ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

ԵՄ-ն 2․6 մլրդ եվրոն Հայաստանին հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային. Աշոտյանը մասամբ ճիշտ է

15:17, 21 Հլս, 2021

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվելիք 2,6 միլիարդ եվրոյից փոքր մասն է անվճար փող, մնացածը պարտք է. Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա 5 տարիների համար Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվելիք 2,6 միլիարդ եվրո գումարից փոքր մասն է «անվճար փող, մնացածը պարտք է»։ 

«2․6 միլիարդ փաթեթի մեջ դրված են և գրանտեր, այսինքն՝ անվճար փող՝ փոքր հատվածը, իմ ունեցած տեղեկություններով՝ 1,6 միլիարդից (նախնական հաստատված գումարն է նշում- խմբ.) ընդամենը 200 միլիոն եվրոն է լինելու 5 տարվա մեջ անհատույց աջակցություն, մնացածը պարտք է, մնացածը շրջանակային պարտք է»,- հստակեցրել է Աշոտյանը։ 

Ավելին, ըստ ՀՀԿ փոխնախագահի, այդ գումարները պարտքով տրամադրվելու են միջազգային ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ։

«Այդ պարտքը լինելու է միջազգային ֆինանսական ծրագրի ներքո՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ։ Այսինքն, սրանից հետո, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը, միջազգային մյուս դոնորները էն փողը, որ տալիս էին, հիմա տալու են այս ծրագրի տակ, այսինքն՝ այս ծրագիրը շրջանակային է, այդ թվում նաև համաշխարհային դոնորների համար…։ Տոկոսը վստահաբար ավելի քիչ կլինի, այստեղ ԵՄ-ն ունի գործիքակազմ սպասարկելու տոկոսը, էժանացնելու փողը։ Բայց զգալի մասը կլինի արտաքին պարտք, իսկ մենք գիտենք արտաքին պարտքը կրիտիկական ինչ մակարդակի է»,- ընդգծել է Աշոտյանը։ 

Ըստ նրա, 2․6 միլիարդի մեջ մտնելու են նաև մասնավոր ներդրումները։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում հուլիսի 17-ին հանդիպումից հետո ներկայացրել էին, թե ինչ ուղենիշային ծրագրերի են տրամադրվելու գումարները։ Դրանց թվում են՝ Հյուսիս-հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը և այլն։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք առաջիկա 5 տարիների համար Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվելիք 2․6 միլիարդ եվրոն տրվելու է որպես դրամաշնորհ, թե՞ հիմնական մասը տրվելու է որպես վարկ։ 

2․6 մլրդ եվրոն հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային 

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը FIP.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ 2.6 մլրդ եվրոն հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային, դրամաշնորհային և երաշխիքային գործիքների միջոցով։

Մինչդեռ Աշոտյանի տեղեկությունը, թե միայն 200 մլն եվրոն է տրամադրվելու անհատույց, Մանե Ադամյանը չհաստատեց։ 

«Դրամաշնորհի և վարկի բաղադրիչների տեսանկյունից հստակություն դեռևս չկա և սահմանվելու է յուրաքանչյուր ծրագրի բնույթից ելնելով»,- ասաց նա։ 

Ինչ վերաբերում է պետական վարկի ավելացմանը, ապա փոխվարչապետի պաշտոնակատարի խորհրդականը նկատեց, որ խոսքը գնում է վարկային գործիքի մասին։ «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ խոսքը չի գնում բացառապես սուվերեն վարկային ծրագրերի մասին, այսինքն՝ պետական վարկի ավելացման մասին, այլ այս գործիքակազմը թույլ է տալիս հասանելի, մատչելի վարկեր տրամադրել բիզնեսին՝ տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով։ Այսինքն՝ այս գործիքակազմը չի ենթադրում, որ մնացածը պետության վարկն է, լիքը փողեր կան, որոնք դառնալու են բիզնեսի համար հասանելի վարկեր»,- ասաց նա։ 

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Արմեն Աշոտյանի դիտարկումը, թե 2․6 միլիարդ եվրոյից փոքր մասն է անհատույց, ճիշտ է։ Գումարը հատկացվելու է տարատեսակ գործիքների միջոցով, այդ թվում՝ վարկային, դրամաշնորհային և երաշխիքային գործիքների միջոցով։ Իսկ նրա տեղեկությունը, որ միայն 200 մլն եվրոն է լինելու 5 տարվա մեջ անհատույց աջակցություն, հստակ չէ, քանի որ ինչպես նշվեց, դրամաշնորհի և վարկի համամասնության հաստատված թիվ չկա և այն պետք է սահմանվի ըստ ծրագրի։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմեն ԱշոտյանԵՄ-Հայաստան

Հարակից հոդվածներ

Ինչպե՛ս երկիրը կարող է դառնալ Եվրոպական Միության անդամ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՛ս երկիրը կարող է դառնալ Եվրոպական Միության անդամ

18:28, 1 Օգս, 2024

Հայաստանում 2024 թվականի հունիսին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ Եվրամիության անդամակցության համար հանրաքվե անցկացնելու թեմայի շուրջ: Fip.am-ը անդրադարձել էր այս հարցի...

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)
Առանց վճռի

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)

18:26, 10 Մյս, 2022

Թարմացում․ Նյութի հրապարակումից հետո՝ մայիսի 10-ին, ժամը 19։06 ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հաստատվեց, որ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 5-ին...

ԵՄ աջակցությունը Հայաստանին և գործընկերներին
Տվյալների լրագրություն

ԵՄ աջակցությունը Հայաստանին և գործընկերներին

13:52, 28 Հլս, 2021

Այս տարվա հուլիսի կեսերին Եվրոպական միությունը հայտարարեց Հայաստանին շուրջ 2.6 մլրդ եվրոյի աջակցություն տրամադրելու մասին՝ առաջիկա հինգ տարիներին հինգ խոշոր...

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է SIPRI-ի տվյալները ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին
Մանիպուլյատիվ

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է SIPRI-ի տվյալները ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին

18:25, 16 Մրտ, 2021

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարտի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ձեռք բերված ՍՈՒ-30...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens