ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ինչ էր իրականում պայթել Ադրբեջանում. «5-րդ ալիքի» կեղծիքը

13:43, 10 Հլս, 2021

ՍԽԱԼ

Օրերս համացանցում ակտիվորեն տեղեկություն էր տարածվում, թե Կասպից ծովում Ադրբեջանին պատկանող նավթահորում խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Հայկական լրատվականները հայտնում էին ադրբեջանական գազահանքավայրի պայթյունի մասին։

Թեմային անդրադարձել էր նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը, որը հուլիսի 6-ին ռեպորտաժ էր հրապարակել՝ «Ադրբեջանի հարստությունն այրվում է. հրդեհ՝ Կասպից ծովում» վերնագրով։ Տեսանյութը Ֆեյսբուքում ունի շուրջ 523 հազար դիտում և 15 հազար հավանում։

Ռեպորտաժում ներկայացվում են տարբեր կադրեր, և հավաստիացվում է, որ դրանք արվել են Կասպից ծովի ադրբեջանական «Ումիդ» գազային պլատֆորմում, որտեղ էլ որ, իբրև, պայթյուն է որոտացել։ Բացի այդ, ռեպորտաժում նշվում է, որ նախնական տվյալներով հանքում աշխատող 32 բանվոր է մահացել, և կան բազմաթիվ վիրավորներ։

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հերքել էին այս տեղեկությունը, իսկ SOCAR պետական նավթագազային ընկերությունից հայտնել էին, որ իրենց արտադրական հարթակներում վթարներ չեն եղել։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է միջադեպն ու հրապարակված տեսանյութը և հայտնաբերել մի շարք կեղծիքներ։

Ինչ էր տեղի ունեցել իրականում

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում հուլիսի 4-ին՝ ժամը 21։50-ին, մոտ կես կիլոմետր երկինք բարձրացող բոցի սյուն էր գոյացել։ Բոցն այնքան ուժգին էր եղել, որ նույնիսկ տեսանելի էր Բաքվից։

Սակայն դա ոչ թե գազային հանքի կամ նավթահորի պայթյուն էր, ինչպես պնդում էին լրատվականները, այլ Կասպից ծովում գտնվող Դաշլի կղզում տեղի ունեցած ցեխահրաբուխի ժայթքում։ Կոորդինատները՝ 39.620250, 49.710880։

Սա փաստում է Ադրբեջանի փրկարար ծառայության կողմից հաջորդ օրը հրապարակած տեսանյութը։ Դրանում երևում է կղզին, որտեղ նկարահանման պահին կրակի օջախում դեռևս այրվում էին ընդերքից դուրս եկող գազերը։

Բացի այդ, դեպքի օրը տեսանյութ էր հրապարակվել «Ումիդ» գազահանքավայրից, որում երևում է թե՛ անվնաս գազարդյունաբերող հարթակը, թե՛ հեռվում այրվող բոցը։

Ցեխահրաբխի ժայթքումից առաջացած կրակի բոցը ֆիքսել էին նաև արբանյակները։

View post on imgur.com

Կղզին անմարդաբնակ է․ հանքում 32 բանվոր չի մահացել

«5-րդ ալիքը» նաև նշում էր, որ նախնական տվյալներով հանքում աշխատող 32 բանվոր է մահացել, ինչպես նաև կան բազմաթիվ վիրավորներ։ 

Իրականում, սակայն, Կասպից ծովում գտվող Դաշլի կղզու տարածքը կազմում է ընդամենը 0․08 կմք, և այնտեղ չկա որևիցե հանք, իսկ կղզին անմարդաբնակ է։ Սրանում կարող ենք համոզվել՝ դիտելով նախկինում արված արբանյակային լուսանկարները։

Ադրբեջանական աղբյուրներում զոհերի և վիրավորների մասին որևէ տեղեկություն մեզ չհաջողվեց գտնել։

Տեսանյութում օգտագործվող կադրերը հին են

«5-րդ ալիքի» տեսանյութում օգտագործվել էին կադրեր նախկինում Կասպից ծովում տեղի ունեցած միջադեպերից՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր Ադրբեջանին պատկանող «Ումիդ» գազային պլատֆորմում տեղի ունեցած դեպքից։

Մասնավորապես, տեսանյութի սկզբում օգտագործվել են կադրեր դեռևս 2016 թ. ապրիլին Կասպից ծովում ռուսական Palflot 2 տանկերի բռնկման RT հեռուստաընկերության ռեպորտաժից։ Հաղորդավարուհին այս կադրերը ներկայացնում է լրիվ աղավաղված՝ «թե ինչպես է այրվում Ադրբեջանի հարստությունը՝ նավթը և գազը»՝ անտեսելով, որ պատկերում նավթատար տանկեր է և ոչ թե գազարդյունաբերող պլատֆորմ, և նույնիսկ ներկայացված կադրերում տանկերի վրա երևում է ռուսական դրոշը։

Հաջորդող տեսարանը, որը ներկայացվում է որպես ադրբեջանական «Ումիդ» գազային պլատֆորմ, իրոք որ Կասպից ծովում գտնվող ադրբեջանական պլատֆորմի հրդեհի ժամանակ է նկարահանվել, որը, սակայն, տեղի էր ունեցել դեռևս 2015-ի դեկտեմբերին, երբ «Գյունեշլի» № 10 պլատֆորմում անհայտ պատճառներով հրդեհ էր բռնկվել։ 

Խոսելով հանքում զոհերի և վիրավորների մասին՝ տեսանյութում ներկայացվել են տեսարաններ կրկին 2015-ին «Գյունեշլի» № 10 պլատֆորմի հրդեհից։

Տեսանյութում տեղ գտած հաջորդ կադրում, որտեղ երևում է Դաշլի կղզում ցեխահրաբխից առաջացած կրակի բոցը, «5-րդ ալիքի» կողմից ավելացվել է պայթյունի ձայն և համապատասխան լուսային էֆեկտ, որը օրիգինալ տեսանյութում բացակայում է։

fake-boom

Հատկանշական է, որ ռեպորտաժի մեջտեղում հաղորդավարը, այնուամենայնիվ, նշում է, որ կատարվածը Դաշլի կղզում ցեխային հրաբխի ժայթքում է։ Անհասկանալի է, թե ինչպես լրագրողը «չի նկատել» իրարամերժությունը վայրկյաններ առաջ հայտնած հակասող տեղեկության հետ։ 

Տեսանյութի մնացած հատվածում կրկին օգտագործվել են 2015 թվականին տեղի ունեցած «Գյունեշլի» հարթակի հրդեհից մեկ այլ տեսանյութի կադրեր։

Ինչպես էր տարածվել տեղեկությունը

Աղավաղված տեղեկությունը դեպքի օրը հայտնել էր ադրբեջանական https://konkret.az/ կայքը, հետո այն տարածվել էր ռուսական մամուլում և այնուհետև հայտնվել հայկական լրատվականների էջերում։ Այսպես, Radio Aurora ռադիոկայանը ներկայացնել էր, որ դեպքը տեղի է ունեցել նավթ արդյունահանող հարթակում, իսկ «9-րդ ալիք» ֆեյսբուքյան էջը  պնդում էր, որ այն եղել է գազային պլատֆորմում։ 

Վերջապես, հուլիսի 6-ին, երբ տեղեկությունն արդեն իսկ հերքվել էր Ադրբեջանի տարբեր պետական աղբյուրների կողմից, «5-րդ ալիքը» հրապարակեց իր մանիպուլյատիվ տեսանյութը։

Ադրբեջանում ցեխահրաբուխներ հաճախ են լինում

Ադրբեջանում գործում են շուրջ 300 ցեխային հրաբուխներ, որոնցից ավելի քան 140-ը՝ Կասպից ծովում։ Այդ իսկ պատճառով էլ երկրում ցեխահրաբուխների ժայթքումները հաճախակի բնույթ են կրում։ Երկրի ներկայիս տարածքում, համաձայն ադրբեջանական աղբյուրների, սկսած 1810 թվականից մինչև հիմա գրանցվել են ավելի քան 50 խոշոր նմանատիպ ժայթքումներ։

Մասնավորապես, բոլոր վերջին հինգ տարիներին եղել նմանատիպ դեպքեր՝  2016, 2017, 2018, 2019, 2020։ Վերջին նման խոշոր ժայթքումը տեղի էր ունեցել 2018-ին, երբ արթնացել էր աշխարհում մեծությամբ երկրորդ Օտման-Բոզդաղ կոչվող ցեխահրաբուխը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ «5-րդ ալիքը» սխալ տեղեկություն է տարածել՝ հայտնելով, որ «Ումիդ» գազարդյունաբերող պլատֆորմում պայթյուն է տեղի ունեցել, որում, իբրև, 32 բանվոր է մահացել։ Բացի այդ, հեռուստաալիքը մանիպուլացրել է հեռուստադիտողներին՝ ներկայացնելով նախկինում նկարված կադրերը որպես գազարդյունաբերող պլատֆորմում հրդեհի տեսարաններ։

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Տեսանյութեր

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է

17:06, 14 Մյս, 2025

London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens