ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

«Կալաշնիկովի ծուղրուղուն», հայերի վրդովմունքն ու Ռուսաստանում ՀՀ դեսպանության բողոքի նոտան

16:16, 21 Հլս, 2021
ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Արտաքին գործերի նախարարությանը. infoteka24.ru

Հուլիսի 20-ին infoteka24.ru կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ արտաքին գործերի նախարարություն։

«Ըստ Infoteka24-ի հավաստի աղբյուրների՝ Մոսկվայում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված ռուս քաղաքական գործիչների ավելի հաճախակի հակահայկական հայտարարությունների հետ»,- գրել էր կայքը՝ շեշտելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, կոմունիստների խմբակցության պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի անունը: 

«Ժամանակ առ ժամանակ Կալաշնիկովի կողմից հնչեցված հակահայկական հայտարարությունները ոչ միայն վնասում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, ազգամիջյան թշնամանք հրահրում, այլև հակասում են Մոսկվայի պաշտոնական քաղաքականությանը՝ կրկնելով թուրք-ադրբեջանական դաշինքի հռետորաբանությունը։ Ցավոք, Կալաշնիկովը Ռուսաստանում իր տեսակի մեջ միակ քաղաքական գործիչը չէ, որի հայտարարությունները հակասում են հայ-ռուսական միության ոգուն»,- գրել էր կայքը՝ եզրափակելով, որ այսքան շատ հակահայ ակտիվիստներ ունենալով՝ Մոսկվան չպետք է զարմանա Հայաստանում արևմտամետ տրամադրությունների աճի վրա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից պարզել, թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և իսկապե՞ս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն այս խնդրով բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարություն։ 

Ռուս պաշտոնյայի հակահայկական հայտարարությունները

ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը հաճախ է աչքի ընկնում իր հակահայկական հայտարարություններով, սակայն հատկապես ռուսական «Ազատ մամուլին» նրա վերջին հարցազրույցն էր վրդովմունք առաջացրել Հայաստանում։
Կալաշնիկովը նշել էր, որ Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը և դիմելով հայերին, մասնավորապես, ասել էր. «Ես հայերին ասել եմ, որ այդ դո՛ւք չեք մեր դաշնակիցները, մենք ենք ձեր դաշնակիցները: Մենք ձեզ փրկել ենք և՛ թուրքական ոճիրի ժամանակ, փրկում ենք և հիմա: Որտե՞ղ կլինեիք… պետք է ազնիվ լինել: Այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար, որը չեք ճանաչել, դուք նույնիսկ Ղարաբաղը չեք ճանաչել»: 

Նա հայերին խորհուրդ է տալիս՝ «այնպես որ ծուղրուղու մի կանչեք», և հավելում․ «Կարծում եք, որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»։ 

Արտաքին գործերի նախարարությունից հաստատում են՝ հստակեցնելով հայտագիր ուղարկվել է, բայց ոչ որպես բողոքի նոտա

Ի պատասխան FIP.am-ի գրավոր հարցման, Արտաքին գործերի նախարարությունից հաստատեցին տեղեկությունը, բայց հստակեցնելով, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանության կողմից ՌԴ արտաքին գործերի նախարարությանը  հայտագիր ներկայացվել է, բայց ոչ որպես բողոքի նոտա, այլ որպես հայկական կողմի դիրքորոշում։

«Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը դեսպանընկալ պետության արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրությունն է հրավիրել ՌԴ Պետդումայի պատգամավորի կողմից վերջին շրջանում արված հայտարարությունների վրա՝ նշելով, որ դրանք համահունչ չեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն ու բովանդակությանը»։ 

Այսպիսով, տեղեկությունը, թե ռուս քաղաքական գործիչների հակահայկական հայտարարությունների հարցով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարություն, մասամբ ճիշտ է։

Նելլի Լազարյան  

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens