ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Դիվանագետների անվան տակ զինվորականները չեն քվեարկել. «Հրապարակը» մանիպուլացնում է

12:11, 30 Հնս, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«Հրապարակ» օրաթերթը երեկ՝ հուլիսի 28-ին, «Խաղաղապահներին ընդգրկել են դիվանագետների ցանկում» վերնագրով նյութ է հրապարակել և գրել, թե բացահայտել են էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների «գաղտնիքը»:

Թերթի պնդմամբ՝ էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած դիվանագիտական անձանց ձայների քանակի հետ մանիպուլյացիա է տեղի ունեցել, ինչն էլ պատճառ է դարձել նախկինում մամուլում շրջանառվող թվերի և էլեկտրոնային քվեարկության իրական արդյունքների տարբերության համար։ 

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին մի շարք լրատվականներ, հղում անելով Mediaport տելեգրամյան ալիքին, հայտնել էին, որ «Դիվանագետները մեկ մարդու պես մերժել են Նիկոլ Փաշինյանին»։ Մասնավորապես, նշվում էր, որ էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցել են 284 ընտրողներ, որոնցից 168 քվե ստացել է «Հայաստան» դաշինքը, 112՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է միայն 4 ձայն։

«Հրապարակն» իր հոդվածում մեջբերել է հունիսի 20-ի երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի զեկույցը, համաձայն որի՝ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների՝ էլեկտրոնային եղանակով ընտրողների ընդհանուր թիվը 650 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 500, որից 163-ը ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ 

«Բոլորս զարմացանք, թե ինչ մանիպուլյացիա են արել թվերի հետ, որ դիվանագետների քանակը այդքան աճել է։ Երեկ պարզեցինք այս «գաղտնիքը»։

Պարզվում է՝ դիվանագետների անվան տակ քվեարկել են նաև դրսում ծառայող զինվորականները, մասնավորապես՝ խաղաղապահները։ Միայն 2019 թվականին Սիրիա ուղարկված հայկական առաքելությունը՝ հայ բժիշկներից ու սակրավորներից կազմված, 83 հոգի են»,— գրել է կայքը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանո՞վ են ճիշտ այս պնդումները։

Դրսում գտնվող զինծառայողները քվեարկել են սկսած 2016 թվականից և ոչ դիվանագետների անվան տակ։

Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածը սահմանում է օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների, նրանց ընտանիքների, ինչպես նաև երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների ընտրական իրավունքը։ 

ԿԸՀ-ն, իր հերթին, 2016 թ. հունիսին, համաձայն N 32-Ն որոշման, սահմանել էր Հայաստանից դուրս գտվող դիվանագիտական և զինվորական ծառայություն իրականացնող անձանց քվեարկության էլեկտրոնային կարգը։ 

Այսինքն` պնդումը, թե դրսում ծառայություն իրականացնող զինծառայողները, մասնավորապես՝ խաղաղապահները, դիվանագետների անվան տակ են քվեարկել, մանիպուլյատիվ է, իսկ խաղաղապահներն առաջին անգամ չէ, որ քվեարկում են:

Էլեկտրոնային ձևով ընտրողների քանակը չի աճել

Թերթի արած պնդումը, թե դիվանագետների քանակը աճել է, նույնպես սխալ է։ Համոզվելու համար կարող ենք այցելել ԿԸՀ կայք և համեմատել այս և նախորդ ընտրություններին քվեարկությանը էլեկտրոնային եղանակով գրանցված և մասնակցած անձանց քանակները։ 

Այսպես՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը 650 է, մասնակցածներինը՝ 500։ 2020 թվականին չկայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին գրանցված է եղել 640 ընտրող։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցված է եղել 729 ընտրող, որից ընտրությանը մասնակցել է 504-ը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին այս ցուցանիշը եղել է, համապատասխանաբար, 877 և 747:

Պատկերը այլ է եղել 2015-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, երբ դեռևս նախորդ Ընտրական օրենսգրքով Հայաստանից դուրս ծառայություն իրականացնող զինծառայողները քվեարկությանը չէին մասնակցում։ Էլեկտրոնային եղանակով գրանցված ընտրողների քանակն այն ժամանակ 265 էր, մասնակցածներինը՝ 245։

Խաղաղապահների քվեարկության փաստը գաղտնիք չէ 

«Հրապարակը», բացի այդ, պնդում է, որ խաղաղապահներին ընտրություններին ընդգրկել են գաղտնի, և այդ տեղեկությունը գաղտնի է պահվել։

«Սակայն խաղաղապահներին դիվանագետների կազմում ընդգրկելու և այդ փաստը գաղտնի պահելու իմաստն այն էր, որ դիվանագետների շրջանում ևս տպավորություն ստեղծվի, որ Փաշինյանն անգամ ԱԳ պրոֆեսիոնալ միջավայրում աջակցություն ունի»,- նշված է հրապարկման մեջ։ 

Սակայն ԿԸՀ կայքում դեռևս մինչև ընտրությունների օրն էր հրապարակվել էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը, որտեղ առանձին ցուցակով նշված է հանրապետությունից դուրս ծառայություն իրականացնող զինծառայողների՝ խաղաղապահների անվանական ցուցակը:

Այսպիսով, «Հրապարակ» օրաթերթի պնդումները, որ խաղաղապահները դիվանագետների անվան տակ են քվեարկել և որ այդ հանգամանքը գաղտնի է պահվել, մանիպուլյատիվ է: Ինչպես նաև սխալ է դիվանագետների քանակի աճի մասին պնդումը։ 

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններ 2021ԿԸՀ

Հարակից հոդվածներ

ԿԸՀ-ն իր մասնագետներին չի գործուղելու ընտրությունները կեղծելու համար․ «Հրապարակը» մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

ԿԸՀ-ն իր մասնագետներին չի գործուղելու ընտրությունները կեղծելու համար․ «Հրապարակը» մանիպուլացնում է

17:53, 26 Նյմ, 2021

«Հրապարակ» օրաթերթը այսօր՝ նոյեմբերի 26-ին, «ԿԸՀ-ն ընտրությունների ժամանակ իր մասնագետներին է «գործուղելու»» վերնագրով հոդված է հրապարակել և եզրահանգումներ արել այն...

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ
Մանիպուլյատիվ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ

18:22, 17 Սպտ, 2021

Ընթացիկ շաբաթվա՝ սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը»...

Մանիպուլյատիվ «հանգամանքներ»` ընտրությունների գործընթացների վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Մանիպուլյատիվ «հանգամանքներ»` ընտրությունների գործընթացների վերաբերյալ

18:00, 7 Հլս, 2021

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հունիսի 29-ին «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովում մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական...

Զինվորների հայտնի տեսանյութը. ինչ է եղել ընտրատեղամասում իրականում
Մանիպուլյատիվ

Զինվորների հայտնի տեսանյութը. ինչ է եղել ընտրատեղամասում իրականում

10:41, 28 Հնս, 2021

Համացանցում և լրատվամիջոցներում վերջին օրերին ակտիվորեն տարածվում էր տեսանյութ, որը վերնագրված էր՝ «Զինծառայողները քվեախցիկից պատրաստի ծրար են վերցրել և դուրս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens