ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Ում «խնդիրն» է զենք արտադրելը և վաճառելը․ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության հետքերով

13:41, 1 Հլս, 2021

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ և նոր նախագահի նորանշանակ խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել էր Հայաստանի՝ զենք արտադրելու հնարավորությունների մասին իր նախորդ հայտարարություններին։

«Ուրեմն, զենք արտադրելը էսպիսի փոքր երկրի, սահմանափակ հնարավորություններով երկրի խնդիր չի կարող լինել։ Բայց ուրիշ բան է, որ այդ երկիրն իր սահմանափակ, համեստ միջոցներով և կադրերով կարող է մասնակցել այդպիսի գործունեության՝ ուրիշ երկրների հետ համատեղ կատարելու, լուծելու նման խնդիրներ»,- հայտարարել էր Մարտիրոսյանը՝ նշելով, որ նման փոքր երկրներն ի զորու չեն արտադրել զենք, որը և՛ կպաշտպանի երկիրը, և՛ հնարավորություն կտա առևտուր անել։ 

«Աշխարհում զենք վաճառում են ընդամենը հինգ երկիր»,- նշել էր Մարտիրոսյանը։

Հաշվի առնելով Մարտիրոսյանի պնդման շուրջ ծավալված քննարկումները՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե աշխարհի որ երկրներն են զենք վաճառում և արտադրում։

Աշխարհին զենք մատակարարողները 

Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարությունը, թե աշխարհում միայն հինգ երկիր է զենք վաճառում, իրականությանը չի համապատասխանում։ Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի 2021 թվականին հրապարակված զեկույցում առանձնացվել են ծանր զինատեսակներ արտահանող 65 երկրներ։ Այս շարքում կազմակերպությունն առանձնացնում է հինգ երկիր, որոնք գերակշիռ դիրք ունեն զենքի վաճառքի շուկայում։ Այսպես, 2016-2020 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգները մատակարարել է աշխարհի զենքի 37 տոկոսը, Ռուսաստանին բաժին է ընկել ընդհանուրի 20 տոկոսը։ Եռյակը ամփոփում է Ֆրանսիան՝ ընդհանուր արտահանումների 8․2 տոկոսով։

Տասնյակում են Գերմանիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իսրայելը և Հարավային Կորեան։ Ինֆոգրաֆիկայում ներկայացված են 2016-2020 թվականների զենքի արտահանման ծավալներով ամենամեծ 25 երկրները։ Այս երկրներն են ապահովում զենքի արտահանման ծավալների շուրջ 99 տոկոսը։

Ըստ այդմ, Մարտիրոսյանի նշած թիվը՝ հինգ երկիր, ավելի քան տասն անգամ քիչ է, քան իրականում։ Ի դեպ, այս դեպքում խոսքը միայն ծանր զինտեխնիկա վաճառող երկրների մասին է։ Փոքր զինատեսակներ արտադրում և վաճառում են աշխարհի շուրջ 100 երկրների ավելի քան 1000 ընկերություններ:

Loading...

Loading…

Զենք արտադրող և վաճառող երկրներ

Հետաքրքիր է, որ Ուկրաինան զենք մատակարարողների շարքում 12-րդն է և ապահովում է աշխարհում արտահանված զենքի 0․9 տոկոսը։ Ուկրաինայի արսենալում կան ինչպես T-84, T-72 և այլ տեսակի տանկեր, այնպես էլ այլ զրահամեքենաներ, հրետանային կայանքներ և փոքր զինատեսակներ։ Ակտիվ ռազմական արդյունաբերությունը, սակայն, չի նշանակում, որ այդ երկիրը  սահմանափակվում է միայն սեփական արտադրության զենքերով։ 

Պատերազմական Ուկրաինայի բանակն օգտագործում է նաև սովետական, եվրոպական և ամերիկյան արտադրության զենքեր։ Վերջին տարիներին երկիրը զարգացնում է համագործակցությունը նաև Թուրքիայի հետ՝ ձեռք բերելով Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր։ 

Հարևան Վրաստանը վերջին տարիներին զարգացնում է ոչ միայն ռազմական համագործակցությունն Արևմուտքի և, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ, այլ նաև քայլեր է ձեռնարկում ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ։ 

Վրացական արտադրության զենքերին կարելի է ծանոթանալ երկրի պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող «Դելտա» ինստիտուտի կայքում։ Վրաստանն արտադրում է ինչպես զրահամեքենաներ, այնպես էլ հրետանային համակարգեր։ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ևս փորձ ունի զինատեսակների արտադրության ոլորտում։ 2012-ին այն նաև ռազմական նավ է արտադրել և գործարկել։

Սերբիան ևս զենքի արտադրության և վաճառքի հետաքրքիր պատմություն ունի։ Վերջերս պարզվեց նաև, որ Սերբիան զենք է մատակարարել Հայաստանին և Ադրբեջանին՝ չնայած զենքի մատակարարման էմբարգոյին։ Պաղեստինը ևս տեղական արտադրության զինատեսակների մի ամբողջ շարք ունի, որոնք օգտագործվել են Իսրայելի դեմ գործողությունների ժամանակ։

Այսպիսով, Ռադիկ Մարտիրոսյանի պնդումը, թե աշխարհում միայն հինգ երկիր է զենք վաճառում, իրականությանը չի համապատասխանում՝ անգամ, եթե այն վերաբերում է զենքի վաճառքի շուկայում գերակշիռ դիրք ունեցող պետություններին։ Մարտիրոսյանի մյուս պնդումը, թե փոքր երկրները չեն կարող ապահովել իրենց անվտանգությունը տեղական արտադրության զենքերով և մյուս կողմից էլ՝ արտահանել, մանիպուլյատիվ է, քանի որ անգամ հզոր ռազմական արդյունաբերություն ունեցող պետությունները չեն բավարարվում միայն սեփական արտադրության զենքերով, իսկ մի շարք փոքր երկրներ արտադրում են ողջ աշխարհում հայտնի զինատեսակներ։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` զենքՌադիկ Մարտիրոսյան

Հարակից հոդվածներ

Տարածվող «Լուսանի» նկարները հին են ու պատկերում են ռուսական «Բուռանին»․ Մեքենան ՀՀ-ում կհավաքվի, ոչ թե կարտադրվի
Սխալ

Տարածվող «Լուսանի» նկարները հին են ու պատկերում են ռուսական «Բուռանին»․ Մեքենան ՀՀ-ում կհավաքվի, ոչ թե կարտադրվի

18:24, 4 Ապր, 2022

Արդեն երկու օր է՝ համացանցի հայալեզու հատվածում ակտիվորեն քննարկում են «Լուսան» անվանմամբ բազմաֆունկցիոնալ լիաքարշ զինված մեքենաները։ Ըստ տարատեսակ հրապարակումների՝ նշված...

Պարեկային ծառայողներն ունեն և՛ զենք, և՛ փամփուշտ
Սխալ

Պարեկային ծառայողներն ունեն և՛ զենք, և՛ փամփուշտ

19:02, 5 Հկտ, 2021

Պարզվում է՝ երիտասարդ պարեկների հանդեպ գործատուն մեծ անվստահություն ունի, արդեն մի քանի օր է՝ զենքերն ամրակցված են տղաներին՝ առանց փամփուշտի....

200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենքի մեծ մասը բարոյապես հին է
Պաշտոնական

200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենքի մեծ մասը բարոյապես հին է

10:20, 24 Հլս, 2018

Հուլիսի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը  ժամանակակից,  արդիական, անգամ ՌԴ սպառազինության...

Սերժ Սարգսյանի Ռ-«էվոլյուցիա» չապրող սուտը
Պաշտոնական

Սերժ Սարգսյանի Ռ-«էվոլյուցիա» չապրող սուտը

17:01, 19 Հլս, 2017

Հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուտաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու կապակցությամբ ՌԴ-ի դիրորքոշման վերաբերյալ հարցին...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens