնի ղեկավար Աննա Հովհաննիսյանը տեղափոխվել է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն և այնտեղ շարունակել այդ աշխատանքները։ 

Աննա Հովհաննիսյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև ինքն այսօր Գենետիկայի կենտրոնում ևս չի աշխատում, բայց ժամանակին այդ աշխատանքներում ներգրվված է եղել, և Գենետիկայի կենտրոնի համար Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ համատեղ նոր սերնդի սեկվենատոր, այդուհանդերձ, ձեռք բերվել է։

«Այո՛, նման սարք Հայաստանն ունեցել է, և ես 2017 թվականին արել եմ մեծ կոնֆերանս դրա հետ կապված»,- ասաց նա՝ նշելով, որ դա եղել է գիտական ծրագրի շրջանակներում ձեռք բերված սարք, որը տեղակայված է Գենետիկայի կենտրոնում։ 

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը հստակեցրեց, որ նշված համատեղ կիրառման համար նախատեսված սարքը սեկվենատոր չէ, այլ MGS սարքն է, այսինքն՝ նոր սերնդի սեկվենավորում, որը մարդու գենի ավելի ամբողջական հետազոտման համար է։ «Այն ձեռք ենք բերել 2015 դեկտեմբերին՝ Փորձաքննության ազգային բյուրոյի հետ համատեղ, որը պետական գիտկոմիտեի մեր ծրագիրն է եղել։ Փորձաքննությունների ազգային բյուրոն տվեց 5 մլն դրամ, մենք՝ 10 մլն, մնացած գումարը տվեց պետությունը, և այն այսօր պատկանում է Պետական բժշկական համալսարանին և դրված է գենետիկայի ամբիոնում»,- ասաց նա։  

Թամարա Սարգսյանը, սակայն, տեղեկացրեց, որ Գենետիկայի կենտրոնը դրանից բացի ունի նաև բուն ԴՆԹ որոշման համար նախատեսված սեկվենատոր, որն էլ հենց կիրառելի է պահանջվող փորձաքննությունների համար։ 

«Մեր սեկվենատորը, առանց պետական մասնակցության, ԱՄՆ-ից միջազգային գրանտային ծրագրով ձեռք ենք բերել 2017 թվականի հուլիսին, և դա մեր նախագիծն էր։ Այդ սարքից այսօր 2 հատ ունի նաև Դատաբժշկական կենտրոնը, բայց տարբերությունն այն է, որ մեր սարքը և մեր ծրագրերը միայն հիվանդությունների ախտորոշման համար են։ Մենք երբևիցե այդ փորձառությունը չենք արել՝ մարդկանց ոսկորներից ԴՆԹ անջատել, և երբևիցե չենք արել, դա մեր ասպարեզը չէ, բայց սարքը կա, եթե պետք է և մարդիկ կան, որ կարող են դա անել, կարող ենք տրամադրել, օգնել, եթե եղածը չի բավարարում։ Ես չեմ ափսոսում, դա բոլորիս ցավն է, բայց  չենք կարող անել, որովհետև չունենք նման մասնագետ»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ պետությունը դիմե՞լ է իրենց այդ սարքով ևս հետազոտություններ անելու համար, Սարգսյանն ասաց, որ ինքն առաջարկել է «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանին, որը նշել է, որ երկու սարք արդեն ունեն։ «Երևի թե լրիվ բավարար է, թեև վստահ եմ՝ շատ ծանր աշխատանք է»,-ասաց նա։ 

ԱՆ դատաբժշկական գիտագործական կենտրոնից էլ փորձեցինք պարզել, թե երբ է ձեռք բերվել առաջին սեկվենատորը, սակայն վերջիններս հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել՝ ուղղորդելով Առողջապահության նախարարություն։ Այս հարցով հարցումներ ենք ուղարկել նախարարություն և պատասխանի դեպքում ևս կանդրադառնանք այս թեմային։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի Հանրապետությունում ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորություն չի եղել և առաջին սեկվենատորը ձեռք է բերվել 2018 թվականի մայիսից հետո, սխալ է։ Դեռևս 2017 թվականից Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնն ունեցել է սեկվենատոր, իսկ 2015 թվականին պետական ծրագրով հանրապետությունում եղել է նաև ԴՆԹ թեստերի նորագույն մեթոդ համարվող նոր սերնդի սեկվենավորում։ 

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԴՆԹ հետազոտությունՀՀ առողջապահության նախարարությունՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens