ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)

18:26, 10 Մյս, 2022

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Թարմացում․ Նյութի հրապարակումից հետո՝ մայիսի 10-ին, ժամը 19։06 ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հաստատվեց, որ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 5-ին վախճանված քաղաքացու մահը վրա է հասել թմրամիջոցների գերդոզավորման հետևանքով։  «Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով»,- ասվում է ոստիկանության հայտարարությունում։

Մայիսի 5-ին տեղեկություն տարածվեց, որ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում մահացել է ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման մասնակիցներից մեկը։ Դրանից կարճ ժամանակ անց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել սրտի կանգով։ Ըստ Դանիելյանի՝ հիվանդանոցում իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն՝ ապարդյուն։

Քաղաքացու մահվանը հաջորդեցին մահվան պատճառների շուրջ երկկողմանի շահարկումները։ Իշխանամետ մամուլը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնում էր, որ քաղաքացին մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։ Նույնիսկ ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ակնարկեց դրա մասին՝ դեպքի հաջորդ օրը ԱԺ ամբիոնից կոչ անելով ոստիկաններին «․․․հնարավորինս շուտ մտնել ու ստուգել էդ մարդկանց, նման նյութեր երկնած մարդկանց ապաստարանները որպես էդպիսին, որպեսզի հնարավորինս շուտ կանխվի թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը, որոնք գուցե ունենան մահվան ելքեր»։  

*Նյութի հրապարակումից հետո Վահագն Ալեքսանյանը կապվեց Fip.am-ի խմբագրության հետ և հայտնեց, որ իր՝ մեջբերվող հայտարարության մեջ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանում քաղաքացու մահվանը վերաբերող ակնարկ չկա։ 

Մյուս կողմից, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը և Արմեն Աշոտյանը քաղաքացու մահը կապեցին շտապօգնության մեքենայի բացակայության և ուշ օգնություն ցուցաբերելու հետ։ Սակայն նույն օրը Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ հանրահավաքի վայրերում շտապօգնության մշտական ծառայություն իրականացնում են միայն հանրահավաքի կազմակերպիչների գրավոր դիմումի համաձայն։ Տվյալ դեպքում, ըստ քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժ/պ Լևոն Սարդարյանի, նման դիմում չի եղել։

Մահվան հաջորդ օրը Armlur.am-ը փաստաթուղթ հրապարակեց և գրեց, որ իրենց ձեռքի տակ հայտնված փաստաթղթերն ապացուցում են, որ քաղաքացին մահացել է ոչ թե գերդոզավորումից, այլ սուր սրտային անբավարարությունից: Լուրն արագորեն տարածվեց մի շարք լրատվամիջոցներում, մասնավորապես՝ News.am lurer.com, 168.am, antifake.am, mediahub.am, irakanum.am, 24news.am և մի շարք այլ կայքերում:

Լուրի տարածմանը զուգահեռ՝ դրա բովանդակությունը մի փոքր փոփոխվեց։ Aravot.am-ը, հղում անելով նույն փաստաթղթին, գրեց, որ դատաբժշկական փորձաքննությունը հերքում է գերդոզավորման մասին իշխանական լուրերը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս մահվան օրը կապ էր հաստատել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի հետ՝ պարզելու քաղաքացու մահվան իրական պատճառը։ Դանիելյանը մեր զրույցում նշել էր, որ իրենք չեն կարող ասել, թե որն է եղել քաղաքացու մահվան պատճառը, դա պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։ 

Ինչ վերաբերում է Armlur.am-ի հրապարակված փաստաթղթին, ապա QR կոդով նույնականացնելու կամ հսկիչ համարը մուտքագրելու միջոցով պարզվում է, որ այն 2022 թ․ մայիսի 6-ին տրված մահվան վկայական է, որտեղ ընդամենը արձանագրված է, որ մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից։ Ընդ որում, ո՛չ Armlur.am-ի հրապարակած փաստաթղթում, ոչ էլեկտրոնային նույնականացման պարագայում չի երևում քաղաքացու անունը և ազգանունը, ինչը փաստաթղթի կապը Ֆրանսիայի հրապարակում մահացած անձի հետ պակաս արժանահավատ է դարձնում։

Այդուհանդերձ, դատաբժշկական փորձաքննության միջոցով հնարավոր է պարզել մահվան իրական պատճառները, այդ թվում՝ թմրանյութերի գերդոզավորման փաստը հերքող կամ հաստատող հանգամանքների առկայությունը։ 

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Fip.am-ին տեղեկացրեցին, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն առայժմ չկան։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Armlur.am-ի հրապարակած և մի շարք լրատվամիջոցների արտատպած փաստաթուղթը կապ չունի դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ և դրա միջոցով հնարավոր չէ իմանալ քաղաքացու մահվան իրական պատճառը։ Հետևաբար, Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում ընդդիմադիր ցույցին մասնակցող քաղաքացու մահվան պատճառների վերաբերյալ մամուլում տարածվող երկկողմանի շահարկումներն անհիմն են, քանի դեռ չկա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմեն Աշոտյանբողոքի ակցիաԴիմադրությունԻշխան ՍաղաթելյանՎահագն Ալեքսանյան

Հարակից հոդվածներ

Ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, որն ինքը հրապարակել էր 2 օր առաջ
Մանիպուլյատիվ

Ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, որն ինքը հրապարակել էր 2 օր առաջ

16:04, 12 Մյս, 2022

Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում մահացավ ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման մասնակիցներից մեկը։ Այս դեպքից անմիջապես հետո քաղաքացու մահվան պատճառների...

Ոչ թե ՊՆ, այլ ոստիկանության մեքենաներ․ MediaHub-ի կեղծիքը բացահայտվում է իր իսկ տարածած տեսանյութում
Սխալ

Ոչ թե ՊՆ, այլ ոստիկանության մեքենաներ․ MediaHub-ի կեղծիքը բացահայտվում է իր իսկ տարածած տեսանյութում

15:49, 1 Մյս, 2022

Մայիսի 1-ին MediaHub լրատվամիջոցը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում երևում են Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկող ԳԱԶ-3308 մակնիշի «Սադկո»...

Երանոսյանը հերքում է բացահայտը․ նրա հրամանով ցուցարարների դեմ բռնություն կիրառվել է
Սխալ

Երանոսյանը հերքում է բացահայտը․ նրա հրամանով ցուցարարների դեմ բռնություն կիրառվել է

18:30, 29 Ապր, 2022

Ապրիլի 28-ին Ազատության հրապարակում «Դիմադրություն» շարժման հավաքի ընթացքում ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երբևէ...

«Ոտքս գետնին խփեմ, 200 հազար մարդ հավաքեմ». սունկ-կայքերի տարածած ու «Ազատության» լրագրողի գործածած մեջբերումը հավաստի չէ
Մանիպուլյատիվ

«Ոտքս գետնին խփեմ, 200 հազար մարդ հավաքեմ». սունկ-կայքերի տարածած ու «Ազատության» լրագրողի գործածած մեջբերումը հավաստի չէ

14:55, 20 Ապր, 2022

Այսօր մի քանի լրատվամիջոցներում և համացանցում սկսեց ակտիվորեն տարածվել մի տեղեկություն, իբր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է,...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens